Jump to content

Չավի Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չավի Էռնանդես
կատ.՝ Xavier Hernández Creus
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն անգլ.՝ Xavier Hernández i Creus[1]
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն անգլ.՝ El Profe, El Maestro
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1980 (44 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Իսպանիա
Հասակ 170 սմ[2]
Քաշ 68 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտելե կարիերան
Պատանեկան կարիերա
1991–1997 Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997–2000
1998–2015
2015-ներկա
Իսպանիա Բարսելոնա Բ
Իսպանիա Բարսելոնա
ԿատարԱլ Սադ
61 (4)
505 (58)
50 (13)
Ազգային հավաքական
1997
1997–1998
1999
1998–2001
2000
2000–2014
Իսպանիա Իսպանիա Մ-17
Իսպանիա Իսպանիա Մ-18
Իսպանիա Իսպանիա Մ-20
Իսպանիա Իսպանիա Մ-21
Իսպանիա Իսպանիա Մ-23
Իսպանիա Իսպանիա
10 (2)
10 (0)
6 (2)
25 (7)
6 (2)
130 (13)
Մարզչական կարիերա
2019-2021 ԿատարԱլ Սադդ
2021-այժմ ԻսպանիաԲարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խավիեր «Չավի» Էռնանդես Կրեուս[3] (կատ.՝ Xavier Hernández i Creus, հունվարի 25, 1980(1980-01-25), Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, իր գրեթե ամբողջ կարիերայում խաղացել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, իսկ հետո տեղափոխվել Ալ Սադ, ով Բարսելոնայի և աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Չավին Բարսելոնայի առաջատարներից ու սիմվոլներից էր, հայտնի է իր գերճշգրիտ փոխանցումներով։ Խաղում է նաև Իսպանիայի ազգային հավաքականում։

Չավին եկավ Լա Մասիա, որը Բարսելոնայի երիտասարդական ակադեմիան է, 11 տարեկան հասակում։ Նա իր դեբյուտը նշեց Մալյորկա ԱՄԱ-ի դեմ սուպերգավաթային խաղում, որը տեղի ունեցավ 1998 թվականի Օգոստոսի 18-ին։ Նա խաղացել է 673 խաղ, խփել է 82 գոլ և 180 գոլային փոխանցում է կատարել 50 ֆուտբոլիստի։ Չավին Բարսելոնա ՖԱ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է որը խաղացել է 150 միջազգային հանդիպում[4]։ Նա Բարսելոնայի լավագույն կիսապաշտպաններից է ողջ պատմության մեջ և ամենաարդյունավետ փլեյմեյքերը[5][6][7][8]։

Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 1999 թվականին, 2000 թվականի Օլիմպիադայում Չավին իր հավաքականի հետ նվաճել է Արծաթե մեդալը։ 2000 թվականից սկսած՝ նա խաղացել 130 խաղ Իսպանիայի ազգային հավաքականում, և համարվում է հավաքականի երբեմնի հաջողություններին հսկայական աջակցած մարդ։ Նա ունեցել է առանցքային դեր 2010 թվականի Աշխարհի առաջնության, ինչպես նաև 2008 թ.ի և 2012 թ.ի եվրոպայի առաջնությունների Իսպանիայի հաղթանակներում։ Նրան ՈՒԵՖԱ-ից շնորհվեց 2008 թ.ի առաջնության լավագույն խաղացող մրցանակը[9], Չավին ընդգրկվել է 2010 թվականի Աշխարհի առաջնության, և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2008 և 2012 թվականների առաջնության խորհրդանշական հավաքականում։ Խաղալով Բարսելոնա ֆուտբոլային ակումբում, Չավին դարձել է Չեմպիոնների Լիգայի 2009 թվականի եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Չավին ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է (25) Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ[10][11] Նա 2010 թվականին World Soccer ամսագրի վարկածով դարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Չավին եղել է Ոսկե գնդակի թեկնածու, և զբաղեցրել է երրորդ տեղը 2009, 2010 և 2011 թվականներին։ 2011 թվականին նա Մեսսից հետո եղել է երկրորդ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Նա եղել է նաև IFFHS-ի վարկածով աշխարհի լավագույն փլեյմեյքեր 4 տարի անընդմեջ՝ 2008, 2009, 2010, 2011։ Չավին ընտրվել է FIFA World XI և ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացող 5 անգամ անընդմեջ՝ 2008, 2009, 2010, 2011, 2012։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի եզրափակչում նա կատարել է 2 գոլային փոխանցում։ Չավին դարձավ առաջին խաղացողը, որ եվրոպայի առաջնության եզրափակիչում դառնում է 2 գոլային փոխանցման հեղինակ, նա դրանից 4 տարի առաջ դարձել էր եզրափակչում միակ գոլի հեղինակ[12]։ Նա 2012 թվականին պարգևատրվել է սպորտային գծով Աստուրիասի թագավորի մրցանակով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Տեռասայում, որը գտնվում է Բարսելոնայում, Կատալոնիա[2]։ Չավին «Բարսելոնայի» երիտասարդական համակարգի՝ Լա Մասիայի աշխատանքի արդյունքն է և 11 տարեկանից կանոնավոր հաճախում է Կամպ Նոու։ Նրա հայրը՝ Խուակիմը, եղել է առաջին դիվիզիոնում «Սաբադելի» նախկին խաղացող[13]։ Չավին դարձել էր Ժորդի Գոնսալվոյի գլխավորած երիտասարդական և պահեստային «Բարսելոնա Բ»-ի անդամ, որը դարձել էրԵրկրորդ Դիվիզիոնի հաղթող։

Չավին 1997/98 մրցաշրջանի ընթացքում պատանեկան թիմից տեղափոխվեց «Բարսելոնա Բ»՝ դառնալով թիմի ուղեղը։

Չավին, 1998 թվականի ամռանը մասնակցելով Իսպանիայի սուպերգավաթի «Մալյորկայի» հետ հանդիպմանը կարողացավ ընդգրկվել ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998–2001

Չավին խաղալ սկսեց երիտասարդական և պահեստային Բարսելոնա Բ-ում, որն այդ ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ լիգայում էր։

1998 թվականի մայիսի 12-ին նրան առաջին անգամ՝ «Սաութհեմփթոնի» դեմ ընկերական խաղում, հայտավորեցին առաջին թիմը փոխարինող պահեստային նստարանին[14]։ Նրա ազգային հավաքականում ընդգրկվելու երազանքն իրականացավ, երբ 1998 թվականի ամռանը նա մասնակցեց «Մալյորկայի» հետ հանդիպմանը։ Նա մեկնարկային կազմում էր և գոլ խփեց։ Նրա առաջին անգամ հայտնվելը Լա Լիգայում կայացավ 1998 թվականի հոկտեմբերի 3-ին «Վալենսիայի» դեմ խաղում, որտեղ «Բարսելոնան» հաղթեց 3։1 հաշվով։ Նա առաջին և հաղթական գոլը խփեց իսպանական «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խաղում, որտեղ «Բարսելոնան» հաղթեց 1։0 հաշվով, ինչը հնարավորություն տվեց մրցաշարային աղյուսակում բարձրանալ 10-րդ հորիզոնական։ Ավելի լավ դեբյուտի մասին նա չէր էլ կարող երազել։

Չավին էական դեր խաղաց նաև 1998-1999 խաղաշրջանի ժամանակ, երբ ակումբի ղեկավարն էր Վան Գալը։ Նա գոլի հեղինակ դարձավ «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խաղում և թիմին դարձրեց չեմպիոն։

1999-2000 խաղաշրջանը բարենպաստ էր Չավիի համար. Գվարդիոլայի ստացած վնասվածքի պատճառով խաղաշրջանի մեծ մասում նա մեկնարկային կազմի խաղացողներից էր։

Առաջին անգամ Չավին Իսպանիայի հավաքականի կազմում հայտնվեց 2000 թվականի նոյեմբերի 15-ին։

2001–2006

Այդ տարիներին «Բարսելոնան» սնանկացման եզրին էր և պայքարում էր պահպանել իր տեղը Իսպանական լիգայում։ Քոքուի, Ռիվալդոյի, Կլուվերտի և նրա երիտասարդ ժամանակից թիմակից Պույոլի սերնդի հետ Չավին էլ դարձավ խաղացողներից մեկը, ով վերահսկում էր խաղը։ Նա խաղում էր կիսապաշտպանի դիրքում, բայց ավելի շատ կատարում էր պաշտպանի դերը։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա կատարել է 20 գոլային փոխանցում և խփել 7 գոլ։

2002 թվականի մարտի 16-ին Չավին խփեց առաջին գոլը Էլ Կլասիկոյում։ Այդ ժամանակ նա դեռ նոր էր ոլորել իր 25 տարին։ Ռայկարդի հետ միասին Չավին ցույց տվեց, որ կարող է ոչ միայն խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան, այլև կարող է թիմի կենտրոնում գրավել յուրաքանչյուր տեղ՝ ունակություն, որի շնորհիվ Չավին 2004/05 խաղաշրջանի ամենավարկանիշային խաղացողներից էր՝ ընդհանուր առմամբ խաղալով 36 խաղ։ Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները և 5 ամիս խաղադաշտ դուրս չեկավ։

Նա 2004/05 մրցաշրջանում դարձավ թիմի փոխավագ և օգնեց կատալոնացիներին Իսպանիայի լիգան ու Իսպանիայի սուպերգավաթը նվաճելու գործում։

Չավին դարձավ Լա Լիգայի Իսպանացի լավագույն ֆուտբոլիստը 2005 թվականին։

Վերջին երկու խաղաշրջանների ընթացքում Չավին այն ֆուտբոլիստներից էր, ով մասնակցեց գրեթե բոլոր խաղերին։

2005/06 մրցաշրջանում Չավիի ձախ ծնկի մկանը կտրվել էր մարզման ժամանակ, դրա պատճառով նա չխաղաց հինգ ամիս, սակայն վերադարձավ ապրիլին և որից հետո 2006 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը «Բարսելոնայի» հաղթական պահեստային նստարանին անցկացրեց։

2006-2013

Չավին Բարսելոնայում նախավարժանք կատարելուց

2007/2008 խաղաշրջանի ընթացքում նա գերազանցեց իր ռեկորդը՝ խփելով 7 գոլ։ Գվարդիոլայի կառավարման առաջին տարում Չավի Էռնանդեսը գերազանցեց իր իսկ անձնական ռեկորդը՝ 54 խաղերի ընթացքում խփելով 11 գոլ։ Ինիեստայի հետ միասին նա կազմում էր կենտրոնական խաղազույգ, որը մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակներում։ Բացի այդ, Չավի Էռնանդեսը խաղում էր նաև Իսպանիայի թիմում։ Նա խաղցել է 2002 և 2006 թվականներին՝ Աշխարհի գավաթի ժամանակ և 2008 թվականին՝ Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վերջինիս ժամանակ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող, քանզի Իսպանիայի թիմը հաղթեց տիտղոսը։

Նա օգնեց Բարսելոնայի առավելությունը եռապատկելու գործում և խփեց իր թիմի 4-րդ գոլը Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում տուգանային հարվածից, հաղթանակ 4–1 հաշվով Կոպա դել Ռեյ 2008–09-ի եզրափակիչում։ Լա Լիգայում, ի թիվս բազմաթիվ խաղերի, մեկն է առավել կարևոր եղել, որում 6–2 հաշովով Էլ Կլասիկոյում հաղթեցին Ռեալ Մադրիդին, մայիսի 2-ին։ Նա 4 գոլային փոխանցում է կատարել (մեկ անգամ Պույոլին, մեկ անգամ Անրին և երկու անգամ էլ Մեսսին) և 6 գոլի հեղինակ դարձել։ Չավին օգնեց Բարսելոնային հաղթելու 2009 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, որը ավարտվեց 2–0, երկրորդ գոլի փոխանցումն էլ կատարեց նա Լիոնել Մեսսիին 69-րդ րոպեին։ Չավիին ընտրեցին «ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն կիսապաշտպան» իր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2008–09-ի «Բարսելոնայի» հաղթանակի ներդրման համար[15]։ Չավին Լա Լիգայում ամենաշատ գոլային փոխանցման հեղինակն է նա կատարել է 20 գոլային փոխանցում[16]։ Նա նաև ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Չեմպիոնների Լիգայում 7 գոլային փոխանցումներ։ Չավին մեկ մրցաշրջանում ընդհանուր կատարել է 29 գոլային փոխանցում։

Չավին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2014 թվականը դա եղավ 2008–09 մրցաշրջանում։

2009-10 մրցաշրջանի ընթացքում, լրագրողները ավելի ընդգծեցին Չավիի ներդրումը Բարսելոնայում։ Օրինակ ՝

«Միանգամայն պարզ է, որ լավագույն կիսապաշտպաններից է ներկայիս դարաշրջանում։ Դա կարող է նույնիսկ պնդել, որ Չավին ու Մատեուսը երկու լավագույն խաղացողերն են այս դիրքում պատմության մեջ։ Մի քանի տարի է որ համաշխարհային կարգի խաղացող է, որը վերջին երեք մրցաշրջաններում, մասնավորապես 30-տարեկան է և դեռևս անգերազանցելի է։ Չավիի անցնող փոխանցումները նման են. Միշել Պլատինիի փոխանցումներին, նա ստեղծում է բազմաթիվ գոլեր և գնդակը վարում է ինչպես հանճարը, իսկ գործնականում երբեք չի հրաժարվում իր դիրքից»[17]։

2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ակումբային մունդիալի «Ատլանտեի» դեմ խաղում Չավի Էռնանդեսը անցկացրեց իր 500-րդ խաղը «Բարսելոնայի» կազմում։ «Կատալոնացիները» հաղթեցին 1։ 3 հաշվով և անցան եզրափակիչ, որտեղ հաղթեցին նաև «Էստուդիանտեսին»։

2009/10 մրցաշրջանում, Չավին կրկին գլխավորեց գոլային փոխանցուների աղյուսակը և իր գոլային փոխանցումներով ապահովեց 2–0 հաշվով Ռեալ Մադրիդի պարտությունը Սանտիյագո Բեռնաբեուում։ «Բարսան» առաջնությունը հաղթեց ռեկորդային 99 միավորով, իսկ նա պարգևատրվեց Իսպանիայի լավագույն խաղացող մրցանակով։ 2010 թվականի Հունիսի 3-ին, Մադրիդում աշխատող Marca պարբերականը 3-րդ տեղը պարգևատրեց Չավիին ամենամյա Տրոֆեո Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակում Լա Լիգայի լավագույն խաղացող, առաջ թողնելով Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին[18]։

Չավին իրացնում է անկյունայինը

2010 թվականի հունիսի 9-ին Չավին ստորագրեց նոր 4 տարվա պայմանագիր ակումբի հետ, որը կարող է ինքնաբերաբար նորացվել մինչև 2016 թվականի հունիսի 30-ը մի շարք խաղեր խաղալու հիմքով[19]։ Նոյեմբերի 29-ին նա խփեց իր թիմի երրորդ գոլը «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, իսկ «Բարսան» տանը հաղթեց 5-0 հաշվով։ Դեկտեմբերի 18-ին նա ևս մեկ անգամ դարձավ գոլի հեղինակ, որը եղավ «Էսպանյոլի» դեմ խաղում. այստեղ իր թիմը հաղթեց 1-5 հաշվով։ Չեմպիոնների Լիգայում Չավին խփեց արժեքավոր գոլ անգլիական «Արսենալի» դեմ տնային խաղի ընթացքում, որը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնային» դուրս բերեց 1/4 եզրափակիչ Դավիդ Վիլյայի գոլային փոխանցման օգնությամբ։

Նա մեկն էր երեք եզրափակիչի մասնակիցներից ՖԻՖԱ Ոսկե գնդակ 2010-ում Բարսելոնայի թիմակիցներ Լիոնել Մեսսիի և Անդրես Ինիեստայի հետ միասին։ Նա ավարտեց երրորդ տեղով՝ քվեարկության արդյուքում առաջ թողնելով Մեսսիին և Ինյեստային[20][21]։ Նա շատ քիչ ետ էր մնացել Մեսսիից, որպեսզի հաղթեր տարվա նշանակություն ունեցող World Soccer Magazine-ը։

Չավին խաղում է Բարսելոնայի կազմում 2012 թվականին

2011 թվականի հունվարի 2-ին Լևանտեի դեմ լիգայի խաղում Չավին անցկացրեց իր 549-րդ հանդիպումը ակումբի բոլոր առաջնություններում՝ անցնելով Միգուելիի ռեկորդը։ Այդ խաղից հետո Չավին դարձավ Բարսելոնայի բոլոր ժամանակների ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը[22]։

2011 թվականի դեկտեմբերի 10-ին Չավին անցկացրեց իր 600-րդ խաղը «Բարսելոնայի» կազմում, որտեղ դարձավ գոլի հեղինակ հավերժական մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ։

Դեկտեմբերի 18-ին՝ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում (4–0 հաշվով Սանտոսի դեմ), նա խփեց գոլ և դարձավ մկրատ հնարքով գոլային փոխանցման հեղինակ, որի գոլը խփեց Լիոնել Մեսսին։

2012 թվականի դեկտեմբերի 18-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ մինչև 2016 թ.ի հունիսի 30-ը[23]։ Չավին դարձավ գոլի հեղինակ Ռեալ Մադրիդի դեմ խաղում իսկ Բարսելոնան հաղթեց 3-2 հաշվով։ Չավին այդ տարվա ՖԻՖԱ-ի կողմից ձևավորած աշխարհի հավաքականի 11 խաղացողներից մեկն էր։

2013-

Չավին ևս մեկ անգամ Չեմպիոնների Լիգա 2013-2014-ում գոլի հեղինակ դարձավ «Միլանի» դեմ խաղում։ 2014 թվականի հունվարի 16-ին, Չավին անցկացրեց իր 700-րդ խաղը առաջին թիմում, որը եղավ Խետաֆեի դեմ Կոպա դել Ռեյի խաղում[24]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չավին և Իսպանիայի ավագ Իկեր Կասիլիասը Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի գավաթի հետ

Չավիի ունակությունները ֆուտբոլային խաղադաշտում հանգեցրեցին իր թիմի հետ բազմաթիվ տիտղոսների և բարձր տեղերի միջև նրան դարձրին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից։ Փլեյմեյքերը հաղթել է միջազգային խոշոր տիտղոսներ Իսպանիայի հետ։ Նա խաղացել է 2002 և 2006 թվականներին՝ Աշխարհի առաջնության ժամանակ և 2008 ու 2012 թվականներին՝ Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վերջինիս ժամանակ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող, քանզի Իսպանիայի թիմը հաղթեց տիտղոսը։

Իր երկրի հավաքականի կազմում նա խաղացել է 2000 թվականի Օլիմպիադայում, ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2002-ում, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ում, ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2006-ոմ, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008, ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2009-ում, ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2010, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ում, և ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2013-ում։

ՈՒԵՖԱ Եվրո 2008

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չավին դարձավ Եվրո 2008-ի առաջնության լավագույն խաղացողը եզրափակիչում 1-0 հաշվով Գերմանիայի դեմ Իսպանիայի տարած հաղթակից հետո։ Չավին միակ կիսապաշտպանն է, որը, ձևավորում է հարձակումը և շարժում է դեպի Իսպանիայի առաջին արծաթը՝ 1964 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած։

«Մենք ընտրել ենք Չավիին, քանի որ նա մարմնավորում է իսպանական խաղաոճը։ Նա ազդում է ամբողջ թիմի գնադակին տիրելու վրա, փոխնացում կատարելով և շրջանցելով՝ ստեղծում է մի խաղի տեսակ որով Իսպանիան խաղում է»,  - ասել է Էնդի Րոքսբուրգը ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովի ղեկավարը։

  • Կիսաեզրափակիչ – Ռուսաստան - Իսպանիա (0–3)

Չավին խփեց առաջին գոլը Իպանիայի կազմում կիսաեզրափակիչում Ռուսաստանի դեմ։ Նրա գոլով Ռուսների շանսը հաջորդ փուլ մտնելու զրոյացվել էր։

  • Եզրափակիչ – Գերմանիա - Իսպանիա (0–1)

Չավին մեկ հպումով փոխանցեց գնդակը, ողղելով Գերմանիայի տուգանային հրապարակը, որտեղից էլ Տոռեսը կախելով դարպասապահի վրա եզրափակիչում խփեց հաղթական գոլը։

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2010

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չավին Իսպանիայի կազմում դարձավ 2010 թվականի Աշխարհի առաջնությանը Հարավային Աֆրիկայում, նվաճեց Աշխարհի առաջնության տիտղոսը։

Նա կարողացել է ապահովել մեծ թվով փոխանցումներ, տուգանային հրապարակում և ավելի հեռու, ոչ մի այլ խաղացող չի կարողացել անել դա այդ մրցաշարում։ Օրինակ, եզրափակիչում նա արել է 57 ճշգրիտ կիսափոխանցում հարձակվողներին[25]։

Չավին կարողանում է անցել ավելի շատ տարածություն – 80.20 կիլոմետր է անցել մրցաշարում, որը կազմում է 11.5 կիլոմետր խաղում[26]։ Եզրափակիչում նա հաղթահարել է 15 կիլոմետր տարածություն[27]։

Չավի Էռնանդեսի կրունկով փոխանցումից հետո 63-րդ րոպեին, Դավիդ Վիլյան ձախից հավածեց որից հետո Էդուարդոն ոտքով հեռացրեց, բայց դրանից հետո գնդակը նորից հայտնվեց նրա մոտ այդ անգամ նա դարձավ հաղթական գոլի հեղինակ[28]։

  • Կիսաեզրափակիչ – Գերմանիա - Իսպանիա (0–1)

Չավին անկյունայինից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղից էլ Պույոլը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը[29]

ՈՒԵՖԱ Եվրո 2012

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պում, պում, պում» – Չավին նկարագրում է ձայնը փոխանցվող գնդակի միջև իր և Ինյեստայի[30]։

  • Խումբ C – Իսպանիա - Իրլանդիայի Հանրապետություն (4–0)

Չավին կատարել է 136 փոխանցում Եվրոպայի առաջնության մեկ խաղում (որոնցից 127 ավարտված, 94% հաջողությանբ փսակաված)։ Նախկին ռեկորդը ամենաշատ տված փոխանցումների պատկանում էր Ռոնալդ Կեմանին 117 փոխանցում Եվրո 1992-ում Հոլանդիա - Դանիա խաղում։ Չավին և Ինյեստան կատարել են 229 փոխանցում այդ խաղում, ընդհանուր 11 իռլանդացուն կառավարելով։

  • Եզրափակիչ

Չավին խաղաց Եվրո 2012-ը Իսպանիայի կազմում, Իտալիային պարտության մատնելով եզրափակիչում։ Չավին եզրափակիչում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, առաջինը Ժորդի Ալբային, երկրորդը Ֆեռնանդո Տոռեսին, նրան գոլային փոխանցում կատարել էր նաև 4 տարի առաջ, նա դարձավ միակ խաղացողը, ով կատարել է երկու գոլային փոխանցում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում[12] Նա իր թիմի հետ հաղթեց ՈՒՖԱ Եվրո 2012-ը, Չավին դարձավ ամենահաջողակ ֆուտբոլիստը Իսպանական Ֆուտբոլի Պատմության մեջ, ով միայն առաջին առաջնությունն է ձախողել իր թիմի հետ, որը նախինում կիսում էր Կառլես Պույոլի հետ[12]։

Պնդում են, որ նա իր սերնդի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկն է և, գուցե նաև, բոլոր ժամանակների լավագույներից է [5][6] նա մեծապես կախված է իր կարողությունից, նա կարողանում է տեսնել և անցնել տարածքը։ Նա ասել է. "Ինչ անեմ՝ ես փնտրում եմ բացթողումները։ Ողջ օրվա ընթացքում։ Ես միշտ փնտրում եմ"։ [31][32][33] Բարսելոնայի նախկին նախագահ Սանդրո Ռոսելլը կարծում է որ Չավին, Մեսսիի, Ինեստայի և Բուսկետսի հետ միասին, մտածում են ակումբի Թիքի-թաքա խաղաոճը[34]։

Մեկ տարի Կատարական Ալ Սադը գլխավորելոից հետո Բարսելոնան հրավիրում է մասնագետին գլխավորելու ակումբը։ Բարսելոնան ապրումեր երեվի թե իր պատմության ամենածանր ժամանակահատվածը, հեռացել էին Մեսին,Գրիզմանը միևնույն ժամանակ ֆինանսական կորուստներ ։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մասնագետի ջանքերավ ակումբին միացան Դանի Ալվեսը,Պիեռ Էմերիկ Օբամեյանգը,Ֆեռան Տոռեսը,Ադամա Տրաորեն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 13-ին ամուսնացան, ամուսնությունը եղավ իսպանիայի Բլան քաղաքում։ Ամուսինները հարսանիքից ստացված ողջ հասույթը տրամադրեցին քաղցկեղով հիվանդ երեխաների համար հիվանդանոց կառուցելու նպատակով։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմացվել է 2013 թվականի հունվարի 12-ին[35][36]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Այլ[37] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա Բ 1997–98 39 3 39 3
1998–99 18 0 18 0
1999–2000 4 1 4 1
Ընդհանուր 61 4 61 4
Բարսելոնա 1998–99 17 1 2 0 6 0 1 1 26 2
1999–2000 24 0 4 1 10 1 0 0 38 2
2000–01 20 2 7 0 9 0 36 2
2001–02 35 4 1 0 16 0 52 4
2002–03 29 2 1 0 14 1 44 3
2003–04 36 4 6 0 7 1 49 5
2004–05 36 3 1 0 8 0 45 3
2005–06 16 0 0 0 4 0 2 0 22 0
2006–07 35 3 7 2 7 0 5 1 54 6
2007–08 35 7 7 1 12 1 54 9
2008–09 35 6 5 1 14 3 54 10
2009–10 34 3 3 2 11 1 5 1 53 7
2010–11 31 3 6 0 12 2 1 0 50 5
2011–12 31 10 7 2 9 1 4 1 51 14
2012–13 30 5 5 0 11 1 2 1 48 7
2013–14 15 2 0 0 6 1 2 0 23 3
Ընդհանուր 459 55 62 9 156 13 22 5 699 82
Ընդհանուր 520 59 62 9 156 13 22 5 760 86
Թարմացվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին[38]
Ազգային հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Իսպանիա 2000–01 1 0
2001–02 5 0
2002–03 8 0
2003–04 5 0
2004–05 8 1
2005–06 13 0
2006–07 7 3
2007–08 16 4
2008–09 14 1
2009–10 17 0
2010–11 7 1
2011–12 14 1
2012–13 11 1
2013–14 4 1
Ընդհանուր 130 13

Յուրաքանչյուր խաղի ժամանակ Չավին փլեյմեյքեր է, ով չի նյարդայնանում և ղեկավարում է թիմը անհավանական սառը գլխով։ Բարսելոնա թիմում ընդգրկվելուց ի վեր նա խաղադաշտում ցույց է տվել աներևակայելի տեսարաններ։ Նա Բարսելոնայի պատանեկան թիմի լավ աշխատանքի ևս մեկ օրինակ է, թե անհրաժեշտության դեպքում ինչպես կարելի է կողմնորոշվել կիսապաշտպանի ցանկացած դիրքում։ Նրա փոխանցումներն առաջ և նրա՝ լարվածությունը հանելու և գնդակը պաշտպանելու ունակությունը, նրան դարձրել են խաղադաշտի համակարգող կենտրոններից մեկը։ Բացի այդ, նա ցույց տվել, որ ունակ է ելք գտնել անելանելի իրավիճակներից՝ իր հուժկու հարվածով խփելով մի շարք էական գոլեր։ Նա իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները։ Տերրասայի կիսապաշտպանը 2008 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի լավագույն խաղացող մրցանակաբաշխության թեկնածուներից էր, ով վերջում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Բարսելոնայի փլեյմեյքերը 2006 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ Իսպանիայի հավաքականի հիմնական խաղացողներից էր, թիմը անցավ 2 փուլ, մինչև Ֆրանսիան Իսպանացիներին 1-3 հաշվով կհաղթեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «FIFA World Cup South Africa 2010: List of Players» (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). 2010 թ․ հունիսի 4. էջ 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 «Xavier Hernández Creus». Բարսելոնա ՖԱ. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  3. UEFA.com. «Хави Эрнандес - Досье». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5–ին-ին.
  4. «Xavi, 150 international games with Barça». fcbarcelona.com. 23 Հոկտեմբերի 2012. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 http://www.goal.com/en-gb/news/3277/la-liga/2010/11/30/2238990/is-barcelona-star-xavi-the-best-centre-midfielder-of-all
  6. 6,0 6,1 http://www.goal.com/en/news/1717/editorial/2009/05/28/1291105/cl-special-xavi-the-best-centre-midfielder-in-the-world-the
  7. «Does Xavi have the edge over his gifted team-mate Andrés Iniesta?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. http://espnfc.com/player/_/id/12907/xavi-hern%C3%A1ndez-creus?cc=4716
  9. «Xavi emerges as EURO's top man». UEFA. 2008 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.
  10. «Xavi – a record title winner». fcbarcelona.com. 2012 թ․ հուլիսի 7. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Xavi becomes the Spanish player with most official trophies ever». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Casillas, Torres & Xavi amongst record-breakers for Spain». Goal.com. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  13. http://www.guardian.co.uk/football/2012/jun/04/euro-2012-spain-secrets-players
  14. «http://www.webdelcule.com/partidos/pa1997-98.html». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  15. http://www.uefa.com/memberassociations/news/newsid=1639472.html
  16. http://espnfc.com/stats/assists/_/league/esp.1/year/2008/spanish-primera-division?cc=3888
  17. Garganese, Carlo (2010 թ․ ապրիլի 19). «Inter-Barcelona All Time Greatest XI». Goal.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  18. «Barcelona Star Lionel Messi Wins The Trofeo Alfredo Di Stefano». Goal.com. 2010 թ․ հունիսի 3. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  19. «Xavi extends deal until 2016». FC Barcelona. 2010 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 27-ին.
  20. «Lionel Messi, Xavi and Andrés Iniesta shortlisted for Ballon d'Or». The Guardian. 2010 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  22. «Xavi: "I feel privileged"». FC Barcelona. 2011 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  23. «Barça has renewed the contracts of Carles Puyol, Xavi Hernández and Leo Messi». FC Barcelona Official Website. 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  24. «Xavi Hernández features in his 700th official match for FC Barcelona». FC Barcelona Official Website. 2014 թ․ հունվարի 16. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  25. «Accurate Forward Half Passes in World Cup Final 2010». FIFA. 2010 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  26. «Distance». FIFA. 2010 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  27. «Players Heat Map» (PDF). FIFA. 2010 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  28. «Spain – Portugal». FIFA. 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  29. «Germany – Spain». FIFA. 2010 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
  30. «Spain's dynamic duo of Xavi and Andres Iniesta have broken the mould proving size doesn't matter». 2012 թ․ հուլիսի 9. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  31. Lowe, Sid (2011 թ․ փետրվարի 10). «I'm a romantic, says Xavi, heartbeat of Barcelona and Spain». The Guardian. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
  32. [1]
  33. «Left Back In The Changing Room: From Cabbage to Parakeet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  34. «Rosell unsure over tiki-taka future». Soccerway. Global Sports Media. 2013 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  35. «Official site statistics». FC Barcelona. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  36. «Transfermarkt player statistics». Transfermarkt. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  37. Includes other competitive competitions, including the Supercopa de España, UEFA Super Cup, FIFA Club World Cup
  38. «Fútbol en la Red». Futbol.sportec.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չավի Էռնանդես» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy