Jump to content

Բ-կարգի ֆիլմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1963 թ.-ին նկարահանված «Ագռավը» համարվում է դասական Բ-կարգի ֆիլմի օրինակ

Բ-կարգի ֆիլմեր են համարվում փոքր բյուջեյով ստեղծված ֆիլմերը, որոնցում մեծ մասամբ խաղում են նոր կամ անհայտ դերասաններ և հիմնականում այդ ֆիլմերը մեծ մասսայականություն չեն վայելում։ Բ-ֆիլմերի կարգին չեն կարող դասվել արտհաուս ժանրի ֆիլմերը, կամ առավել ևս՝ պոռնոգրաֆիկ ֆիլմերը։

Տերմինն առաջ է եկել հոլիվուդյան ոսկեդարի ժամանակաշրջանում։ 1950-ականներից հետո այն ավելի լայն իմաստով սկսվեց օգտագործվել։ Չնայած դրան, պահպանվում է որոշակի երկիմաստություն. մի կողմից այսպիսի ֆիլմը կարող է ունենալ բարձր գեղարվեստական և էսթետիկական բնույթ, մյուս կողմից էլ կարող է օգտագործվել էրոտիկ ժանրը՝ նույնիսկ առանց իմաստի ու բովանդակության։ Ինչպես նաև կարող են օգտագործվել երկու որակավորումները համատեղ։ԱՄՆ-ում մինչև 1950-ականները այսպիսի ֆիլմերը բացարձակապես վեսթերն ժանրի մեջ էին, դրանցից հետո գլխավոր թեման գիտական ֆանտաստիկան էր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բ-կարգի ֆիլմեր» հոդվածին։



pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy