Jump to content

Հայելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկամանի պատկերը հայելու մեջ

Հայելի, ողորկ մակերևույթով մարմին, որը, անդրադարձնելով լուսային ճառագայթները, ստեղծում է առարկաների (այդ թվում նաև լույսի աղբյուրի) օպտիկական պատկերը։

Մետաղե հայելիների (բրոնզից կամ արծաթից) կիրառության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակին։ Բրոնզի դարում հայելիները առավելապես հայտնի է եղել Հին Արևելքի երկրներում, իսկ երկաթի դարում ստացել է ավելի լայն տարածում։ Անագի կամ կապարի տակդիրով ապակե հայելիները երևան են եկել հռոմեացիների մոտ մ. թ. 1-ին դարում։

Հիշեցնենք, որ Հռոմը բաժանվել է 395 վականին

Միջին դարերի սկզբում դրանք անհետացել են, ապա նորից հայտնվել միայն 13-րդ դարում։ 16-րդ դարում ստեղծվել է անագի ամալգամով երեսպատված ապակե հայելի։

17-րդ դարից սկսած պատրաստել են նրբագեղ շրջանակներով երիզված տարբեր տեսակի ու չափի հայելիներ, որոնք հիմնականում օգտագործվել են իբրև զարդարանքի առարկա։

Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող ժամանակակից հայելիները լինում են հարթ, գոգավոր և ուռուցիկ։ Հարթ հայելին օպտիկական միակ համակարգն է, որ տալիս է աբեռացիայից զուրկ կեղծ պատկեր։ Գոգավոր և ուռուցիկ հայելիները, որոնց անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային և այլն, օժտված են աբեռացիայի բոլոր տեսակներով, բացի գունայինից։ Հայելու մակերևույթի հղկման ճշտությունը կախված է օգտագործման նպատակից, օրինակ, աստղագիտական և սպեկտրային որոշ սարքերում անհարթությունների չափերը չպետք է գերազանցեն լուսային ալիքի երկարության 1/10-ը։

Օպտիկայում հատուկ նպատակներով օգտագործում են այնպիսի հայելիներ, որոնց անդրադարձման գործակիցն ունի ընտրական հատկություն, այսինքն՝ կախված է ալիքի երկարությունից։ Այդ հայելիներն ստացվում են հիմնականում ապակու լավ ողորկած մակերևույթի վրա բազմաշերտ դիէլեկտրիկ ծածկույթ նստեցնելու եղանակով։ Շերտերի հաստությունների և բեկման ցուցիչների համապատասխան ընտրության դեպքում տարբեր երկարության ալիքների համար ստացվում են անդրադարձման տարբեր գործակիցներ։

Հայելիների և ոսպնյակների զուգակցումից ստացվում է հայելա–ոսպնյակային համակարգերի լայն խումբ։ Այդպիսի համակարգերը կիրառվում են աստղագիտական, լուսանկարչական սարքերում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ Հայելի Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հայելի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 157
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy