Jump to content

Շահութահարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահութահարկ, հարկատուի կողմից սահմանված կարգով և չափով հարկվող շահույթից պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է։

Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է։ Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է։ Եկամուտ է հաշվետու տարում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը։

Եկամուտ չեն համարվում մասնակիցների կողմից հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միջոցների միավորումը, արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը, հարկային արտոնությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվներն ու ծառայությունները։

Շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20% դրույքաչափով։[փա՞ստ] Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն գումարի չափով։

Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները։ Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային տեսչության մարմնին գրավոր տեղեկացնում են իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, օգտագործվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի մասին, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին, եթե հարկատուին օրենքով կամ այլ իրավական ակտերով վերապահված է նման ընտրության իրավունք։ Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում սահմանված պահուստների ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները։ Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների։

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy