Jump to content

Էմմա Բարդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Բարդակ
ֆր.՝ Emma Bardac
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1862(1862-07-10)[1]
ԾննդավայրԲորդո
Մահացել էօգոստոսի 20, 1934(1934-08-20)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն և Grave of Claude Debussy
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինԿլոդ Դեբյուսի և Sigismond Bardac?
ԵրեխաներRaoul Bardac?, Hélène Bardac? և Claude-Emma Debussy?
 Emma Bardac Վիքիպահեստում

Էմմա Բարդակ (ֆր.՝ Emma Bardac, իսկական ազգանուն՝ Մուազ[3] ֆրանսերեն Moyse, հուլիսի 10, 1862(1862-07-10)[1], Բորդո - օգոստոսի 20, 1934(1934-08-20)[1][2], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի սիրողական երգչուհի (սոպրանո), հայտնի դարձավ կամերային երաժշտության ժանրում։ Կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի և Կլոդ Դեբյուսիի ոգեշնչման աղբյուրն էր, որոնք նրան են նվիրել իրենց կարևոր երաժշտական ստեղծագործություններից մի քանիսը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Լեա Մուազը ծնվել է 1862 թվականի հուլիսի 10-ին Բորդո քաղաքում հրեական ծագում ունեցող ընտանիքում։ Տասնյոթ տարեկան հասակում նա ամունացել է փարիզյան բանկիր Սիգիզմունդ Բարդակի հետ (ֆր. Sigismond Bardac)։ Այդ ամուսնությունից նա ունեցավ երկու երեխա։ Ունենալով բազմակողմանի գեղարվեստական հակումներ, երաժշտական տաղանդ և հաճելի ձայն՝ Էմման մտավ Փարիզի գեղարվեստական շրջապատ, որտեղ ձեռք բերեց բազում ծանոթներ։ Հայտնի ֆրանսիացի դաշնակահարուհի և Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Դարիուս Միյոյի, Արթուր Հոնեգերի ընկերուհի Մարգերիտ Լոնգը այս տաղանդավոր կատարողի մասին ավելի ուշ ասել է․ «Ես այնքան էլ հաճախ չեմ օգտագործում „հանճար“ բառը, բայց նա հանճարեղ էր, ուներ հիասքանչ երաժշտական ինտուիցիա»։

Գաբրիել Ֆորեի հետ հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիել Ֆորե։ Ջոն Սինգեր Սարջենթի կողմից արված դիմանկար (մոտավորապես 1889)։ Փարիզ, երաժշտության քաղաք

Գաբրիել Ֆորեն ծանոթացել է Էմմայի հետ 1892 թվականին, հրապուրվել է նրանով, որն էլ հանգեցրել է լուրջ խնդիրների իր ընտանիքում։ Կոմպոզիտորի կին Մարի Ֆորեն Քամիլ Սեն-Սանսին ուղղված իր նամակում, որում արտացոլվում են այս ընտանեկան դրամայի արձագանքները, գրել է «Ես թուլություն եմ, փափուկ խմոր, ընտանիքում զրո եմ»[4]։ Ֆորեն հիանում էր Էմմայի կատարողական ոճով։ Ալբեր Սամենի mélodie «Երեկոն» կատարելու կապակցությամբ նա բանաստեղծին ասում էր «Դուք երբեք սրանից լավ կատարում չեք լսի»։ Էմմա Բարդակը դարձավ Ֆորեի հայտնի վոկալային շարքի՝ «Բարի երգի» ոգեշնչողը գրված Պոլ Վեռլենի բանաստեղծության համար, որն էլ կոմպոզիտորը նվիրեց նրան։ Իր աշակերտ Ժան Ռոժե-Դյուկասին ուղղված նամակում Ֆորեն նշել է[4]

Ես երբեք չեմ գրել այսքան ինքնաբուխ, ինչպես „Bonne chanson“-ը, ես կարող եմ, ես պետք է ավելացնեմ, որ հասկանալու անմիջականության մեջ հավասար բաժինը պատկանում է այն մարդուն, ով դարձավ այս ստեղծագործության ամենահուզիչ կատարողը։ Հաճույք է զգալ, թե ինչպես են կենդանանում և շնչավորվում այդ փոքրիկ թերթիկները այնպես, ինչպես ես դրանք բերել եմ։ Դա ինձ այլևս երբեք չի հաջողվել վերապրել։

Ռոժե-Դյուկասի վկայությամբ՝ այս ցիկլի ստեղծման ընթացքում Էմման եղել է կոմպոզիտորի խորհրդատուն։ «Ամեն երեկո Ֆորեն վերադառնում էր „ամրոց“, որպեսզի իր կատարողուհուն ցույց տա օրվա ընթացքում կատարած իր աշխատանքը։ Եվ հաճախ, շատ հաճախ նա պարտադրում էր կոմպոզիտորին ուղղել մանրաերգերը»։ Էմման եղել է կոմպոզիտորի հետևյալ վոկալային շարքի առաջին կատարողը[5], որը սպասում էր բավականին զուսպ ընդունելություն, իսկ նրա ուսուցիչ Սեն-Սանսը նրան բացասական գնահատական տվեց։ Սակայն հետագայում այս շարքը դիտվում էր որպես Ֆորեյի արվեստի բարձունքներից մեկը։ Այս առիթով Մարսել Պրուստը գրել է․ « Գիտես արդյոք դու, որ երիտասարդ երաժիշտները գրեթե համակարծիք են այն բանում, որ իրենց դուր չի գալիս „Բարի երգը“։ Նրանց թվում է, որ դա անտեղի բարդացված է և այլն։ Շատ վատ է նաև, որ Բրեվիլը, Դեբյուսին (որին համարում են ավելի բարձր աստիճանի հանճար, քան Ֆորեն) նույն կարծիքին են։ Բայց ինձ համար միևնույնն է։ Ես պաշտում եմ այս նոթատետրը»[4]։ Էմմա Բարդակի հետ է կապված Ֆորեի ևս մեկ ստեղծագործություն՝ երկու դաշնամուրի համար գրված «Դոլլի» սյուիտան (1894—1896)։ Այն նվիրված էր Էմմայի երեխաներին՝ որդի Ռաուլին (ապագա կոմպոզիտորին) և աղջկան Էլենին (տան մականունը «Դոլլի»)[4][6]։

Սկանդալային բաժանում ամուսնու հետ, Դեբյուսիի հետ ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Բարդակի և Կլոդ Դեբյուսիի մտերիմ փոխհարաբերությունները սկսվեցին 1903 թվականի վերջին կամ 1904 թվականի սկզբին, երբ նա երաժշտության դասեր էր տալիս Էմմայի որդի Ռաուլին (Գաբրիել ֆորեի նախկին աշակերտին) նրանց տանը[7]։ Սակայն մինչև իրենց ծանոթությունն էլ Էմման շատ էր սիրում և հաճախ էր կատարում նրա ռոմանսները։ Հեղինակավոր ֆրանսիացի երաժշտագետ և Դեբյուսիի կենսագիր Ժ․-Մ․ Նեկտուն, նշելով Բարդակի երաժշտական տաղանդը և կանացի հմայքը, գրել է․

Ավելի շուտ հմայիչ է, քան գեղեցիկ։ Նա գրավում է իր խելքով, ճաշակով, նրբագեղությամբ, երաժշտական տաղանդով։ Նա հիասքանչ երգում է մաքուր սոպրանոյով, առանց դժվարության կարդում է թերթիկից և մեծ հաճույքով կիսվում է իր վարպետությամբ երաժիշտների հետ։

1903 թվականի հունիսին կոմպոզիտորը Էմմային նվիրեց իր «Մոռացված արիաներ» ձայնի և դաշնամուրի համար գրված ստեղծագործության օրինակը հետևյալ մակագրությամբ՝ «Տիկին Բարդակին, որի երաժշտական նախասիրությունները ես շատ եմ գնահատում»[7]։ Այդ ժամանակաշրջանում Դեբյուսիի ստեղծագործական և անձնական կյանքում Էմման նշանակալի տեղ զբաղեցրեց։ Կոմպոզիտորի կենսագիրները համարում են, որ նրա առաջին նամակը՝ ուղղված Էմմային, վերաբերվում է 1904 թվականի հունիսին։ Էմմայի կողմից վարդերի փունջ ստանալուց հետո նա գրել էր[8]

Ինչքան դուրեկան է սա և ինչ հրաշալի բույր ունի։ Բայց ինձ առավել խորը հուզում է ձեր հիշողությունը իմ մասին, այս զգացմունքը մտել է իմ սիրտը և մնացել է այնտեղ, այդ պատճառով էլ դուք անմոռանալի և պաշտելի եք։ Ներեցեք ինձ այն բանի համար, որ համբուրել եմ բոլոր ծաղիկները, ինչպես համբուրում են շրթունքները։ Հնարավոր է, որ դա արդե՞ն խենթություն է։

Եվ այնուամենայնիվ դուք չպետք է սրա պատճառով իմ վրա զայրանաք, համենայն դեպս ոչ ավել, քան քամու թեթև փչելը։

1904 թվականի հուլիսին Դեբյուսին և Էմման լքեցին իրենց ամուսիններին՝ փախչելով Փարիզից, որից հետո ամառը և աշունը անցկացրեցին Ֆրանսիայի հյուսիսում և որոշ ժամանակ էլ Անգլիայում (Ջերսի, Իստբոռն)։ Այդ ժամանակաշրջանում կոմպոզիտորը շարունակեց դաշնամուրային «Ուրախության կղզի» պիեսի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված իր «Ծովը (Դեբյուսի)» մեծագույն ստեղծագործության վրա աշխատանքը, որոնք էլ նվիրեց իր սիրեցյալին[9]։ Հոկտեմբերի 13-ին Դեբյուսիի կին Ռոզալի (Լիլի) Տեքսյեն փորձեց ինքնասպան լինել հրապարակում, սակայն նրան փրկեցին և տեղափոխեցին հիվանդանոց, բայց մամուլում հայտնվեցին որոշ մանրամասներ և քաղաքում լուրեր տարածվեցին, որ Դեբյուսին նրան գրեթե մահվան է հասցրել։ Նոյեմբերի 4-ին «Ֆիգառո» թերթը գրել է մահափորձի մասին, որտեղ նշվում էր հայտնի կոմպոզիտոր, նոր երաժշտական դպրոցի տնօրեն Դեբյուսիի դավաճանության մասին։ Նշվում էր նաև, որ Դեբյուսին պատրաստվում է ամուսնանալ հայտնի ֆինանսիստ Բարդակի նախկին կնոջ հետ։ Ինչպես նաև քաղաքում կարծիք էր տարածված, որ կոմպոզիտորը Էմմայի հետ հարաբերություններ է ստեղծել առաջնորդվելով շահադիտական նպատակներով՝ ձգտելով հարստության և «բարձր հասարակության» մեջ մտնել ։ Այս գործի հանգամանքները պատճառ են դարձել Դեբյուսիի և շատ ընկերների ու ծանոթների բաժանման համար, ովքեր որ նրա առաջին կնոջ կողմն էին անցել և հայտնել էին իրենց դժգոհությունը (նրանցից որոշները ավելի ուշ վերականգնեցին նրա հետ հարաբերությունները)։ Կոմպոզիտորի ընկերների մեծամասնությունը նրան մեղադրեցին նրանում, որ նա տարված է Էմմայի կյանքի արտաքին փայլով և նրա ֆինանսական բարձր դիրքով։ Ընտրելով նրան որպես իր կյանքի ուղեկից՝ նա «զոհաբերեց Լիլիին»։ Նրանց ամուսնալուծությունը գրանցվեց 1905 թվականի օգոստոսի 2-ին, իսկ Էմման բաժանվեց ամուսնուց 1905 թվականի ապրիլի 4-ին։ Տեքսյեն իր ամուսնուց երկար ապրեց (մահացել է 1933 թվականին) և պահպանեց իր կապվածությունը նրա և նրա հիշատակի հետ մինչև իր կյանքի վերջ։ Նա ներկա էր «Պելլեաս և Մելիզանդա» օպերայի վերաբացմանը և տեսնվեց երգչուհի Մերի Գարդենի հետ (ամուսնալուծության ժամանակ նա պաշտպանել էր Լիլիին), այցելում էր միջոցառումներ, որոնք նվիրված էին նրա արվեստին։

Դեբյուսին 1908 թվականին։

1908 թվականի փետրվարին «Ռենեսանս» թատրոնում տեղի ունեցավ Անրի դե Բատաիյայի «Մերկ կինը»[10] պիեսի պրեմիերան։ Հասարակության մեջ կարծիք էր տարածված, որ այս պիեսում բեմադրված էին Դեբյուսի և Բարդակ ընտանիքի հարաբերությունները, որը մեծ մասամբ կիսում են կոմպոզիտորի կենսագրության հետազոտողները։ Ըստ այս պիեսի սյուժեի երիտասարդ նկարիչը ունենում է երկար սպասված հաջողություն շնորհիվ իր կողմից ստեղծված «Մերկ կին»-ը նկարի։ Նկարի բնորդուհին եղել է նրա սիրեցյալ Լուլուն։ Սակայն, դառնալով հայտնի, նկարիչը դադարեցնում է սիրավեպը հարուստ հրեուհու հետ։ Լուլուն հիասթափությունից փորձում է ինքնասպան լինել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեքստում չկան ուղիղ մատնանշումներ և ակնարկներ այս սկանդալային գործի մանրամասների մասին, ենթադրվում է, որ խոսակցությունները բավականին կամայական կերպով կապել են թատերական դրաման կոմպոզիտորի կյանքի փաստերի հետ այն պատճառով, որ նա եղել է հայտնի[11]։

Փարիզյան դղյակ, որում Դեբյուսին ապրել է 1905 թվականից մինչև կյանքի վերջ կնոջ՝ Էմմա Բարդակի և իր աղջկա՝ Կլոդ-Էմմայի հետ(ժամանակակից նկար)։

Չնայած իրենց սիրային հարաբերությունների քննադատությանը՝ համարվում է, որ նրանք, ովքեր հետագայում հետևում էին կոմպոզիտորի անձնական կյանքին, պնդում էին, որ սա շատ առումներով հաջողված ամուսնություն էր[8]։ 1905 թվականին ծնվեց նրանց աղջիկը՝ Կլոդ-Էմմա Դեբյուսին (1905—1919, տնային մականունը «Շուշու»),որին կոմպոզիտորը նվիրեց «Մանկական անկյուն (Դեբյուսի)» անվամբ դաշնամուրային պիեսների շարքը, ինչպես նաև իր վերջին «Խաղալիքներով արկղ» բալետը (ֆր. La Boite a joujoux)։ 1905 թվականին նրանք գնեցին տուն (մինչ այդ դա վարձակալում էր Էմման իր օրիորդական ազգանունով) Բուլոնյան անտառից ոչ շատ հեռու Square du Bois-de-Boulogne, №. 24 (այժմյան հասցեն՝ ավենյու Ֆոշ) հասցեով, որտեղ մինչև կյանքի վերջ ապրեցին Դեբյուսիները և որը նրան շատ էր դուր գալիս, բայց այն ուներ լուրջ թերություն, քանի որ դրա կողքին էին գտնվում երկաթուղագիծը և կայարանը։ Ավելի ուշ կոմպոզիտորը գրում է․ «Ես անցկացրեցի ամառը շրջապտույտ երկաթուղագծի ստվերի տակ (իմ տունը շրջապատող), համակված այն մտքով, որ կարիք չկա լսելու սոխակի երգը, քանի որ լոկոմոտիվների երգը ավելի լավ է համապատասխանում արվեստի նոր հետաքրքրություններին»։ Շատ լուսանկարներ են պահպանվել, որոնցում իրենց տան պարտեզում պատկերված են Դեբյուսին՝ կնոջ և աղջկա հետ։ Հայտնի են ժամանակակիցների գնահատականները, որ, չնայած սեփական տան արտաքին հարմարավետությանը, կոմպոզիտորը այնտեղ ձանձրացել է և ծանոթները չէին տեսնում նրանում «Պելեասի և Մելիզանդայի» ժամանակների նախկին կենսուրախ Դեբյուսիին[12]։ Հաշվի առնելով տան, ընտանիքի, ապրելակերպի հետ կապված ծախսերը՝ Էմման և Կլոդը ունեին շատ նյութական խնդիրներ։ Էմմայի ալիմենտները հազիվհազ բավականացնում էին տան համար վճարումներին, բացի դա, կոմպոզիտորը ալիմենտ էր վճարում իր նախկին կնոջը։ 1905 թվականի մարտին նա ստիպված էր իր հրատարակիչ Ժակ Դյուրանին 25 հազար ֆրանկով վաճառել «Պելեաս և Մելիզանդա» օպերայի պարտիտուրայի վրա իրավունքը[7]։ 1907 թվականի փետրվարին Էմմայի հարուստ հորեղբայրը՝ ֆինանսիստ Օզիրիսը, մահանալիս զրկել է նրան ժառանգությունից, որի վրա նրանք հույս էին դրել, քանի որ հավանություն չէր տալիս նրա ամուսնալուծությանը։ Նա նվիրատվություններ է կատարել տարբեր կազմակերպություններին (մասնավորապես՝ 25 միլիոն ֆրանկ Պաստերի ինստիտուտին)։ 1908 թվականի հունվարի 20-ին գրանցվեց Դեբյուսիի և Էմմա Բարդակի ամուսնությունը։ Կոմպոզիտորը նրան նվիրեց մի շարք ստեղծագործություններ («Ուրախության կղզի», «Ծովը (Դեբյուսի)», «Էստամպներ», «Նրբակիրթ տոնակատարություններ» երկրորդ նոթատետրը, «Դեբյուսիի կողմից հորինված սոնատներ տարբեր գործիքների համար» շարքը և այլն)։ Էմման մասնակցում էր նրա երաժշտական գործունեությանը։ Ըստ Մ․ Լոնգի հիշողությունների՝ կոմպոզիտորը շատ խանդոտ էր վերաբերվում իր երաժշտական գաղափարների ճշգրիտ մարմնավորումներին առանց դաշնակահարների կողմից տարածված «ազատությունների», և այդ դեպքերում երաժշտական ունակություններով օժտված Էմման միծտ պաշտծանում էր ամուսնուն․ «Տիկին Դեբյուսին նույնիսկ իրեն թույլ էր տալիս այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են „անհարգալից վերաբերմունք“, „անազնվություն“, եթե ինչ-որ կատարում նույնիսկ մի փոքր աղավաղում էր այդքան մանրակրկտորեն մտածված և հավերժ ամրագրված ավանդույթը»։ Նաև Մ․ Լոնգը Էմմային անվանել է կոմպոզիտորի «վստահված անձ» և «խորհրդական» նրա երաժշտական գործերին մասնակցելու պատճառով։ Ֆինանսական խնդիրները, տան պահպանության ծախսերը, ընտանիքի խնամքը ստիպել են նրան կյանքի վերջին տարիներին բազմաթիվ անգամներ ելույթ ունենալ համերգներում, շրջագայել և կատարել դիրիժորի ոչ այնքան սիրելի աշխատանքը։ Ինչպես իր «Դաշնամուրի շուրջ Դեբյուսիի հետ»[13] գրքում նկատում էր Մ․ Լոնգը․

Իհարկե հիսուն տարեկանում նրան պետք չէր վաստակել գումար հացի համար, սակայն նրա կնոջ և աղջկա բավականին թանկ արժեցող կյանքը Դեբյուսիին ստիպում էր ընդունել արտասահմանում իր համերգներով որպես դիրիժոր հանդես գալու հրավերները։ Արդյո՞ք նրանից էր կախված նյութապես ապահովված լինելը, որում նրան այդքան մեղադրում էին։ Ինչպիսի՜ բարություն, ինչպիսի՜ հպարտություն… Բայց և յուրաքանչյուր մեկնումից հետո կարծես հողը փախչեր ոտքերի տակից…


Համերգային շրջագայությունների պատճառով տնից բացակայելու անհրաժեշտությունը կոմպոզիտորին խորապես ճնշում էր, որի մասին վկայում էր նրա նամակագրությունը (նամակներ, բացիկներ և հեռագիրներ) ուղղված կնոջը և աղջկան[11]։

Պասսի գերեզմանատանը գտնվող այն գերեզմանի գերեզմանաքարը, որտեղ հուղարկավորված են Դեբյուսի ընտանիքի անդամները։

Դեբյուսիի ընտանիքի հետագա տարիները դառնացան ուռուցքի դեմ նրա պայքարով, վիրահատությունից հետո բարդություններով և երաժշտություն գրելիս մահացու հիվանդ կոմպոզիտորի ունեցած դժվարություններով։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ընտանիքը բախվեց դրա հետևանքների հետ (պատերազմական ժամանակի սահմանափակում, գերմանական ավիացիայի հարձակում, Փարիզի ռմբակոծություն հեռահար զենքից) և տարբեր կենցաղային խնդիրների հետ (սննդի, ածուխի, վառելափայտի պակաս)։ 1917 թվականի մայիսին Դեբյուսին գրել է․ «Կյանքը, երբ դուք պետք է ստիպված պայքարեք մի կտոր շաքարի համար, երաժշտական թղթի մի թերթիկի համար, չխոսելով հանապազօրյա հացի մասին, պահանջում է ավելի ամուր նյարդեր, քան իմը»։ 1917 թվականի աշնանը հիվանդացավ նաև Էմման, և հիվանդ կոմպոզիտորը հարևան սենյակ երկտող ուղարկեց նրան, որտեղ նա հույս էր հայտնում, որ նա կառողջանա և ավարտում էր հետևյալ խոսքերով․ «մենք դեռևս կարող ենք հույս ունենալ, որ կունենանք նոր, մեծ ուրախությամբ փայլող տարիներ». 1917 թվականի վերջում Դեբյուսիի առողջական վիճակը վատացավ, նա գրեթե վեր չէր կենում անկողնուց և նա անգամ նկուղ իջնելու ուժ չուներ գերմանական ավիացիայի հարձակման ժամանակ։ Կնոջն ուղղված իր վերջին երկտողում (մոտավորապես 1918 թվականի հունվարի 1, ավարտված չէ) կոմպոզիտորը գրել է․

Մեզ համար թանկ ավանդույթի համաձայն ես մշտապես իմ ամանորյա շնորհավորանքները ուղարկել եմ քեզ նախորդ օրը երեկոյան։

Այժմ ես այնքան ցավալիորեն սահմանափակված եմ իմ գործողություններում, որ ես ունեմ միայն այս տխուր հնարավորությունը ասել քեզ իմ սիրո մասին։ Բայց հնարավոր է, որ այդ սերը...

Կոմպոզիտորը մահացել է 1918 թվականի մարտի 25-ին իր կնոջ ներկայությամբ։ Այս ողբերգական դեպքի հետ կապված նրա դուստրը գրել է իր եղբայր Ռաուլին․ «Հայրիկը մահացավ։ Երկու բառ՝ ես չեմ հասկանում դրանք կամ ես դրանք շատ լավ չեմ հասկանում… Եվ ես այստեղ եմ, ամբողջովին միայնակ, որպեսզի պայքարեմ մայրիկի աննկարագրելի վշտի դեմ»[14]։ Դեբյուսիի աղջիկը հոր մահից հետո երկար չապրեց։ Նա մահացել է 1919 թվականի հուլիսի 16-ին՝ անժամանակ հայտնաբերված դիֆթերիայից։ Նա հուղարկավորվել է հոր գերեզմանում։ Նրա կին Էմման մահացել է 1934 թվականին և հուղարկավորվել է Պասսիի գերեզմանատանը իր ամուսնու և աղջկա հետ։ Դեբյուսիի նամակները ուղղված իր կնոջը՝ Էմմային, (ըստ ամենայնի ոչ բոլորը և կրճատումներով)[12] տպագրվել են նրա մտերիմ ընկեր Լուի Պաստեր Վալերի-Ռադոյի կողմից՝ 1921 թվականին (Lettres de Claude Debussy à sa femme Emma

  • «Սիրո երաժշտություն՝ Շուշու» (фр. La musique de l’amour: Chouchou, 1995 բրիտանացի ռեժիսոր Ջեյմս Սելլան Ջոնսի հեռուստատեսային ֆիլմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/resultats/?
  3. В русскоязычной литературе встречается вариант передачи фамилии как «Моиз»
  4. 4,0 4,1 4,2 4,3 Сигитов С. М Габриель Форе. — М.: Советский композитор, 1982. — С. 72—75. — 280 с.
  5. Чэн Бинь Песенно-композиторское творчество Габриэля Форе // Культура і сучасність. — 2018. — № 1. — С. 208—211.
  6. «Debussy in Jersey // The Blüthner». www.litart.co.uk. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 Шартон А Дебюсси // Творческие поиски и душевные потрясения. 1904—1908. — М.: Молодая гвардия. — (Жизнь замечательных людей), 2016. — С. 164—185. — 235 с. — ISBN 978-5-235-03857-8
  8. 8,0 8,1 Дебюсси К Избранные письма. — Л.: Музыка, 1986. — С. 103. — 315 с.
  9. Смирнов В. В Клод-Ашиль Дебюсси. Краткий очерк жизни и творчества. — М.: Государственное музыкальное издательство, 1962. — С. 61. — 88 с.
  10. H. de Bataille. La Femme nue. Название пьесы может быть переведено также и как «Обнаженная жена». Была возобновлена в 1911, 1916, 1923 и 1928 гг.
  11. 11,0 11,1 Быков В. И Концертная поездка Дебюсси в Россию в декабре 1913 года // Musicus: Вестник Санкт-Петербургской государственной консерватории имени Н. А. Римского-Корсакова. — 2012. — № 4 (32). — С. 29—41.
  12. 12,0 12,1 Дебюсси К. Предисловие // Избранные письма. Составление, перевод, вступительная статья и комментарии А. С. Розанова. — Л.: Музыка, 1986. — С. 3—12. — 315 с.
  13. Лонг М За роялем с Дебюсси / Пер. с фр. Ж. Грушанской.. — М.: Советский композитор, 1985. — С. 138. — 163 с.
  14. Кремлёв Ю. А Клод Дебюсси. — М.: Музыка, 1965. — С. 702—703. — 792 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Быков В. И. Концертная поездка Дебюсси в Россию в декабре 1913 года. Musicus: Вестник Санкт-Петербургской государственной консерватории имени Н. А. Римского-Корсакова, 2012. № 4 (32) — С. 29—41.
  • Кремлёв Ю. А. Клод Дебюсси. — М.: Музыка, 1965, — 792 с.
  • Лонг М. За роялем с Дебюсси / Пер. с фр. Ж. Грушанской.— М.: Советский композитор, 1985. — 163 с.
  • Сигитов С. М. Габриель Форе. — М.: Советский композитор, 1982. — 280 с.
  • Чэн Бинь. Песенно-композиторское творчество Габриэля Форе. Культура і сучасність, 2018 № 1. — С. 208—211.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy