Դիաստոլա
Ընդհանուր դիաստոլա կամ ընդյանուր դադար, սրտի աշխատանքի ցիկլի փուլերից մեկը, որը բնորոշվում է տվյալ սրտամասի մկանների թուլացմամբ[1]։
Փորոքների սիստոլայի ավարտից հետո փորոքները հաղորդող համակարգից այլևս գրգիռ չեն ստանում, և սիստոլան փոխարինվում է դիաստոլայով։
Ընդհանուր դիաստոլան բաղկացած է նախադիաստոլային, իզոմետրիկ թուլացման, արագ և դանդաղ արյունալցման փուլերից[2]։
- Նախադիաստոլային փուլը փորոքներում արյան ճնշման անկումից մինչև կիսալուսնաձև փականների փակումը եղկած ժամանակն է և կազմում է 0,04 վրկ.: Փորոքներում ճնշման անկման պատճառով արյունը ձգտում է վերադառնալ գլխավոր անոթներից դեպի փորոքներ՝ առաջացնելով «հետադարձ ալիք։ Իր ճանապարհին այս ալիքը հանդիպում է կիսալուսնաձև փականներին, լցնում նրանց գրպանիկները, և փականները փակվում են։
- Կիսալուսնաձև փականները փակվելուց հետո սկսվում է իզոմետրիկ թուլացման փուլը, որը տևում է 0,08 վրկ.: Այս փուլում փեղկավոր փականները դեռ չեն բացվել, իսկ կիսալուսնաձև փականները արդեն փակվել են։ Ճնշումը փորոքներում շարունակում է արագ ընկնել, և երբ այն մոտենում է զրոյի, փեղկավոր փականները բացվում են։
- Սրանից հետո սկսվում է արյունալցման շրջանը (0,25 վ), որը բաժանվում է երկու ենթափուլերի՝ արագ արյունալցման փուլ, որը տևում է 0.08 վայրկյան և դանդաղ արյունալցման փուլ՝ 0.17վրկ.: Այդ շրջանում սկզբում նախասրտերում եղած, հետո` երակներից եկած արյունը լցվում է փորոքների մեջ։ Ընդհանուր դիաստոլայի ժամանակ փորոքներ ներհոսում է արյան մոտ 80 %-ը, իսկ մնացած արյունը լցվում է հաջորդ ցիկլի նախասրտերի սիստոլայի ժամանակ։
Այսպիսով, մեկ ցիկլի ընթացքում նախասրտերի սիստոլայի տևողությունը 0.1 վ է, իսկ դիաստոլայինը՝ 0.7 վ, փորոքների սիստոլայի տևողությունն է 0.33 վ, դիաստոլայինը՝ 0.47 վ։ Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ նախասրտերը սրտային ցիկլի մեծ մասում դիաստոլայի վիճակում են, իսկ փորոքների հանգստի շրջանը շատ ավելի կարճ է։ Փորոքների մեծ ծանրաբեռնվածության և նրանց կարճատև հանգստի հետևանքով վերջիններս ավելի հաճախ ենթակա են ախտահարումների (ինֆարկտ, սրտի իշեմիկ հիվանդություն և այլն), քան նախասրտերը[2]։
Դիաստոլայի աշխատանքի ժամանակ բարձրանում է արյան ճնշումը, հասնելով մինչև 120/80 չափանիշի[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արյունատար համակարգ – Սրտի աշխատանքային ցիկլ, դիաստոլա
- ↑ 2,0 2,1 ՆՈՐՄԱԼ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ. ԵՊԲՀ հրատարակչություն. 2019թ. էջ 429.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ «Արյունատար համակարգի դիաստոլիկ ճնշում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.