Jump to content

Լիլի-Ռոուզ Դեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի-Ռոուզ Դեփ
անգլ.՝ Lily-Rose Melody Depp
Ծնվել էմայիսի 27, 1999(1999-05-27)[1][2] (25 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[3]
ԿրթությունOakwood School, Los Angeles? և Փարիզի միջազգային դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և երգչուհի
ԱշխատավայրCreative Artists Agency?
ԾնողներՋոնի Դեփ, Վանեսա Պարադի
Համատեղ ապրող(ներ)Ash Stymest?[4][5], Թիմոթի Շալամե[6][7] և 070 Shake?[8]
ԱնդամությունCollectif 50/50?[9]

Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփ (անգլ.՝ Lily-Rose Melody Depp, մայիսի 27, 1999(1999-05-27)[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3]), դերասանուհի և մոդել։

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը։

Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփը ծնվել է 1999 թվականի մայիսի 27-ին Փարիզի ամերիկյան հիվանդանոցում։ Լիլի-Ռոուզն ընտանիքի անդրանիկ երեխան է, նա ունի փոքրիկ եղբայր՝ Ջոն (ծնվել է 2002 թվականի ապրիլի 9-ին)։ Կյանքի առաջին տարիներն անց է կացրել Սեն-Տրոպեից ոչ հեռու գտնվող ֆրանսիական Պլան-դե-լյա-տուր կալվածքում։ Լիլի-Ռոուզն ազատ տիրապետում է 2 լեզուների՝ անգլերեն և ֆրանսերեն[10]։

Մանկուց Լիլի-Ռոուզը մասնակցել է դպրոցի թատերական միջոցառումներին, որին այցելում էին նրա ծնողները։ Նրա կարիերայի առաջին պրոֆեսիոնալ քայլը դարձել է ամերիկացի ռեժիսոր Քևին Սմիթի «Tusk» (2014) ֆիլմը, որտեղ նա փոքր էպիզոդում խաղացել է խանութի վաճառողուհու դեր։ «Love» (2015) ամսագրի հարցազրույցում նա խոստովանել է, որ հենց այդ ֆիլմից հետո է ցանկացել դառնալ դերասանուհի[11]։ «Յոգայի սիրահարները» (2016) ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունենալու «Սանդենս» կինոփառատոնում 2016 թվականին, Ջոնի Դեփի և Քևին Սմիթի աղջիկները խաղում են գլխավոր հերոսների դերերը[12]։ 2015 թվականին Լիլի-Ռոուզը Նատալի Պորտմանի հետ մեկտեղ գլխավոր դերում գործարք է ստորագրել «Պլանետարիում» ֆիլմի նկարահանումների համար[13]։ Հենց նույն թվականին հայտնի է դարձել Դեփի կարիերայի այլ ծրագրի՝ «Պարուհին» ֆիլմի մասին, որտեղ դերասանուհին կատարում է երիտասարդ պարուհի Այսեդորա Դունկանի դերը[14]։ Բացի ֆիլմերից Լիլի-Ռոուզը մասնակցել է իռլանդացի ռեփեր Ռեջի Սնոուի «All Around the World» երգի տեսահոլովակի նկարահանումներին, որը 2015 թվականի վերջին հավաքել է ավելի քան 660 000 դիտում[15]։ 2015 թվականի ապրիլին Դեփի ֆոտոշարքը զարդարել է ավստալիական Oyster ամսագրի էջը[16]։ 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Լիլի-Ռոուզը դարձել է Կարլ Լագերֆելդի մուսան, ինչպես նաև Chanel նորաձևության տան պաշտոնական դեսպանը, ներկայացնելով Pearl ակնոցների գովազդային ընկերությունը (աշուն-ձմեռ հավաքածու 15/16)։ Մոդելային կարիերայում Դեփը նկարահանվել է այնպիսի ամսագրերի համար, ինչպես Gala, Grazia, Vogue:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Օրիգինալ անվանում Դեր
2014 Tusk Վաճառողուհի
2016 Yoga Hosers Կոլին Կոլետտ
2016 Planetarium Կեյլ Բերլոու
2016 The Dancer երիտ. Այսեդորա Դունկան
2017 Moose Jaws Կոլին Կոլետտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 https://www.insidebiodata.com/lily-rose-depp-biography-age-boyfriend-life-story/
  3. 3,0 3,1 3,2 https://www.hypeness.com.br/2020/01/sempre-me-ensinaram-que-a-privacidade-e-algo-que-voce-deve-valorizar-diz-lily-rose-depp-filha-de-johnny-depp/
  4. https://www.justjared.com/2018/04/03/lily-rose-depp-boyfriend-ash-stymest-split-exclusive/
  5. https://www.parismatch.com/People/Lily-Rose-Depp-et-Ash-Stymest-se-separent-1491290
  6. https://www.harpersbazaar.com/celebrity/latest/a32275987/timothee-chalamet-lily-rose-depp-split/
  7. https://www.mtv.com/news/3164720/timothee-chalamet-lily-rose-depp-breakup/
  8. Lily-Rose Depp er kjæreste med 070 Shake (норв.)(untranslated): (untranslated), 2023. — ISSN 0806-0894
  9. http://collectif5050.com/les-signataires
  10. «Yoga Hosers: See Lily-Rose Depp, Johnny Depp's Daughter, in First Look : People.com». www.people.com (Английский). Վերցված է 22 Октября 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  12. https://www.instagram.com/p/3sAWb6Ry0C/
  13. http://variety.com/2015/film/markets-festivals/natalie-portman-lily-rose-depp-planetarium-1201493381/
  14. http://variety.com/2015/film/global/lily-rose-depp-to-star-as-isadora-duncan-in-the-dancer-1201601820/
  15. http://www.msn.com/en-us/music/news/johnny-depps-daughter-lily-rose-depp-makes-her-music-video-debut-watch/ar-AAcO8w1
  16. http://www.oystermag.com/introducing-lily-rose-depp-shot-by-dana-boulos
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի-Ռոուզ Դեփ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy