Jump to content

Էյտոր Վիլա-Լոբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյտոր Վիլա-Լոբոս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունHeitor Vila-Lobos
Ի ծնե անունպորտ.՝ Heitor Villa-Lobos
Ծնվել էմարտի 5, 1887
Ռիո դե Ժանեյրո
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մահացել էնոյեմբերի 17, 1959
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1][2]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ
Գործիքներկիթառ
ԱնդամակցությունԱրգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Academia Brasileira de Música?[3]
ԱմուսինArminda Villa-Lobos?
Պարգևներ
 Heitor Villa-Lobos Վիքիպահեստում
Վիլա Լոբոս Էյտոր

Վիլա Լոբոս-Էյտոր (իսպ.՝ Heitor Vila-Lobos) (մարտի 5, 1887(1887-03-05)[5][6][7][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[1][2] - նոյեմբերի 17, 1959(1959-11-17)[5][6][7][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1][2]), բրազիլացի կոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Հավաքել և գրի է առել բրազիլական երաժշտական բանահյուսությունը։ Վաղ շրջանի երկերից ազգային բնորոշությամբ առանձնանում է «Սերտանի երգերը» նվագախմբային սյուիտը (19091922 թվականին որպես կառավարական կրթաթոշակառու Վիլա Լոբոսը կատարելագործվել է Փարիզում։ 1931 թվականից Վիլա Լոբոսը եղել է երաժշտական կրթության հարցերով բրազիլական կառավարության լիազորը։ Հիմնադրել է երաժշտական դպրոցներ և երգչախմբային կոլեկտիվներ, 1942 թվականին՝ խմբակային երգեցողության ազգական կոնսերվատորիան, ստեղծել երաժշտական դաստիարակության կուռ համակարգ։ Նրա նախաձեռնությամբ 1945 թվականին Ռիո դե ժանեյրոյում բացվել է Բրազիլական երաժշտական ակադեմիան (Վիլա Լոբոսը եղել է նրա անփոփոխ պրեզիդենտը)։ Որպես դիրիժոր համերգային լայն գործունեություն է ծավալել հայրենիքում և արտասահմանում։ Վիլա Լոբոսի ստեղծագործությունը խորապես ազգային է։ Երաժշտական բանահյուսության հիման վրա են ստեղծված նրա 14 «Շոռո»-ները (1920-1929)։ Վիլա Լոբոսը օպերաների, բալետների, 12 սիմֆոնիայի, սիմֆոնիկ պոեմների, 9 սյուիտից բաղկացած «Բրազիլական բախիանաներ» շարքի (1930- 1945), 17 կվարտետի, դաշնամուրի, թավջութակի, կիթառի, տավղի կոնցերտների և այլ երկերի հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 439
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյտոր Վիլա-Լոբոս» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy