Jump to content

Թիմ Դանքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Դանքան
Tim Duncan

Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 21
Ի ծնե տրված անունը Թիմոթի Թեոդոր Դանքան
Timothy Theodore Duncan
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1976 (48 տարեկան)
Ծննդավայր Քրիստիանսթեդ, Վիջինյան կղզիներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 113 կգ
Դպրոց Սուրբ Դանստենի եպիսկոպոսյան ավագ դպրոց
(Սանտա Կրուս, Վիրջինյան կղզիներ)
համալսարան Ուեյք Ֆորեսթի համալսարան (1993–1997)
Դրաֆթի տարի 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Սան Անտոնիո Սփըրս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (1997-2016)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (1999, 2003, 2005, 2007, 2014)
  • 3× NBA գերեզրափակչի MVP (1999, 2003, 2005)
  • 2× NBA կանոնավոր առաջնության MVP (2002–2003)
  • 14× NBA աստղ (1998, 2000–2011, 2013)
  • NBA բոլոր աստղերի խաղի MVP (2000)
  • 10× All-NBA առաջին թիմ (1998–2005, 2007, 2013)
  • 3× All-NBA երկրորդ թիմ (2006, 2008–2009)
  • All-NBA երրորդ թիմ (2010)
  • 8× All-Defensive առաջին թիմ (1999–2003, 2005, 2007–2008)
  • 6× All-Defensive երկրորդ թիմ (1998, 2004, 2006, 2009–2010, 2013)
  • NBA տարվա նորեկ (1998)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1998)
  • NBA նետող աստղերի մրցույթի հաղթող (2008)
  • «Սան Անտոնիո Սփըրսի» բոլոր ժամանակների առաջատար միավորների կատեգորիայում
  • ԱՄՆ տարվա տղամարդ մարզիկ (2003)
  • Կոնսենսուս տարվա ազգային մարզիկ (1997)
  • 2× Կոնսենսուս All-American առաջին թիմ (1996–1997)
  • 3× NABC տարվա պաշտպան (1995–1997)
  • 2× ACC տարվա բասկետբոլիստ (1996–1997)
  • # 21 մարզաշապկի հավերժացում Ուեյք Ֆորեսթի կողմից

Թիմոթի Թեոդոր (Թիմ) Դանքան (անգլ.՝ Timothy Theodore Duncan, ապրիլի 25, 1976(1976-04-25)[1][2][3][…], Քրիստիանսթեդ, Սենթ Քրուս, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում՝ խաղալով ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։

Լայն շրջանակներում համարվելով բոլոր ժամանակների լավագույն ծանր հարձակվողներից, Դանքանը կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը (1999, 2003, 2005, 2007 և 2014 թվականներին), երկու անգամ ճանաչվել կանոնավոր առաջնության, երեք անգամ՝ գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ճանաչվել NBA-ի աստղ[7], ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանի ավարտին արժանացել տարվա նորեկի կոչմանը։ Ընդգրկվել է նաև մի շարք խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Defensive»)[8]։

Ծնվել Է Վիրջինյան կղզիներում գտնվող Քրիստիանսթեդ բնակավայրում։ Զբաղվել է լողով, սակայն այն բանից հետո երբ Հյուգո անվամբ ցունամիի պատճառով ավերվում է բնակավայրի միակ օլիմպիական լողավազանը, Դանքանն սկսում է ուժերը փորձել բասկետբոլ սպորտաձևում։ Դանքանը նշանակալի սիրողական կարիերա է ունենում «Սենթ Դանստենս» եպիսկոպոսյան ավագ դպրոցում, իսկ այնուհետև հանդես գալիս Ուեյք Ֆորեսթի համալսարանի հավաքականում։ Ավարտական տարում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների։

Ընտրվել է 1997 թվականի NBA-ի դրաֆթի առաջին իսկ համարի ներքո՝ «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից։

Բասկետբոլային մանրահատակից դուրս Դանքանը հայտնի է իր առանձնահատուկ զսպվածությամբ և հանգստությամբ, ինչպես նաև ակտիվ բարեգործական գործունեությամբ։ Ունի հոգեբանության գծով բակալավրի աստիճան։ 2002 թվականին հիմնել է «Թիմ Դանքան» հիմնադրամը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://espn.go.com/nba/player/bio/_/id/215/tim-duncan
  2. http://espn.go.com/nba/player/_/id/215/tim-duncan
  3. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 http://famousdude.com/8372-tim-duncan.html
  5. 5,0 5,1 http://www.fathead.com/nba/san-antonio-spurs/tim-duncan-number-21/
  6. «Հարց ու պատասխան Թիմ Դանքանի հետ». slamduncan.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  7. «Թիմ Դանքան». «Բասկետբոլ-ռեֆերենս». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  8. «13-րդ տարին անընդմեջ Թիմ Դանքանն ընդգրկվում է «All-NBA» և «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում». NBA.com. 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Դանքան» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy