Jump to content

Լինդոն Դայքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդոն Դայքս
անգլ.՝ Lyndon Dykes
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1995(1995-10-07)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Գոլդ Քոստ
Դիրք հարձակվող

Լինդոն Ջոն Դայքս (անգլ.՝ Lyndon John Dykes,հոկտեմբերի 7, 1995(1995-10-07)[1][2], Գոլդ Քոստ), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի և Շոտլանդիայի հավաքականի հարձակվող։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Դայքսը ծնվել է Ավստրալիայում՝ շոտլանդացի ներգաղթյալների ընտանիքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայքսը «Մադգիրաբա» ակումբի սան է։ 2013 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում, ապա հանդես է եկել «Մերիմակում»։ 2014 թվականին Լինդոնը տեղափոխվել է իր ծնողների պատմական հայրենիք՝ Դամֆրիս քաղաք և միացել տեղի «Քուին օֆ զե Սաութ» ակումբին։ Բարձր մրցակցության պատճառով չի կարողացել նորամուտը նշել հիմնական կազմում, սակայն հաջող հանդես է եկել երիտասարդական թիմում՝ 22 խաղում խփելով 14 գոլ, ինչից հետո վերադարձել է Ավստրալիա։ 2015-2016 թվականներին հանդես է եկել «Ռեդլենդս Յունայթեդում», «Գոլդ Կոստ Սիթիում» և «Սերֆեր Պերադայս Ապոլոյում»։ 2016 թվականի ամռանը կրկին վերադարձել է «Քուին օֆ զե Սաութ»։ Օգոստոսի 6-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Չեմպիոնշիփում[3]։ Օգոստոսի 13-ին «Էյր Յունայթեդի» դեմ խաղում Լինդոնը խփել է իր առաջին գոլը «Քուինզ օֆ Զե Սաութի» կազմում[4]։

2019 թվականի ամռանը տեղափոխվել է «Լիվինգսթոն»[5][6]։ Օգոստոսի 3-ին «Մոտերուելի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[7]։ Օգոստոսի 24-ին «Ռոս Քաունթիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Լիվինգսթոնի» կազմում[8]։

2020 թվականի ամռանը Դայքսը քառամյա պայմանագիր է կնքել անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբի հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 2 մլն ֆունտ[9]։ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում։ Նույն խաղում խփել է իր առաջին գոլը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքներով Դայքսը խփել է 12 գնդակ և դարձել թիմի լավագույն ռմբարկուն։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 4-ին ազգերի լիգայում Իսրայելի հավաքականի դեմ խաղում Դայքսը իր նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականի կազմում[10]։ Սեպտեմբերի 7-ին Չեխիայի հավաքականի դեմ ազգերի լիգայի խաղում խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[11]։

2021 թվականին Դայքսը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Չեխիայի[12], Անգլիայի[13] և Խորվաթիայի հավաքականների դեմ խաղերում[14]։

Գոլեր Շոտլանդիայի հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2020 թվականի սեպտեմբերի 7 Անդրուվ, Օլոմոուց, Չեխիա Չեխիա Չեխիա 1:1 1:2 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2020/2021
2 2020 թվականի հոկտոմբերի 11 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա Սլովակիա Սլովակիա 1:0 1:0 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2020/2021
3 2021 թվականի սեպտեմբերի 4 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա Մոլդովա Մոլդովա 1:0 1:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
4 2021 թվականի սեպտեմբերի 7 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Ավստրիա Ավստրիա 1:0 1:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
5 2021 թվականի հոկտեմբերի 9 Հեմփդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա Իսրայել Իսրայել 2:2 3:2 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
6 2021 թվականի հոկտեմբերի 12 Տորսվոլուր, Տորսհավն, Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 0:1 0:1 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Данди Юнайтед VS. Куин оф зе Саут 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Куин оф зе Саут VS. Эйр Юнайтед 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Lyndon Dykes». Queen of the South F.C. 2019 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին.
  6. Carson, Callum (2019 թ․ հունվարի 30). «Lyndon Dykes says signing for Livingston was a 'no-brainer' after striker pens deal with Premiership club». West Lothian Courier. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Ливингстон VS. Мотеруэлл 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «Росс Каунти VS. Ливингстон 1:4» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. «Lyndon Dykes: Queens Park Rangers sign Livingston striker». BBC Sport. 2020 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Шотландия VS. Израиль 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Чехия VS. Шотландия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. «Шотландия VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  13. «Англия VS. Шотландия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. «Хорватия VS. Шотландия 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy