Jump to content

Փոլ Գասքոյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Գասքոյն
անգլ.՝ Paul Gascoigne
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Մականուն Gazza[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1967(1967-05-27)[2][3][4][…] (57 տարեկան)
Ծննդավայր Գեյթսհեդ, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Փոլ Ջոն Գասքոյն, (անգլ.՝ Paul John Gascoigne, մայիսի 27, 1967(1967-05-27)[2][3][4][…], Գեյթսհեդ, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ծնվել է 1967 թվականի մայիսի 27-ին, Դանստոնում։ Անգլիայի հավաքականի առաջատարն է եղել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին

Գասքոյնը 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն Անգլիայի հավաքականի աստղերից մեկն էր։ Անգլիայի թիմն այդ տարի հասնում է մինչև կիսաեզրափակիչ, սակայն հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտվում է իր սկզբունքային հակառակորդ Գերմանիայի թիմին։ Արտասվող Գասկոինին պատկերող կադրերն այդ ժամանակ տարածվեցին ամբողջ աշխարհով։ Աշխարհի առաջնության ավարտից հետո Գասկոինը «Նյուքասլից» տեղափոխվել է «Տոտենհեմ»։ «Գազզա»-ն նոր ակումբի հետ հասել է մինչև Անգլայի գավաթի եզրափակիչ, որտեղ «Նոթթինգհեմ Ֆորսեթի» դեմ խաղի 17-րդ րոպեում իր սեփական սխալի պատճառով ծանր վնասվածք է ստացել ու փոխարինվել։ Ամեն դեպքում, «Տոտենեմը» կարողացավ ավելացված ժամանակում հաղթանակ տոնել Դեսա Ուոկերի ինքնագոլի շնորհիվ։ Վնասվածքի պատճառով նա բաց թողեց 1991-92 թվականների ամբողջ խաղաշրջանը (այդ թվում և`Եվրոպայի չեմպիոնատը Շվեդիայում)։ Դրանից հետո, կիսապաշտպանը հինգ ու կես միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց Հռոմի Լացիո ֆուտբոլային ակումբ, բայց երեք խաղաշրջանում խաղաց ընդամենը 42 խաղ։ 1995 թվականին նա հայտնվել է «Ռեյնջեռս»-ում, որտեղ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և ճանաչվել է Շոտլանդիայի լավագույն ֆուտբոլիստ։ 1998 թվականինԳասկոինը հերթական անգամ փոխել է ակումբը` այս անգամ տեղափոխվելով «Միդլսբռո»։ 1996 թվականին Անգլիայում տեղի ունեցած Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Շոտլանդիայի հետ խաղում Փոլը ֆենոմենալ գեղեցիկ գոլ խփեց։ Գասկոյինն արդյունավետ հնարքով խաբեց շոտլանդացի պաշտպանին և գոլ խփեց` թույլ չտալով, որ գնդակը դիպչի խոտածածկին։ Սակայն Անգլիայի հավաքականը չհասավ եզրափակիչ։ 2002 թվականին ներառվել է Անգլիայի ֆուտբոլի պատվո ցուցասրահում։ 2010 թվականի սեպտեմբերի 26 –ին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Գասկոինը կգլխավորի «Գառֆոռտ Տաուն» ակումբը[6]։ Հոկտեմբերի 7-ին, սակայն, արդեն պարզ դարձավ, որ նա թիմում չի խաղա։ 2014 թվականի օգոստոսին Գասկոինը հայտավորված է եղել Բորտմունդի կիրակնօրյա լիգայի չորրորդ դիվիզիոնի «Էբբի» թիմում։ 2015 թվականին նկարահանվեց ռեժիսոր և լրագրող Ջեյն Պռեստոնի «Գասկոին. Անգլիայի լեգենդ» վավերագրական ֆիլմը։

Թիմային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անգլիայի գավաթակիր, 1991
  • Շոտլանդիայի չեմպիոն, 1996, 1997
  • Շոտլանդիայի գավաթակիր, 1996
  • Շոտլանդիայի Լիգայի գավաթակիր, 1997

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Գասքոյն» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy