LMFAO
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
LMFAO | |
---|---|
Ռեդֆուն (ձախից) և Սքայ Բլուն (աջից) | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Ժանրեր | Էլեկտրոփոփ, էլեկտրո-հիփ-հոփ |
Գործունեություն | 2006–present |
Լեյբլ | will.i.am Music, Cherrytree, Interscope Records |
Պարգևներ | |
Կայք | lmfaomusic.com |
Անդամներ | |
Ստեֆան Գորդի Սքայլեր Գորդի | |
LMFAO Վիքիպահեստում |
LMFAO, ամերիկյան էլեկտրո-փոփ դուետ, ստեղծվել է 2006 թ.-ին՝ Լոս Անջելեսում։ Անդամները՝ դիջեյ Ռեդֆուն (Dj Redfoo) և Սքայ Բլուն (Sky Blu), ովքեր ազգականներ են։ Դիջեյ Ռեդֆուն (իսկական անունը՝ Ստեֆան Քենդալ Գորդի) ծնվել է 1975 թ. սեպտեմբերի 3-ին, իսկ Սքայ Բլուն (Սքայլեր Հասթեն Գորդի)՝ 1986 թ.-ի օգոստոսի 23-ին։ Ռեդֆուն ճանաչված պրոդյուսեր Բերի Գորդիի որդին, իսկ Սքայ Բլուն՝ թոռն է։ Ռեդֆուն Սքայ Բլուի հորեղբայրն է։ Սկզբում դուետը կոչվում էր Sexy Dudes, այնուհետև Սքայի տատիկի խորհրդով վերանվանվեց LMFAO-ի (անգլերեն Laughing My Fucking Ass Off գրային եզրի հապավմամբ)։ 2008-ի հուլիսին iTunes Store-ում թողարկելով «Party Rock» մինի ալբոմը՝ նոյեմբերին դուետը պայմանագիր կնքեց Interscope ձայնագրման ընկերության հետ։ «Party Rock»-ը Billboard 200-ում 33-րդ տեղում է հաստատվում, և 2-րդ տեղում՝ U.S.Dance Chart-ում։Los Anjeles Times թերթում «Party Rock»-ը նկարագրվեց որպես մի ալբոմ։ Դուետի առաջին սինգլը՝ «I՛m in Miami Bitch»-ը, թողարկվեց 2008-ի դեկտեմբերին և Billboard Hot 100-ում 51-րդը դարձավ։ 2010-ի ապրիլին LMFAO-ն մասնակցեց Դեյվիդ Գետտայի «Gettin Over You» տրեկի ձայնագրմանը, որը միջազգային հիթ դարձավ և ցնցող հաջողություն ունեցավ։ Այնուհետև դուետը ձայնագրեց իր երկրորդ ալբոմը՝ «Sorry for Party Rocking»-ը, որը թողարկվեց 2011-ի հունիսի 17-ին։ Առաջին սինգլը՝«Party Rock Athem»-ը, դուետի ամենահաջողված սինգլը դարձավ՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի ու մի շարք այլ երկրների հիթ շքերթներում հաստատվելով առաջին հորիզոնականներում։ 2011-ին LMFAO-ն իր առաջին համերգային շրջագայությունը կատարեց. ելույթներ ունեցավ Սինգապուրում, Մանիլայում,Ֆիլիպիններում,Չինաստանում,Թայվանում, Մալազիայում։ 2011-ի օգոստոսին «Sexy and I Know it» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց։ 2011-ի օգոստոսին դուետը հայտարարեց, որ ցանկանում է ձայնագրել երրորդ ալբոմը, որը ծրագրում է թողարկել 2012-ին։ Այլևայլ գործունեությունից բացի դուետը «Party Rock» կոչվող հագուստի դիզայներական գիծ է զարգացնում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Party Rock (2009)
- Sorry for Party Rocking (2011)
- Let's get ridiculous (2014)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-07-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «LMFAO» հոդվածին։ |
|