Jump to content

.мкд

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.мкд
Տեսակվերին մակարդակի դոմեն
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՄատենավարMARnet, Հյուսիսային Մակեդոնիայի ակադեմիական հետազոտական ցանց
ԿազմակերպիչMARnet
Թվաքանակ510[1][2]
ԿայքMARnet

.мкд՝ (Punycode .xn--d1alf, Македониа), Հյուիսային Մակեդոնիայի վերին մակարդակի ազգային դոմեն է։ Ադմինիստրավորվում է «Հյուիսային Մակեդոնիայի ակադեմիական հետազոտական ցանցի» (MARnet) կողմից։ 2012 թվականի նոյեմբերին MARnet-ը հայտարարեց ազգային կիրիլյան դոմենի ստեղծման իր պլանների մասին։ Միաժամանակ գործակալությունը սկսեց հավաքագրել դոմենի անվանման մասին առաջարկներ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներից։ Հայտարարությունը արվեց 2012 թվականի նոյեմբերի 19-ին և հավաքագրումը ավարտվեց 2012 թվականի դեկտեմբերի 2-ին[3][4]։ Դեկտեմբերի 3-ին MARnet-ը ընտրեց վեց տարբերակներ (.мкд, .мак, .македонија, .рмкд, .рм and .рмак): Որպես երկրորդ փուլ, մակեդոնացիները քվեարկեցին ընտրված վեց տարբերակների օգտին, և հաղթող տարբերակը պաշտոնապես հայտարարվեց 2013 թվականի հունվարին։

Քվեարկության արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկությանը մասնակցել էին 2288 ձայն, և վեց տարբերակների օգտին քվեարկած ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝

Վերջնական արդյունք! Ձայներ!!%
.мкд 1,670 73
.мак 324 14
.рм 155 7
.македонија 122 5
.рмкд 10 0
.рмак 7 0

.мкд դոմենը պաշտոնապես հաստատվեց և գրանցվեց 2014 թվականի մարտի 20-ին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «регистрирани .мкд домени». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  2. «Кірыліца ў сеціве - .мкд». pl.tl.
  3. «МАРнет избира национален кириличен домејн за Македонија». mn.mk.
  4. Official webpage of MARnet
  5. «Македонија на интернет со кириличен домен». sitel.com.mk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy