Jump to content

Հիլլի գունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գծերով ցույց են տրված արդյունավետ ձգողության պոտենցիալները երկու մարմինների համակարգի համար (այս պատկերում՝ Արեգակ - Երկիր համակարգ) և կենրոնախույզ ուժերը պտտվող կոորդինատային համակարգում, որում Երկիրը և Արեգակը մնում են անշարժ Հիլլի գնդերը սահմանափակված են Արեգակի և Երկրի շուրջ շրջաններով։

Հիլլի գունդ, հանդիսանում է տարածություն աստղագիտական մարմնի շուրջ (օրինակ՝ մոլորակի), որում այն կարող է պահել սեփական արբանյակը, չնայած այն մարմնի ձգողությանը, որի շուրջ ինքն է պտտվում (օրինակ՝ աստղ)։ Իր հերթին, արբանյակն էլ ունի Հիլլի գունդ, և այդ սահմաններում գտնվող ցանկացած մարմին պետք է ձգտի դառնալ արբանյակի արբանյակ, այլ ոչ թե մոլորակինը։ այսպիսով, Հիլլի գունդ են անվանում մարմնի ավելի փոքր մաիմինների վրա ձգողության ազդեցության տարածքը, հաշվի առնելով ազդեցությունները, որոնք գործում են այլ ավելի խոշոր մարմինների կողմից։

Ընդ որում, փոքր մարմնի գտնվելը ինչ որ այլ մարմնի Հիլլի գնդում չի նշանակում, որ այդ մարմինը ձգում է փոքր մարմնին ավելի ուժեղ, քան այն մարմինը որի շուրջ պտտվում է ինքը։ Օրինակ, Արեգակը ձգում է Լուսնին 2,2 անգամ ավելի ուժեղ, քան Երկիրը։

Հիլլի գունդը տեղաբաշխված է L1 և L2 Լագրանժի կետերի միջև, որոնք ընկած են երկու մարմինները միացնող գծի վրա։

Եզրի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլի գունդը առաջին անգամ սահմանվել է ամերիկյան աստղագետ Ուիլլիամ Հիլլի կողմից, հիմնվելով ֆրանսիացի աստղագետ Էդուարդ Ռոշի աշխատությունների վրա, այդ պատճառով անգլալեզու գրականությունում օգտագործվում է նաև Ռոշի գունդ եզրը (անգլ.՝ Roche sphere)։ Պետք չէ շփոթել այս եզրը Ռոշի խորշերի և Ռոշի սահմանի հետ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy