Սեսիլ Շամինադ
Սեսիլ Շամինադ | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Cécile Louise Stéphanie Chaminade[1] |
Ծնվել է | օգոստոսի 8, 1857[2][3][4][…] Batignolles-Monceau, Սենա[5][6] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 13, 1944[2][4][7] (86 տարեկան) Մոնտե Կառլո[8] |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, կոմպոզիտոր և ֆլեյտահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Պարգևներ | և [1] |
Cécile Chaminade Վիքիպահեստում |
Սեսիլ Շամինադ (ֆր.՝ Cécile Chaminade, օգոստոսի 8, 1857[2][3][4][…], Batignolles-Monceau, Սենա[5][6] - ապրիլի 13, 1944[2][4][7], Մոնտե Կառլո[8]), ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահարուհի։
Կենսագրություն և ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսիլ Շամինադը ստացել է երաժշտության մասնավոր դասեր, նրա տաղանդը նկատել և խրախուսել են Սեն-Սանսը, Շաբրիեն, Բիզեն։ 1888 թվականին հանրությանը ներկայացրել է իր երեք ստեղծագործությունները, որոնք սկիզբ են դրել նրա ճանաչելիությանը՝ «Կալիրոյա» բալետը, դաշնամուրի և նվագախմբի համար «Կոնցերտշտյուկը» և «Հեծելուհիներ» երգչախմբերի հետ դրամատիկական սիմֆոնիան։ Նրան են պատկանում «Նվագախմբի սյուիտը» (1881), «Սևիլյանուհին» կատակերգական օպերան (1882), «Ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար թիվ 2 տրիոն» (1887), «Ֆլեյտայի կոնցերտինոն» (1902)։ Բացի այդ, Շամինադը Ռոնսարի, Հյուգոյի, Մյուսեի, Գոթիեի, Ժյուլ Վեռնի, Ռիշպենի, Սյուլի-Պրյուդոմի և այլոց բանաստեղծությունների հիման վրա ստեղծված բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործությունների, երգերի և ռոմանսների հեղինակ է[9]։
1875 թվականից որպես դաշնակահար հաջողությամբ հանդես է եկել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում։ 1908 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, այնուհետև Միացյալ Նահանգներում, որտեղ Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ կատարել է իր՝ «Դաշնամուրի և նվագախմբի համար նախատեսված կոնցերտշտյուկը»[10]։ 1919 թվականին Կ. Յա. Գոլեյզովսկու ղեկավարած դպրոց-ստուդիայի կողմից Շամինադի երաժշտությամբ բեմադրվել է «Առլեկինադա» («Կառնավալ») բալետը[10]։
Սեսիլի քույրը՝ Անրիետան, ամուսնացած էր լեհ-գերմանացի կոմպոզիտոր Մաուրիցի Մոշկովսկու հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/65882
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Présence Compositrices — 2020.
- ↑ 6,0 6,1 6,2 Archives de Paris — P. 3.
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118870912 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Composer: Cécile Chaminade (1857-1944)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 10,0 10,1 Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1982. — С. 277. — 1008 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սեսիլ Շամինադ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Kerr L. Scarf dance; the story of Cecile Chaminade. New York: Abelard Press, 1953
- Citron М. Cécile Chaminade: a Bio-Bibliography. Connecticut: Greenwood Press, 1988
- Citron M. Gender and the Musical Canon. Cambridge: Cambridge UP, 1993
- Tardif C. Portrait de Cécile Chaminade. Montreal: Louise Courteau, 1993
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլ Շամինադ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Ապրիլի 13 մահեր
- 1944 մահեր
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Բուսակերներ
- Կին կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Օպերային կոմպոզիտորներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ