Jump to content

Հակահարված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակահարված (այլ կիրառումներ)

Հակահարված, հակագրոհ, պաշտպանական մարտերում պաշտպանությունը ճեղքած և նրա մեջ մխրճված հակառակորդի զորքերին հասցված հարված, որի նպատակն է վերականգնել կորցրած օպերատիվ դրությունը։ Ձեռնարկվում է մեկ կամ երկու ուղղություններով՝ բանակային միավորումների երկրորդ էշելոնների ուժերով է, որպես կանոն, հարձակվող թշնամու թևերի վրա։ Հակահարվածի զորքերի գործողություններին աջակցում են ավիացիան, հրետանին և այլ կրակային միջոցներ։ Երբ պաշտպանվող կողմը ի վիճակի չէ վերականգնել կորցրած դրությունը, հակահարվածը հետապնդում է սահմանափակ նպատակներ՝ կանգնեցնել հակառակորդի հարձակումը, ազատել շրջապատման մեջ ընկած իր զորամիավորումները, հակառակորդի ուշադրությունը և ուժերը շեղել հարձակման գլխավոր ուղղությունից։ Հակահարվածը պաշտպանական մարտերի կարևոր նախապայմաններից է, և նրա կիրառումը ակտիվություն ու կայունություն է տալիս պաշտպանությանը (տես նաև Հակահարձակում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 61


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy