Նոր Այգեստան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Այգեստան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 321[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | նորայգեստանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նոր Այգեստան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 25 կմ հյուսիս` 420 մետր բարձրության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Այգեստանը գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտի շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1313.42 հա տարածք, որից 791.78 հա գյուղատնտեսական նշանակության, 351.65 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Տնջրե» աղբյուրը։
Առկա է գաջի հանքային պաշար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրել են զինադադարից հետո՝ Այգեստանից բռնագաղթած բնակիչները։ Ունի տարրական դպրոց[3]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Նոր Այգեստան համայնքի բնակչությունը կազմում է 281 մարդ, կա 89 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 167 | 158 | 164 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.):
Արցախյան ազատամարտի հուշահամալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2020 թվականի նոյեմբերի կեսերը Նոր Այգեստանում էր գտնվում Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրը, որը տեղափոխվել և 2021 թվականի նոյեմբերի 14-ին վերաբացվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գտնվող Եռաբլուր զինվորական պանթեոնում[8][9][10][11]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 42 աշակերտ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 512։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Ղարաբաղի Նոր Այգեստան գյուղում խաչքարի բացման արաղողություն է տեղի ունեցել» հոդված «Նովոստի-Արմենիա» գործակալության newsarmenia.am կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ «Հայաստանի խաչքարերը` հերոսության խորհրդանիշ» հոդված newsarmenia.am կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ «Հայաստանի խաչքարերը` հերոսության խորհրդանիշ» հոդված artsakhtert.com կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ «Վերջերս Եռաբլուրում տեսած կլինեք այս երեք խաչքարերը. քչերը գիտեն, թե որտեղից են բերվել դրանք և ինչ պատմություն ունեն. պատմեմ» հոդված 168.am կայքում, (արխիվացված 11․07․2022թ․)։
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 185.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|