Jump to content

Իդա (լեռնաշղթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա
Տեսակլեռնաշղթա
ՄայրցամաքԱսիա
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲալըքեսիրի մարզ
ԲԾՄ1770 մետր
Մակերես700 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Իդա[1] (Քազդակ, թուրքերեն՝ Kaz Dağı, Baba Dagi), լեռնազանգված փոքր Ասիայի հյուսիսարևմտյան ափին, Քոջաքաթրան լեռնաշղթայի ամենաբարձր մասը, սկսվում է Մյուսիայից և տարածվում Փռյուգիայի միջով, Բիգա թերակղզում (Տրոադա), Էդրեմիտ ծոցից հյուսիս, Թուրքիայի արևմուտքում, Բալըքեսիրի և Չանաքքալեի իլերի միջև։ Գտնվում է Էդրեմիտից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից 1774 մետր բարձրությամբ Քազ լեռն է[1]։ Տարեկան տեղումների քանակը հասնում է մինչև 1500 մմ։ Հյուսիսային լանջին տարածում ունեն փշատերև անտառները, հարավային լանջին՝ կաղնու փոքր անտառներ։

Հին աշխարհագրության մեջ Քազ լեռը հայտնի է որպես Իդա լեռ (Իդեան սար, հին հունարեն՝ Ἴδη, թուրքերեն՝ İda Dağı), որի ստորոտում դեպի հյուսիս գտնվում է Տրոյան։ Իդա լեռը Հոմերոսի կողմից հիշատակվում է «Իլիական» պոեմում որպես առատ աղբյուրներով և անտառներով հարուստ վայր, վայրի կենդանիների բնակավայր։ Իդայի ամենաբարձր գագաթները կոչվում էին Գարգար (Գարգարոն Γάργᾰρον) և Կոթիլոս (Κότυλος)[2]։ Գարգարը Հերայի և Զևսի ամուսնության վայրն է։ Գարգարում էր գտնվում Զևսի սրբավայրը, Սուրբ պուրակը և զոհասեղանը։ Զևսը նստում էր Իդայի վրա՝ հետևելով տրոյացիների հաջողություններին[3], ինչպես նաև այն ամենին, ինչ կատարվում էր Օլիմպիայում[4]։ Իդայի լանջին է կայացել Պարիսի դատավարությունը։ Իդան նաև Կիբելայի պաշտամունքի կենտրոնն էր։ Իդայում բնակվել են դակտիլները (սատանայական կենդանիներ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Греция // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 74. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Gargaron // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  3. Гомер. Илиада. VIII, 41—52; XXIV, 290—291
  4. Гомер. Илиада. VIII, 393—400

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ida // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  • Щукарев А. Н. (1890–1907). «Ида, горы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Каздаг // Италия — Кваркуш. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 11).
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy