Jump to content

Մեսնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսնա
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂H₅NaO₃S₂
Մոլային զանգված2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար19767-45-4
PubChem23662354
EINECS համար243-285-9
SMILESC(CS(=O)(=O)[O-])S.[Na+]
ЕС243-285-9
ChEBI27663
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մեսնա, վաճառքային Մեսնաքս բրենդային անվանումով, դեղամիջոց՝ կիրառվող ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ ստացող հիվանդների մոտ միզապարկից արյունահոսության ռիսկը նվազեցնելու համար[2]։ Կիրառվում է ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձևով[2]։

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են գլխացավ, փսխում, քնկոտություն, ախորժակի կորուստ, հազ, ցան և հոդացավ[2]։ Լուրջ կողմնակի ազդեցություններից է ալերգիկ ռեակցիան[2]։ Հղիության ընթացքում կիրառումը թվում է անվտանգ երեխայի համար, սակայն այս կիրառումը լավ ուսումնասիրված չէ[3]։ Մեսնան օրգանական ծծմբային խառնուրդ է[4]։ Այն փոփոխում է միզապարկի մեջ հայտնաբերված ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի քայքայման արգասիքները դարձնելով դրանք նվազ թունավոր[2]։

Մեսնան հաստատվել է բժշկական կիրառման համար ԱՄՆ–ում 1988 թվականին[2]։ Դա ներառված է ԱՀԿ–ի հիմնական՝ առողջության պահպանման համար ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցանկում[5]։ Զարգացող աշխարհում մեծածախ վաճառքի արժեքը մոտավորապես 3.50 ԱՄՆ դոլարի սահմաններում է 400 միլիգրամ սրվակի համար[6]։ Միացյալ Թագավորությունում նրա արժեքն է 3.95 ֆունտ ստերլինգ[7]։

Բժշկական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետվիրահատական քիմիոթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսնան կիրառվում է արյունահոսական ցիստիտի և արյունամիզության դեպքերը նվազեցնելու համար այն հիվանդների մոտ, ովքեր ստանում են ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ քաղցկեղի քիմիոթերապիայի համար։ Այս երկու հակաքաղցկեղային միջոցները, in vivo, կարող են փոխակերպվել ուրոտոքսիկ մետաբոլիտների, ինչպիսին է ակրոլեինը։

Մեսնան թունազրկում է այս մետաբոլիտներին իր սուլֆհիդրիլ խմբի միջոցով փոխազդեցության մեջ մտնելով ալֆա,բետա–չհագեցած կարբոնիլ –խումբ պարունակող խառնուրդների հետ, ինչպիսին է ակրոլեինը[8]։ Այս փոխազդեցությունը հայտնի է որպես Մայքլի ռեակցիա։ Մեսնան նաև ավելացնում է ցիստեինի միզային արտազատումը։

Հյուսիսային Ամերիկայից դուրս, մեսնան նաև կիրառվում է որպես մուկոլիտիկ միջոց, ազդում է նույն ձև ինչպես ացետիլցիստեինը և վաճառվում է այս ցուցումով որպես Միստաբրոն[9] և Միստաբրոնկո։

Ներմուծման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա ներմուծվում է ներերակային կամ ներքին ընդունմամբ (բերանացի)[10]։ Մեսնան ներերակային ներմուծմամբ տրվում է ներերակային իֆոսֆամիդի հետ, իսկ ներքին ընդունմամբ մեսնան տրվում է ներքին ընդունման ցիկլոֆոսֆամիդի հետ։ Ներքին ընդունման դեպքում դեղաչափը պետք է լինի կրկնակի ներերակային տրվող մեսնայի դեղաչափից՝ կենսամատչելիության խնդիրների պատճառով։ Ի տարբերություն ներերակային ներմուծվող մեսնայի,որի դեպքում մնում են հիվանանոցում չորս կամ հինգ օր, ներքին ընդունման պատրաստուկների կիրառումը թույլ են տալիս հիվանդներին հիվանդանոցից շուտ դուրս գրվել։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսնան նվազեցնում է ուրոտոքսիկ միացությունների թունավոր ազդեցությունը, որը կարող է առաջանալ քիմիոթերապիայի կիրառումից հետո։ Մեսնան ջրալույծ, հակաօքսիդանտ միացություն է և տրվում է զուգահեռ քիմիոթերապևտիկ միացություններ ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի հետ։ Մեսնան կենտրոնանում է միզապարկում, որտեղ ակրոլեինը կուտակվում է քիմիոթերապիայից հետո և Մայքլի ռեակցիայի միջոցով առաջացնում է կոնյուգատ ակրոլեինի հետ և այլ ուրոտոքսիկ մետաբոլիտների հետ[8]։ Այս կոնյուգացիոն փոխազդեցությունը ապաակտիվացնում է ուրոտոքսիկ միացություններին վերածելով անվնաս մետաբոլիտների։ Մետաբոլիտները արտազատվում են մեզի միջոցով[11]։

Անվանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն վաճառվում է Բախտեր դեղագործական ընկերության կողմից, որպես Ուրոմիտեքսան և ՄԵսնաքս։ Նյութի անվանումը հապավում է՝ 2–մերկապտոէթան սուլֆոնատ Na (Na–ը նատրիումի քիմիական նշանն է )։

  • Կոենզիմ Մ– կոենզիմ է նույն կառուցվածքով, որը օգտագործվում է մեթանոգեն բակտերաների կողմից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 mesna
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Mesna». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Mesna (Mesnex) Use During Pregnancy». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Patwardhan, Bhushan; Chaguturu, Rathnam (2016). Innovative Approaches in Drug Discovery: Ethnopharmacology, Systems Biology and Holistic Targeting (անգլերեն). Academic Press. էջ 53. ISBN 9780128018224. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Mesna». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 578. ISBN 9780857111562.
  8. 8,0 8,1 Thurston DE (2007). Chemistry and Pharmacology of Anticancer Drugs. Boca Raton: CRC Press/Taylor & Francis. էջեր 53–54. ISBN 978-1-4200-0890-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին.
  9. «Mistabron Ampoules». South African Electronic Package Inserts. August 1973. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.
  10. Mace JR, Keohan ML, Bernardy H, և այլք: (December 2003). «Crossover randomized comparison of intravenous versus intravenous/oral mesna in soft tissue sarcoma treated with high-dose ifosfamide». Clin. Cancer Res. 9 (16 Pt 1): 5829–34. PMID 14676103.
  11. Shaw IC, Graham MI (1987). «Mesna—a short review». Cancer Treat. Rev. 14 (2): 67–86. doi:10.1016/0305-7372(87)90041-7. PMID 3119211.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy