Jump to content

Թեոդոր Մոմզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Մոմզեն
գերմ.՝ Theodor Mommsen
Թեոդոր Մոմզեն
(նկարիչ Լուի Յակոբի)
Ծնվել էնոյեմբերի 30, 1817(1817-11-30)[1][2][3][…]
Գարդինգ, Շլեզվիգի Դքսություն, Unitary State[4][5]
Մահացել էնոյեմբերի 1, 1903(1903-11-01)[1][2][3][…] (85 տարեկան)
Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[6][7][4][…]
ԳերեզմանDreifaltigkeitskirchhof II
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Շլեզվիգի Դքսություն
Ազգությունգերմանացի
Մասնագիտությունդասական անտիկ պատմաբան, դրամագետ, իրավաբան, լրագրող, իրավունքի պատմաբան, գրող, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, վիմագրագետ, կլասիցիստ, դասական հնագետ, պատմաբան և գերմանագետ
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Վրոցլավի համալսարան և Ցյուրիխի համալսարան
Գործունեության ոլորտպատմական գիտություն, պատմություն[8], Իրավաբանություն, դասական բանասիրություն և Անտիկ դարաշրջան[8]
Պաշտոն(ներ)Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ, Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և պրոֆեսոր
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ավստրիական հնագիտական ինստիտուտ, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն, Burschenschaft Teutonia zu Kiel?, Թուրինի գիտությունների ակադեմիա[5], Freie Wissenschaftliche Vereinigung? և Society for Defense against Anti-Semitism?
Ալմա մատերՔրիստիան-Ալբերտի համալսարան (1843) և Christianeum?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1843)
Տիրապետում է լեզուներինլատիներեն[8], հին հունարեն և գերմաներեն[10][8][11]
Հայտնի աշակերտներEduard Norden? և Camille Jullian?
Պարգևներ
ԿուսակցությունԱզգային Լիբերալներ կուսակցություն, Liberal Union? և Գերմանիայի պրոգրեսիստական կուսակցություն
Ամուսին(ներ)Maria Auguste Mommsen?
Երեխա(ներ)Կառլ Մոմզեն, Marie Mommsen?, Konrad Mommsen?, Ernst Mommsen?, Hans Georg Mommsen?, Wolfgang Mommsen? և Lisbet Mommsen?
ՀայրJens Mommsen?
 Theodor Mommsen Վիքիպահեստում

Թեոդոր Մոմզեն (գերմ.՝ Theodor Mommsen, նոյեմբերի 30, 1817(1817-11-30)[1][2][3][…], Գարդինգ, Շլեզվիգի Դքսություն, Unitary State[4][5] - նոյեմբերի 1, 1903(1903-11-01)[1][2][3][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[6][7][4][…]), գերմանացի պատմաբան։ Հին Հռոմի պատմության և իրավունքի մասնագետ։ Լայպցիգի (1848 թվականից), Ցյուրիխի (1852 թվականից), Բրեսլաուի (Վրոցլավ, 1854 թվականից), Բեռլինի (1858-1903 թվականներին) համալսարանների պրոֆեսոր։

Մասնակցել է 1848-1849 թվականների հեղափոխությանը, հարել գերմանական ձախ թևին։ Ընտրվել է պրուսական անդտագի (1863-1866, 1873-1879), ապա՝ գերմանական ռայխստագի (1881-1884) դեպուտատ։

Հիմնական աշխատությունը՝ «Հռոմի պատմությունը» (հ․ 1-3,5, Բեռլին, 1854-1885), գրել է 1848-1849 թվականների հեղափոխության ազդեցությամբ։

I-III հատորներում իրադարձությունների ընթացքը շարադրել է մինչև մ․թ․ա․ 46-ը։ V հատորում (IV հատորը չի գրել) ներկայացված է հռոմեական պրովինցիաների պատմությունը մ․թ․ա․ I - մ․թ․ III դարերում։

Մոմզենը հիմնավորել և զարգացրել է «դեմոկրատական միապետության» գաղափարը՝ դրա մարմնավորումը տեսնելով Հուլիոս Կեսարի բռնապետության մեջ։ Բացառիկ դեր է հատկացրել նշանավոր գործիչներին (Ալեքսանդր Մակեդոնացի, Հաննիբալ, Գայոս Գրակքոս, Հուլիոս Կեսար և այլն)։

Մոմզենը Հռոմի արտաքին քաղաքականության կապակցությամբ բազմիցս անդրադարձել է Հայաստանի պատմությանը, հռոմեա-հայկական հարաբերություններին։ Հիմք ունենալով հունահռոմեական սկզբնաղբյուրների կանխակալ տեղեկությունները՝ հաճախ սխալ է գնահատել հայ գործիչների (Տիգրան Բ Մեծ և ուրիշներ) գործունեությունը և Հայաստանի պատմության շատ հարցեր։

Մոմզենը գրել է ավելի քան 1500 ուսումնասիրություն նվիրված Հին Հռոմի պատմության գրեթե բոլոր հարցերին, պետական իրավունք, գրականություն, լեզվաբանություն, դրամագիտություն, ժամանակագրություն, չափագիտություն։ Հրատարակել է սկզբնաղբյուրներ (մեկնաբանություններով), ղեկավարել լատիներեն արձանագրությունների ժողովածուի հրատարակումը (1863 թվականից)։

1902 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Մոմզենը ծնվել է 1817 թվականին Գերմանիայի Գարդինգ քաղաքում՝ Շլեզվիգում, լյութերական քահանա Իենս Մոմզենի (1783-1851) ընտանիքում։ Մեծացել է Բադ Օլդեսլոյում, որի ծխական համայնքում ծառայություն էր իրականացնում հայրը։

Նախնական կրթությունը ստացել է տանը, ապա չորս տարի սովորել Ալտոնայի գիմնազիայում։ Այնտեղ նա հունարեն և լատիներեն է ուսումնասիրել։ 1937 թվականին գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Կիլսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և 1843 թվականին ուսումն ավարտել հռոմեական օրենսդրության վերաբերյալ դոկտորական ատենախոսության փայլուն պաշտպանությամբ

Գիտական գործուղման իրավունք ստանալով՝ Մոմզենը 4 տարի ճանապարհորդում է Իտալիայում՝ ուսումնասիրելով և արտագրելով մ․թ․ա․ I հազարամյակին վերաբերող պատմական աղբյուրներ։ Հետազոտության արդյունքների հիման վրա նա տպագրում է հոդվածների շարք, որը նրա անունը հայտնի է դարձնում գիտական շրջանակում և հնարավորություն տալիս շարունակելու սկսած աշխատանքը։ Մի քանի ուղևորությունների արդյունքում Մոմզենը սկզբում միայնակ, ապա ընկերների և աշակերտների հետ հավաքում, մշակում և համակարգում է Հին Հռոմի պատմությանը վերաբերող ավելի քան 100 հազար փաստաթղթեր։ Դրանց հրատարակումը սկսվել է 1863 թվականին՝ զետեղվելով 20 հատորներում։

1848 թվականին վերադառնալով Կիլ՝ Մոմզենը մասնակցում է դանիական իշխանությունների դեմ ուղղված ապստամբությանը (Շլեզվիգ Հոլշտայնը այդ ժամանակ պատկանում էր Դանիային)։ Նա վիրավորվում է փողոցային բախումների ժամանակ։ Ապստամբության ճնշումից հետո Կիլում մնալը վտանգավոր է դառնում, և Մոմզենը որոշում է ընդունել Լայպցիգի համալսարանի հրավերը։ Սակայն 1851 թվականին կրկին քաղաքական ելույթներ ունենալու համար նրան զրկում են ամբիոնից և արգելում դասավանդել Սաքսոնիայում։ Երկու տարի Մոմզենը դասախոսություններ է կարդում Ցյուրիխի համալսարանում, ապա Բրեսլաուում։

1858 թվականին նա ընդմիշտ հասատվում է Բեռլինում և գլխավորում Ֆրիդրիխ Վիլհելմի համալսարանի անտիկ պատմության ամբիոնը։ Երկար տարիներ եղել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի քարտուղարը և օտարերկրյա ակադեմիաների անդամ (այդ թվում՝ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ[14]

Գիտական գործունեությանը զուգընթաց Մոմզենը շարունակել է զբաղվել քաղաքականությամբ, ընտրվել է Պրուսիայի պատգամավորների պալատի (1863-1866 և 1873-1879 թթ․) և գերմանական ռայխստագի պատգամավոր (1881-1884 թթ․)՝ ներկայացնելով Գերմանական առաջադիմական, Նացիոնալ-լիբերալիստական և Լիբերալների միություն կուսակցությունները։ Կյանքի վերջում Մոմզենը հանդես եկավ որպես երկու՝ լիբերալիստական՝ «ազատամիտների» և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների մերձեցման համակիր։ 1902 թվականին «Nation»-ում հրապարակված՝ մաքսային հարկացուցակի շուրջ առաջացած պայքարի մասին իր հոդվածում նա ցույց է տվել սոցիալ-դեմոկրատիայի և լիբերալիզմի մշակութային խնդիրների ընդհանրությունները՝ դրանք հակադրելով պահպանողականներին և կղերականներին՝ որպես լճացման և հետադիմության համկիրների։

Իր քաղաքական հայացնքերով Մոմզենը լիբերալ նացինալիստ էր։ Նա սկզբունքորեն դեմ էր հակասեմականությանը[15], բայց, օրինակ, «հրեաների խնդիրների» լուծումը տեսնում էր նրանց՝ «գերմանական ազգին ձուլման» մեջ։ Սլավոնական ազգերին Մոմզենը բավականին թերահավատորեն էր վերաբերվում, չեխերին, օրինակ, անվանելով «բարբարոսներ»։ Այսպես, 1897 թվականին, ի պատասխան Ավստրո-Հունգարիայում չեխական հարցի սրմանը, վիեննական «Neue Freie Presse» թերթը տպագրեց չեխերի վերաբերյալ Մոմզենի շովինիստական նամակը։ Հայտնի են նաև նրա բավականին անտարբեր գնահատակնները Ռուսաստանի և XIX դարի երկրորդ կեսին ռուս-պրուսական հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև քամահրական վերաբերմունքը ռուսական գիտության և կրության նկատմամբ, որոնց ձեռքբերումները նա բացատրում էր «գերմանացիների ազդեցությամբ»։

1800 թվականի հուլիսի 7-ին Մոմզենի տանը հրդեհ է բռնկվում, և այրվում է նրա գրադարանը։ Նրա «Հռոմեկան պատմություն» հիմնարար աշխատության չորրորդ հատորը զգալիորեն վնասվում է, բայց ամբողջովին չի այրվում։

Թեոդոր Մոմզենը կնոջ Մարիի հետ ունեցել է տասնվեց երեխա։ Նրանց թոռը՝ Թեոդոր Էռնստ Մոմզենը, հայտնի միջնադարի պատմաբան, պրոֆեսոր է եղել ԱՄՆ-ում, մյուս թոռը՝ Վիլհելմ Մոմզենը, նույնպես ընտրել է պատմաբանի ուղին՝ մնալով Գերմամիայում։ Վերջինի երկվորյակ տղաները՝ Հանս Մոմզենը և Վոլֆգանգ Մոմզենը, նույնպես հայտնի պատմաբաններ են եղել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Моммзен Теодор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 http://penelope.uchicago.edu/Thayer/E/Gazetteer/People/Theodor_Mommsen/Britannica_1911*.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.cep911.com/tag/theodor-mommsen-wikipedia
  8. 8,0 8,1 8,2 8,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1902/
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  14. Информация на сайте ИС АРАН
  15. «Թեոդոր Մոմզեն». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Մոմզեն» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy