Jump to content

Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Բոստոնի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջ (2011)[2], Yorktown High School? (2007) և Բոստոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քաղաքական ակտիվիստ, community organizer, Բարմեն, մատուցող, հրատարակիչ և educational strategist
Դավանանք կաթոլիկություն[3]
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[2][4] (35 տարեկան)
Ծննդավայր Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ ocasio-cortez.house.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես (անգլ.՝ Alexandria Ocasio-Cortez, հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[2][4], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքական գործիչ և հասարակական ակտիվիստ, 2019 թվականից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Ժողովրդավարական կուսակցության անդամ է և ժողովրդավարական սոցիալիզմի կողմնակից;

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի բնակիչ Սերխիո Օկասիոյի դուստրը։ Մայրը հավաքարար էր աշխատում[6]։ Ալեքսանդրիան ծնվել է Պարկչեստերում, Բորո Բրոնքսում՝ Նյու Յորք քաղաքի հինգ բորոներից մեկում։ Երբ նա դարձել է 5 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորքի Վեստչեստեր շրջանի Յորքթաուն Հայթս քաղաք։ 2007 թվականին ավարտել է դպրոցը։

2011 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը՝ միջազգային հարաբերությունների և տնտեսության գծով բակալավրի աստիճանով[7]։ Ընտրվել է լատինաամերիկյան համալսարանի ուսանողների կազմակերպության նախագահ, ստաժավորման ժամանակ երեք ամիս անցկացրել է Աֆրիկայում։ Ուսանողական տարիներին կորցրել է հորը, որը մահացել է քաղցկեղից, և բախվել ֆինանսական դժվարությունների։ Կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի Պարկչեստեր և գումար է վաստակել, աշխատելով որպես մատուցողուհի և բարմենուհի[8]։ Աշխատել է երկու հերթափոխով՝ օրական 18 ժամ։

Նա կրթության հարցերով զբաղվել է National Hispanic Institute ոչ առևտրային կազմակերպությունում[9]։ Հիմնադրել է Brook Avenue Press հրատարակչությունը, որը մասնագիտացած է մանկական գունագեղ գրականության մեջ։ 2016 թվականին մասնակցել է Միչիգանում Dakota Access նավթատարի շինարարության դեմ բողոքի ակցիաներին։ Նախկինում աշխատել է սենատոր Էդվարդ Քենեդիի աշխատակազմում, 2016 թվականին զբաղվել է Բերնի Սանդերսի ընտրարշավի կազմակերպմամբ դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում[6]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օկասիո-Կորտեսը 2017 թվականի դեկտեմբերի 10-ին հարցազրույց է տալիս Ջուլիա Քամինգին՝ Anger Can Be Power (Զայրույթը կարող է ուժ լինել) նախագծի շրջանակներում

2018 թվականի հունիսի 26-ին սենսացիոն հաղթանակ է տարել Նյու Յորքի 14-րդ ընտրատարածքում դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում՝ դառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոյեմբերին կայանալիք ընտրություններում պաշտոնական թեկնածու։ Օկասիո-Կորտեսը ստացել է ձայների 57,5 %-ը, թեև նրա մրցակիցը եղել է փորձառու քաղաքական գործիչ, այդ պատգամավորական մանդատի բազմամյա սեփականատեր Ջոզեֆ Քրոուլին[10][11]։

Հարցազրույցում իր հաջողությունը բացատրել է այն հանգամանքով, որ իր շրջանի բնակիչների 70 %-ը սպիտակամորթ չէ, բայց երբեք Կոնգրեսում ներկայացուցիչ չի ունեցել իր սեփական միջավայրից (բացի այդ, շրջանի բնակչության 50 %-ը ներգաղթյալներ են)[12]։

Նախնական ընտրությունների ելքը հատկապես անսպասելի էր՝ Դեմոկրատական կուսակցության ծայրահեղ ձախ թևին Օկասիո-Կորտեսի պատկանելության պատճառով[13]։

Օկասիո-Կորտեսը այնուհետև ուղևորվել է ճանապարհորդելու ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, այլ թեկնածուների աջակցության արշավով, որոնք կիսում են նրա համոզմունքը բոլորի համար բժշկական ապահովագրության անհրաժեշտության, կենսապահովման ցածր մակարդակի բարձրացման, անվճար բարձրագույն կրթության և քրեական արդարադատության և ներգաղթի համակարգի համապարփակ բարեփոխումների մասին։

2018 թվականի նոյեմբերի 6-ին Օկասիո-Կորտեսը հաղթել է Նյու Յորքի 14-րդ ընտրատարածքի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ ստանալով ընտրողների 78 %-ի աջակցությունը։ Նրա հիմնական մրցակիցը հանրապետական Էնթոնի Պապպասն էր, որն իր 14-ամյա ամուսնալուծության դատական գործընթացի տպավորության տակ նախընտրական արշավի առանցքը դարձրեց քաղաքացիներին դատավորների դեմ հայց ներկայացնելու իրավունք տրամադրելու պահանջը (նրա պարտությունը կանխատեսվում էր սոցիոլոգիական հարցումներում 99,9 % հավանականությամբ)։ 29 տարեկանում Օկասիո-Կորտեսը դարձել է ամենաերիտասարդ կինը, որը երբևէ ընտրվել է ԱՄՆ Կոնգրես[14]։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական մեծ արձագանք է ստացել 2019 թվականի հունվարի 22-ին Նյու Յորքում Մարտին Լյութեր Քինգի հիշատակի համաժողովում Օկասիո-Կորտեսի արած հայտարարությունը։ Լրագրող Տա-Նեհասի Քոութսը հարցրել է նրան, թե արդյոք կարելի է բարոյական համարել միլիարդատերերի գոյությունը թույլատրող աշխարհը և ստացել է վճռական պատասխան՝ «ոչ»։ Բայց հետո Օկասիո-Կորտեսը հավելել է, որ դա չի վերաբերվում կոնկրետ մարդկանց, ինչպիսիք են Բիլ Գեյթսը կամ Ուորեն Բաֆեթը[15]։

2019 թվականի հոկտեմբերի 16-ին Բեռնի Սանդերսին աջակցել է որպես դեմոկրատներից փրայմերիզների մասնակից[16]։

2020 թվականի հունիսի 23-ին Նյու Յորքի 14-րդ օկրուգում հաղթել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության փրայմերիզ Միշել Կարուզո-Կաբրերան, որին հովանավորել են Blackstone Group-ի ղեկավար, միլիարդատեր Սթիվեն Շվարցմանը և Goldman Sachs-ի գլխավոր տնօրեն Դևիդ Սոլոմոնը[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/alexandria-ocasio-cortez-1989
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://awpc.cattcenter.iastate.edu/directory/alexandria-ocasio-cortez/
  3. https://www.americamagazine.org/politics-society/2018/06/27/alexandria-ocasio-cortez-her-catholic-faith-and-urgency-criminal
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. BBC 100 Women 2019: Who is on the list this year?BBC News, 2019.
  6. 6,0 6,1 Keith Griffith (2018 թ․ հուլիսի 1). «'Girl from the Bronx' Alexandria Ocasio-Cortez, who beat high-ranking Democrat Joe Crowley, faces questions over her 'working class' background after it's revealed she grew up in a wealthy suburb north of New York City» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  7. Harriet Alexander (2020 թ․ հոկտեմբերի 27). «'She did go to college, right?' Donald Trump mocks Alexandria Ocasio-Cortez at Pennsylvania rally over the cost of her environmental proposals» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. Kevin Fasick, Georgett Roberts and Ruth Brown (2018 թ․ հունիսի 27). «Meet the woman behind the year's biggest political upset» (անգլերեն). New York Post. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Michelle Ewing (2018 թ․ հունիսի 27). «Who is Alexandria Ocasio-Cortez, Democratic Socialist who beat Rep. Joe Crowley in NY primary?» (անգլերեն). AJC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «New York Primary Election Results» (անգլերեն). The New York Times. 2018 թ․ հունիսի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Желтов М. В. (2018 թ․ հոկտեմբերի 8). ««Праймериз в большом городе»». ИнтерИзбирком. Информационно-аналитический портал о выборах в мире. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. Abigail Hess (2018 թ․ հունիսի 27). «Meet Alexandria Ocasio-Cortez, the 28-year-old poised to become the youngest woman in Congress» (անգլերեն). CNBC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  13. David Remnick (2018 թ․ հուլիսի 23). «Alexandria Ocasio-Cortez's Historic Win and the Future of the Democratic Party» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Abigail Hess (2018 թ․ նոյեմբերի 7). «29-year-old Alexandria Ocasio-Cortez makes history as the youngest woman ever elected to Congress» (անգլերեն). CNBC. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. Bradford Betz (2019 թ․ հունվարի 22). «Ocasio-Cortez agrees that a world that allows for billionaires is immoral» (անգլերեն). Fox News. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  16. «8 Key Moments That Helped Define Bernie Sanders' Presidential Runs». NPR. 2020 թ․ ապրիլի 9.
  17. Самая молодая конгрессвумен США дала отпор миллиардерам-инвесторам. lenta.ru (25 июня 2020)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy