Jump to content

հետք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ հետք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. ոտքի թողած դրոշմը գետնի՝ հատակի ևն վրա, ոտնատեղ ◆ Ձյունի վրա պարզորոշ կերպով երևում էր հովազի թաթերի հետքը:
  2. որևէ մեկի գնացած ուղղությունը՝ գտնված տեղը ◆ Շատ որոնեցին, բայց չկարողացան փախստականների հետքը գտնել։
  3. որևէ բանի շարժման կամ հարվածի հետևանքով որևէ մակերեսի վրա բացված փոս՝ ակոս՝ գիծ ◆ Անվի հետք:
  4. մատների՝ ձեռքի ևն թողած դրոշմը որևէ բանի վրա ◆ Նրա արջաթաթի նման ձեռքի հետքը մնացել էր ավազի վրա (բանավոր խոսք)
  5. որևէ բանի մնացորդ ◆ Արյան հետքը մնացել Էր հատակին։
  6. որևէ բանից (հարվածից, վերքից ևն) մնացած բիծ՝ կապտուկ՝ սպի ևն մարմնի վրա ◆ Գնդակը նրա աջ ձեռքին անջնջելի հետք էր թողել։
  7. (փխբ․) որևէ բանի բնորոշ արտահայտություն՝ նշան՝ դրոշմ ◆ Տառապանքները նրա վաղաթառամ դեմքին իրենց հետքն Էին թողել։
  8. (փխբ․) որևէ մնայուն ազդեցություն՝ հիշողություն՝ տպավորություն ◆ Մանկության դաժան օրերը ծանր հետքեր էին թողել նրա հոգու մեջ։
  9. (փխբ․) որևէ գործունեության՝ իրադարձության մնայուն հետևանք՝ արդյունք ◆ Այստեղ մենք տեսանք պատերազմի առաջին հետքերը:
  10. (փխբ․) հիշատակ, մնայուն գործ ◆ Նա ուզում էր իրենից հետո մի հետք թողնել։
  11. (փխբ․) ուղղություն, որին հետևում են։
  12. (բացառական հոլով)՝ հետքից - ետևից
  13. (պաշտանվ․) որևէ բանի ազդեցությունից պահպանված նշան, դրոշմ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ոտնատեղ, ոտնահետք, հետարան
  2. դրոշմ, կնիք, նշան
  3. մատնահետք
  4. սպի
  5. դրոշմ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy