Փհաջու
Փհաջու | |
---|---|
Տեսակ | city of South Korea? և մեծ քաղաք |
Երկիր | Հարավային Կորեա |
Վարչատարածք | Գյոնգի |
Մակերես | 672,56 կմ² |
Փհաջու (կոր.՝ 파주시, 坡州市, Paju-si), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Քաղաքը գտնվում է հայտնի Փհանմունջոմ վայրից մի փոքր հարավ, որտեղ ստորագրվել է Կորեական պատերազմի ժամանակ հրադադարի մասին համաձայնագիր։ Քանի որ Փհաջուն գտնվում է ԿԺԴՀ-ի հետ սահմանին, այստեղ տեղակայված են մի քանի խոշոր զորամիավորումներ, այդ թվում՝ ամերիկյան բանակի բազաները։ 2002 թվականին Փհաջուում բացվել է երկրի ամյոնահյուսիսային Թորասան երկաթուղային կայարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Փհաջուի տարածքում բնակավայրի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 475 թվականով։ Այդ ժամանակ այս տարածքը մտնում էր Գոգուրետ պետության կազմի մեջ, և այստեղ էր գտնվում «հյոն» կարգավիճակի վարչական միավոր Սուլիխոլը (Սուլիխոլխեն)։ 757 թվականին վարչական բարեփոխումից հետո (արդեն Սիլլա պետության կազմում) Սուլիհոլը փոխել է իր անունը Փոնսոն (Փոնսոնխեն)։ Գորյո դինաստիայի օրորք՝ 1174 թվականին, անունը փոխվել է Սովոն (Սովոնհյոն)։ 1393 թվականին հյոն Սուվոնի բազայի վրա կազմավորվել է Սավոն գավառը (գուն), որը 1398 թվականին Չոսոն դինաստիայի օրոք վերանվանվել է Վոնփհեն։ 1414 թվականին դրան է միացել Կյոհա ավանը։ 1459 թվականին Փհաջուն ստացել է ներկայիս անվանումը և «մոկ» կարգավիճակը։ 1895 թվականին Փհաջուն ստացել է շրջանի (գուն) կարգավիճակ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1996 թվականին։ Փհաջուի մոտ է գտնվում հայտնի Փհանմունջոմ քաղաքը, որտեղ 1953 թվականին ստորագրվել է Կորեական պատերազմի զինադադարի պայմանագիրը[1]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փհաջուն վարչականորեն բաժանված է 4 իփ, 9 մյոոն և 7 տոն (դոն)[2]։
Շրջան | Հանգուլ | Մակերես, կմ² | Բնակչություն, մարդ | Ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Ունդջոն իլդոն | 운정1동 | 9,93 | 46 688 | |
Ունդջոն իդոն | 운정2동 | 3,92 | 63 340 | |
Ունդջոն սամադոն | 운정3동 | 5,91 | 69 753 | |
Կիմչհոն իլդոն | 금촌1동 | 4.5 | 22 010 | |
Կիմչհոն իդոն | 금촌2동 | 2,7 | 31 777 | |
Կիմչհոն սամդոն | 금촌3동 | 12,8 | 26 028 | |
Կյոհա դոն | 교하동 | 36,8 | 7 623 | |
Մունսան իփ | 문산읍 | 47,3 | 47 386 | 10 ռի |
Ջորի իփ | 조리읍 | 27,4 | 28 667 | 7 ռի |
Փհադջու իփ | 파주읍 | 32,2 | 14 178 | 7 ռի |
Բոփվոն իփ | 법원읍 | 73,1 | 9 979 | 10 ռի |
Թհանխեն մյոն | 탄현면 | 61,72 | 13 186 | 11 ռի |
Գվանտխան մյոն | 광탄면 | 65,4 | 10 760 | 9 ռի |
Ուոլլոն մյոն | 월롱면 | 27,1 | 9 049 | 5 ռի |
Փհափհեն մյոն | 파평면 | 41,8 | 3 721 | 7 ռի |
Ջոքսոն | 적성면 | 88,9 | 7 085 | 16 ռի |
Կուննե մյոն | 군내면 | 43,2 | 7 ռի | |
Ջանդան մյոն | 장단면 | 33,9 | 732 | 9 ռի |
Ջինս մյոն | 진동면 | 43,1 | 5 ռի | |
Ջինս մյոն | 진서면 | 9,1 | 3 ռի |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Հարավային Կորեայի հյուսիսում՝ Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ։ Հարավում սահմանակից է Կոյանին, արևելքում՝ Յանջուին, հարավում՝ Կիմպհոյին։ Արևմուտքից այն ողողում է Դեղին ծովը։
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մշակութային։
- «Յուլգոկ» մշակութային փառատոն՝ անցկացվում է ամեն տարի հոկտեմբերին։ Ծրագրում՝ բանահյուսական խմբերի ելույթներ, ժողովրդական արհեստների ցուցահանդեսներ, տոնավաճառ[3]։
- Օդապարուկների փառատոն՝ անցկացվում է ամեն տարի հունվարի կեսերին` ի պատիվ Կորեայի միավորման[4]։
- Բնական։
- Չանջիսան՝ լեռ, որի վրա գտնվում են քարից փորագրված երկու բուդդաներ[5]։
- Կամաքսան լեռ՝ այստեղ կա բարձր ջրվեժ, լեռնային տուրիզմով զբաղվելու երթուղիներ են դրված[6]։
- Պատմական։
- «Իմջինգակ» հուշահամալիր՝ կառուցվել է 1950-53 թվականների Կորեական պատերազմի իրադարձությունների պատվին[7]։
- Միավորման աստղադիտարան՝ գտնվում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանից 460 մետր հեռավորության վրա գտնվող լեռան վրա։ Աստղադիտարանի օպտիկական գործիքներն ուղղված են դեպի Հյուսիսային Կորեա։ Աստղադիտարանը բաց է զբոսաշրջիկների համար[8]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի վարչակազմը կապեր է հաստատել հետևյալ քույր քաղաքների հետ[9]։
- Երկրի ներսում։
- Հարավային Կորեա Կաննամգու շրջան, Սեուլ
- Արտերկիր։
- Չինաստան, Ցզինժոու, Չինաստան՝ 1994 թվականից
- Ճապոնիա, Խադանո, Ճապոնիա՝ 1997 թվականից— բարեկամ քաղաքի կարգավիճակ
- Ավստրալիա, Տուվումբա, Ավստրալիա՝ 2001 թվականից
- Չինաստան, Մուդանջյան, Չինաստան՝ 2003 թվականից —բարեկամ քաղաքի կարգավիճակ
- Թուրքիա, Էսքիշեհիր
- Հարավային Աֆրիկա, Ստելլենբոս
- Իսպանիա, Կուենկա
- Չիլի, Ռանկագուա
- Ռուսաստան, Կրասնոդար
- Կանադա, Կոկուիտլամ
- Ճապոնիա, Սասեբո
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Հարավային Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Փհաջուն ունի մի շարք խորհրդանիշներ[10]․
- Ծառ՝ գինկգո՝ մարմնավորում է բարգավաճումը և ձգտումը զարգացնել Փհաջուն՝ որպես ապրելու խաղաղ և հարմարավետ վայր։
- Թռչուն՝ աղավնի՝ խորհրդանշում է խաղաղությունն ու անվտանգությունը։
- Ծաղիկ՝ զարդենի՝ խորհրդանշում է քաղաքի բնակիչների կյանքի միավորումն ու ներդաշնակությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История Пхаджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Административное деление Пхаджу» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Фестиваль «Юльгок»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Фестиваль воздушных змеев» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Будды на горе Чанджисан» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Камаксан» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Мемориальный комплекс «Имджингак»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Обсерватория Объединения» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Города-побратимы Пхаджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Символы Пхаджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт города
- Достопռիмечательности Пхаджу
- Основные достопռիмечательности окрестностей Сеула
- Страница города в вики-энциклопедии Galbijim(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փհաջու» հոդվածին։ |
|