Հիմնադրվել է 1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։
Քաղաքում է Մինա Զաիդ նավահանգիստը և Միջազգային օդանավակայանը։
Հիմնական փոխադրամիջոցը տաքսին է։ Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթևեկությունը եռագիծ է բոլոր կողմերից։ Որպես կանոն՝ հյուսիսից հարավ ձգվում են ճանապարհները, իսկ արևմուտքից արևելք՝ փողոցները։ Փողոցները բաժանված են կենտրոնից, բաժանման գիծը պատված է արմավենիներով։