Արմավիրի քաղաքային մարզադաշտ
Արտաքին տեսք
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Ամբողջական անվանում | Արմավիրի քաղաքային մարզադաշտ |
Տեղագրություն | Արմավիր |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1980 |
Բացված | 1980 |
Սեփականատեր | ՀՖՖ |
Տարողություն | 10 000 |
Տնային թիմ | Արմավիր |
Դաշտի չափսեր | 105 × 70 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Jubilee Stadium Վիքիպահեստում |
Արմավիրի քաղաքային մարզադաշտ (նախկինում՝ «Հոբելյանական» մարզադաշտ), ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի Արմավիր քաղաքում։ Բացվել է 1980 թվականին, Հայաստանի խորհրդայնացման 60-ամյակի տոնակատարությունների ծրագրի ներքո։ Այդ իսկ պատճառով այն կոչվել է «Հոբելյանական»։ Մարզադաշտը կարող է ընդունել 10000 հանդիսական։ Տարողությամբ 3-րդ մեծագույն մարզադաշտն է Հայաստանում։ 1980 թվականից մինչև 2003, մարզադաշտը ծառայել է որպես Հայաստանի առաջնության տարբեր խմբերում հանդես եկող «Արմավիր» թիմի տնային հանդիպումների վայր։
Այժմ մարզադաշտը գտնվում է ծայրահեղ անբարունակ վիճակում, վատ խոտածածկով։ Այն երբեմն գործում է որպես պարապմունքի վայր, Արմավիրի մարզի մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցների համար[1]։