Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական կենտրոն։ Հիմնադրվել է 1861 թվականին[22]։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ ԱՄՆ-ի և աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է[23]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նորարար է հանդիսանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում[24]։
Համալսարանը հայտնի է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում, կառավարման, տնտեսագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության, ֆիզիկական գիտությունների և ճարտարագիտության, և վերջերս էլ կենսաբանության, տնտեսագիտության, լեզվաբանության և մենեջմենթի ոլորտներում։
Հիմնադրվել է 1861 թվականին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների աճող արդյունաբերականացմանը։ Ինստիտուտն օգտագործում է ճարտարագիտական համալսարանի մոդելը և շեշտը դնում է լաբորատոր ուսուցման վրա։ MIT-ի սկզբնական շեշտադրումը կիրառական տեխնոլոգիաների վրա բակալավրում և մագիստրատուրայում հանգեցրել են արդյունաբերության հետ սերտ համագործակցության։ 1930 թվականին Կարլ Կոմպտոնի և Վանեվար Բուշի կողմից ծրագրային փոփոխությունները շեշտը դրել են հիմնարար գիտությունների վրա։ 1934 թվականին MIT-ն ընդգրկվել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ հետազոտողները աշխատում էին համակարգիչներով, ռադարներով և իներցիալ ուղղորդությամբ։ Հետպատերազմյան հետազոտությունները հանգեցրել են դասախոսական կազմի և Ջեյմս Կիլեանի ներքո գտնվող համալսարանային համալիրի արագ ընդլայմանը։ Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։
Այսօր համալսարանը ներառում է տարբեր ամբիոններ՝ շեշտը դնելով գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական կրթության և հետազոտության վրա։ Ինստիտուտն ունի հինգ դպրոց և մի քոլեջ, ընդհանուր առմամբ 32 գիտական բաժանմունք։ 82 Նոբելյան մրցանակակիրներ, 52 գիտական ոլորտում ազգային մեդալակիրներ, 45 Ռոդեսի կրթաթոշակառուներ և 38 ՄաքԱրթուրի անդամներ կապված են համալսարանի հետ։ Այն ամենաընտրողական համալսարաններից մեկն է և 2016 թվականի դասի համար ունեցել է 18,109 բակալավրի դիմորդ, որոնցից միայն 1,620-ն է ընդունվել, ընդունելու տոկոսը 8.95% է։
MIT-ը նաև ունի շատ ուժեղ ձեռնարկատիրական մշակույթ։ MIT-ի շրջանավարտների կողմից հիմնված ընկերությունների ագրեգացված եկամուտները կարող են գնահատվել, որպես աշխարհում 11-րդ խոշորագույն տնտեսություն։
Ֆակուլտետներ (ծրագրեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետություն
- Աստղագիտություն
- Օդագնացություն
- Կենսաբանություն
- Հումանիտար գիտություններ
- Առողջապահություն
- Ճարտարագիտություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Կառավարում
- Ֆիզիկա
- Քիմիա
Կրթության արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսման վարձը, առանց կացարանի, միջինում կազմում է տարեկան 40,800 դոլար[25]։ Տեղավորումն ու սնունդը միասին տարեկան մոտ 14,000 ԱՄՆ դոլար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.britannica.com/topic/Massachusetts-Institute-of-Technology
- ↑ 2,0 2,1 IPEDS — 1992.
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ http://www.ddialliance.org/ddi-membership
- ↑ https://space.mit.edu/LIGO/
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ https://www.shibboleth.net/about-us/members/
- ↑ Our Members / Platinum Members
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
- ↑ https://www.aau.edu/who-we-are/our-members
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
- ↑ https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Global LEI index
- ↑ «"UMass Opens Springfield Center Campus Office". WAMC/Northeast Public Radio. Retrieved April 3, 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ "University of Massachusetts reports record number of students -- nearly 71,000 -- across 5 campus system". MassLive.com. Retrieved March 18, 2013.
- ↑ "UMass' Springfield center holds opening ceremony". boston.com. Retrieved April 3, 2014.
- ↑ «2011-2012 Financing Your MIT Education» (PDF) (անգլերեն). Massachusetts Institute of Technology. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Research Plays Large Role at MIT. // Aviation Week, June 3, 1957, v. 66, no. 22, pp. 269–275.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MIT-ի պաշտոնական կայքը(անգլ.)
- MIT-ի ուսումնական նյութերն առցանց(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ» հոդվածին։ |
|