Jump to content

Ֆրեդրիկ Բայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդրիկ Բայեր
դան․՝ Fredrik Bajer
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1837(1837-04-21)[1][2][3][…]
ԾննդավայրՎեստեր Էգեդե, Ֆաքսե, Դանիա
Մահացել էհունվարի 22, 1922(1922-01-22)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն[4][5]
ԳերեզմանԲիսպերբերգ գերեզմանատուն
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունSorø Academy? (1854)
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ, հակապատերազմային ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան
ԱմուսինMatilde Bajer?
Զբաղեցրած պաշտոններՖոլկետինգի անդամ և նախագահ
ԿուսակցությունQ3426725?
Պարգևներ և
մրցանակներ
 Fredrik Bajer Վիքիպահեստում

Ֆրեդրիկ Բայեր (դան․՝ Fredrik Bajer, ապրիլի 21, 1837(1837-04-21)[1][2][3][…], Վեստեր Էգեդե, Ֆաքսե, Դանիա - հունվարի 22, 1922(1922-01-22)[1][2][3][…], Կոպենհագեն[4][5]), դանիացի գրող և քաղաքական գործիչ։ Նա պացիֆիստական շարժման կազմակերպիչներից մեկն է։ 1891-1907-ական թվականներին Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ Խաղաղության միջազգային բյուրոյի նախագահն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդրիկ Բայերը ծնվել է 1837 թվականին։ Քահանայի որդի է։ Երիտասարդ տարիներին ծառայել է Դանիայի բանակում։ 1864 թվականին մասնակցել է Դանիական պատերազմին։ Նա արժանացել է պորուչիկի աստիճանի։ Զինվորական ծառայությունից գեռանալուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ և լրագրող։ Մասնակցեել է կանանց իրավահավասարության շարժմանը, 1871 թվականին դարձել է Դանիայի կանանց ասոցիացիայի համահիմնադիրը։ 1872 թվականից ձախ լիբերալների կողմից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Բայերը կողմ էր Սկանդինավյան երկրների և Դանիայի համագործակցությանը։ Չեզոքության գաղափարների ակտիվիստ էր։

1882 թվականին հիմնադրել է Դանիայի չեզոքության ասոցիացիան (1885 թվականին ձևափոխվել է Դանիայի խաղաղության ասոցիացիայի)։ Նա պատվիրակվել էր Սկանդինավիայի առաջին խաղաղության համագումարի, իսկ 1889 թվականից համաշխարյաին համագումարներին։

1891 թվականին Բայերը Խաղաղության միջազգային բյուրոյի համահիմնադիրներից էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բեռլինում։ 1891-1907-ական թվականների ընթացքում` բյուրոյի պատվարժան նախագահն էր։

Նորվեգա-շվեդական միության խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Շվեդիայի հայտնի հասարակական գործիչ Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ 1908 թվականին արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։

Մահացել է 1922 թվականի հունվարի 22-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղունմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Բայեր» հոդվածին։


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy