Հակակապիտալիզմ
Հակակապիտալիզմ, շարժումների, գաղափարների և մոտեցումների լայն սպեկտր, որոնք դեմ են կապիտալիզմին և նրա տարատեսակներին։
Հակակապիտալիստները նրանք են, ովքեր ցանկանում են կապիտալիզմը ամբողջությամբ փոխարինել այլ տնտեսական համակարգով, սովորաբար սոցիալիզմի, կոմմունիզմի և որևէ այլ ձևով։
Սոցիալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պատմության հետ կապված թեմաներ |
ԽՍՀՄ պատմություն |
---|
Սոցիալիզմը պաշտպանում է աշխատողների հանրային կամ անմիջական սեփականությունը և արտադրության միջոցների կառավարումը և ռեսուրսների բաշխումը, ինչպես նաև հասարակությանը, որը բնութագրվում է բոլոր մարդկանց համար ռեսուրսների հավասար հասանելիությամբ՝ փոխհատուցման մեթոդով․
- Սոցիալական կազմակերպության տեսություն կամ քաղաքականություն, որը նպատակ ունի կամ պաշտպանում է սեփականության իրավունքը և արտադրության միջոցների դեմոկրատական վերահսկողությունը, աշխատողների կամ ընդհանրապես հասարակության, և նրանց կառավարումը կամ բաշխումը բոլորի շահերից ելնելով։
- Սոցիալիստները պաշտպանում են կոոպերատիվ/հասարակական տնտեսությունը, կամ թիմային-պլանավորված տնտեսությունը՝ պետության վրա ժողովրդի դեմոկրատական վերահսկողությամբ, թեև կային որոշ ոչ ժաղավրդավարական փիլիսոփայություններ։ «Պետական» կամ «աշխատանքային կոոպերատիվ» սեփականությունը ամբողջությամբ հակասում է արտադրության միջոցների «մասնավոր» սեփականությանը, որը կապիտալիզմի որոշիչ հատկանիշն է։ Սոցիալիստների մեծամասնությունը պնդում է, որ կապիտալիզմը անարդարորեն կենտրոնացնում է ուժ, հարստություն և եկամուտ հասարակության փոքր հատվածի շրջանում, որը կառավարում է կապիտալը և ահագործման միջոցով ձեռք է բերում նրա հարստությունը։
Սոցիալիստները պնդում են, որ կապիտալի կուտակումը էքստերնալիզացիայի արդյունքում առաջացնում է թափոններ, որոնք պահանջում են ծախսատար ուղղիչ կարգավորիչ միջոցառումներ։ Նրանք նաև նշում են, որ այս գործընթացն առաջացնում է վատնող բնագավառներ և պրակտիկաներ, որոնք գոյություն ունեն նրա համար, որպեզի շահույթով վաճառվող ապրանքների համար բավարար պահանջարկ առաջացնեն (օրինակ՝ գովազդ՝ բարձր ճնշման ազդեցությամբ), դրանով իսկ ոչ թե բավարարելով, այլ ստեղծելով տնտեսական պահանջարկ։
Անարխիզմ և լիբերալ սոցիալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանացի ազդեցիկ փիլիսոփա և անարխիստ-ինդիվիդուալիստ Մաքս Շտիրների համար․ «Մասնավոր սեփականությունը ապրում է օրենքի ողորմածության շնորհիվ։ Այն միայն օրենքում է գտնում պաշտպանություն ․․․ այն, ինչ ես ունեմ, «իմն» է դառնում միայն օրենքի համաձայնությունից և թույլատվությունից հետո»։ Այլ բառերով, մասնավոր սեփականությունը գոյություն ունի զուտ «պետության պաշտպանության» շնորհիվ։ Շտիրները պնդում է, որ ««Հարգելի բուրժուան» բոլորովին անտարբեր է, ով է պաշտպանում նրան և նրա սկզբունքները, լինի դա բացարձակ թե սահմանադրական թագավոր, հանրապետություն և այլն, գլխավորը, որպեսզի պաշտպանություն լինի։ Բայց որ՞ն է այդ սկզբունքը, որի պաշտպանողին անընդհատ «կսիրեն»։ Իհարկե, ոչ աշխատանքի սկզբունքը և ծագման ազնվականությունը։ Նրանք միջակության, ոսկե միջինի կողմնակիցներն են, փոքր-ինչ ազնվականության և փոքր-ինչ աշխատանքի, այսինքն՝ սեփականությանը տոկոս բերող։
Ֆրանսիացի անարխիստ Պիեռ Ժոզեֆ Պրուդոնը հանդես է եկել կառավարության արտոնությունների դեմ, որը պաշտպանում է կապիտալիստների, բանկիրների և հողատերերի շահերը, ինչպես նաև սեփականության կուտակումից կամ ձեռքբերումից (և դրան հանգեցնող ցանկացած ձևի հարկադրանքից), որը, նրա կարծիքով, կանխում է մրցակցությունը և հարստությունը պահում է մի քանիսի ձեռքում։ Իսպանացի ինդիվիդուլիստական անարխիստ Միգել Հիմենես Իգուալադան գտնում էր, որ կապիտալիզմը, [որպես] կառավարման ազդեցություն․ Կառավարության անհետացումը նշանակում է, որ կապիտալիզմը գլխապտույտ ընկնում է պատվանդանից ․․․ Այն, ինչ մենք անվանում ենք կապիտալիզմ, ոչ այլ ինչ է, քան պետության արդյունք, որի մեջ միակ շարժիչ ուժը շահույթն է՝ լավ կամ վատ ձեռքբերված։ Այսպիսով՝ կապիտալիզմի դեմ պայքարը անիմաստ աշխատանք է, քանզի լինի դա պետական կապիտալիզմ, թե ձեռնարկատիրական կապիտալիզմ, քանի դեռ կա իշխանություն կլինի նաև կապիտալի շահագործում։ Գիտակցված պայքարը պետության դեմ է գնում»։
Մարքսիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Մարքսը կապիտալիզմը տեսնում էր որպես պատմական փուլ, երբեմն առաջադեմ, բայց որը վերջ ի վերջո լճանում է ներքին հակասությունների պատճառով և որին ի վերջո հետևում է կոմմունիզմը․ կապիտալիզմը ոչ այլ ինչ է, քան անհրաժեշտ քայլ մարդկային քաղաքակրթության զարգացման համար, որը քաղաքական հեղափոխության միջոցով (սոցիալ-տնտեսական կառուցվածքի փոփոխություն) կդառնա անդասակարգ հասարակություն։ Մարքսիստները կապիտալիզմը սահմանում են որպես (սոցիալական, տնտեսական կապ) մարդկանց միջև (ոչ մարդկանց և իրերի միջև)․ աշխատանքի տնտեսական պարտադրանքի հիմքը դեկլարատիվորեն ազատ է նրանց աշխատանքի արդյունքների ծավալից․ ցույց են տալիս, որ արտադրամիջոցների մասնավոր սեփականությունը հարստացնում է կապիտալիստներին (կապիտալի տերերին) աշխատողների հաշվին («հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատանում»)։ Արտադրության միջոցների տերերը յուրացնում են աշխատանքի արդյունքների մեծ մասը՝ շահագործելով աշխատուժը, որի աշխատանքը կապիտալիզմի պայմաններում առավելագույնս սոցիալականացված է․ Ժամանակակից արտադրության միջոցները ապահովում է հսկայական թվով աշխատողների համատեղ աշխատանքը (անդրազգային կորպորացիաներ, գլոբալիզմ), որոնք միևնույն ժամանակ օտարացված են իրենց աշխատանքի արդյունքներից՝ արտադրամիջոցների մասնավոր սեփականության պատճառով։ Կապիտալը՝ ունենալով «ինքնամեծացման» հատկություն, կենտրոնացված է բուրժուազիայի փոքր մասում․ աճում է հասարակության շերտավորումը ըստ եկամտի և ունևորության․ աշխատող դասակարգի աղքատացումը ստեղծում է հեղափոխության համար սոցիալական պայմաններ՝ բուրժուական դասակարգի քաղաքական իշխանության փոփոխությունը աշխատող, բանվոր դասակարգի իշխանության, որը կապահովի արտադրության միջոցների մասնավոր սեփականությունից անցում դեպի հասարակական (հանրային) սեփականություն՝ հասարակության աշխատանքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների համար։ Արտադրության և բաշխման միջոցների մասնավոր սեփականությունը դիտվում է որպես շահագործվող դասակարգերի կախվածություն իշխողից (բուրժուազիայից) և, ի վերջո, հանդիսանում է մարդկային ազատության սահմանափակման աղբյուր։
Բարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարտեր, փոխանակման համակարգ, որտեղ ապրանքները կամ ծառայությունները ուղղակիորեն փոխանակվում են այլ ապրանքների կամ ծառայությունների՝ առանց փոխանակման միջոցների, օրինակ՝ գումար։ Այն տարբերվում է նվերների տնտեսությունից շատ առումներով․ դրանցից մեկն այն է, որ փոխադարձ փոխանակումը դանդաղ է ընթանում և ժամանակի մեջ չի ձգվում։ Սովորաբար այն երկկողմանի է, բայց կարող է լինել նաև բազմակողմանի (այն է՝ անուղղակի բարտերային կազմակերպությունների կողմից), և զարգացած երկրների մեծամասնությունում, սովորաբար գոյություն ունի արժույթային համակարգներին զուգահեռ, խիստ սահմանափակ չափով։ Բարտերը՝ որպես գումարի փոխարինում՝ որպես փոխանակման մեթոդ, օգտագործվում է արժույթային ճգնաժամի ժամանակ, օրինակ, երբ արժույթը ոչ ստաբիլ կարող է լինել (օրինակ՝ հիպերինֆլացիան կամ գնանկման պարույրը) կամ պարզապես հասանելի չէ առևտրի համար։ Բարտերը կարելի է դիտարկել որպես հակակապիտալիստական համակարգի սոցիալական մեկնակետ, որը հերքում է փոխանակման միջոցի անհրաժեշտությունը։
Վարձու ստրկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշպատավարձով ստրկությունը այն իրավիճակին է վերաբերում, երբ մարդու ապրուստը կախված է նրա աշխատավարձից, հատկապես, երբ կախվածությունը ամբողջական և անմիջական է։ Սա նվաստացուցիչ տերմին է, որը օգտագործվում է նրա համար, որպեսզի անալոգներ առաջացնեն ստրկության և վարձու աշխատանքի միջև՝ ուշադրությունը կենտրոնացնելով անձին սեփականացնելու և վարձակալելու միջև նմանություններին։
«Վարձու ստրկություն» տերմինը օգտագործվում է աշխատանքի շահագործումը և սոցիալական դասակարգումը քննադատելու համար, ընդ որում առաջին տիպը հիմնականում դիտվում է որպես աշխատանքի և կապիտալի միջև բանակցելու անհավասար ուժ (հատկապես, երբ աշխատողները համեմատաբար ավելի քիչ են վարձատրվում), իսկ երկրորդը՝ որպես աշխատողների ինքնքկառավարման պակաս , աշխատանքի ընտրություն և հանգիստ տնտեսության մեջ։ Սոցիալական շերտավորման քննադատություններն ընդգրկում են զբաղվածության տարբերակների ավելի լայն՝ կախված հիրեարխիկ հասարակության ճնշման հետ՝ այլապես չկատարված աշխատանք կատարելու համար, որը մարդկանց զրկում է իրենց «տեսակի բնավորությունից» ոչ միայն սովի և աղքատության սպառնալիքներով, այլև սոցիալական խարանի և անկումային կարգավիճակի սպառնալիքներով։ «Ձախակենտրոն» և արմատական «ձախ» ակտիվիստներից ոմանք պնդու էին, որ ժամանակակից Միացյալ Նահանգների տնտեսությունը վարձու ստրկության ավելի մեղմ ձև է, որտեղ պայմանները չեն հարթվում, այնուամենայնիվ չեն նպաստում անհատական տնտեսական առաջընթացին։
Հասկացության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակակապիտալիստական գաղափարները զարգացել են կապիտալիստական համակարգի աճին զուգընթաց։
Հակակապիտալիզմը մեծ զարգացում է ապրել 19-րդ դարի կեսերին, կոնկրետ՝ 1857 թվականի ճգնաժամից հետո։ Ճգնաժամից հետո հիմնադրվել է «Աշխատավորների միջազգային ասոցիացիա», որն ակտիվորեն պաշտպանում էր աշխատավորների իրավունքների համար պայքարի գաղափարները[1]։
1871 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության պարտությունից հետո, մարքսիստների և անարխիստների միջև պառակտումներ առաջացան՝ կապիտալիզմին հակազդելու միջոցների շուրջ․ մարքսիստներն անհրաժեշտ էին համարում մասնակցել ընտություններին, միևնույն ժամանակ անարխիստները գտնում էին, որ դա ոչինչ չի տա։
Հակակապիտալիզմն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր հակակապիտալիստները բաժանվում է չորս հիմնական ուղղությունների․
- Մարքսիստներ (կոմունիստները և հեղափոխական սոցիալիստները), որոնք մասնակցում են ընտրություններին կամ փորձում են հեղափոխական ճանապարհով պետական ապպարատում բարձր պաշտոններ զբաղեցնել
- Ռադիկալ էկոլոգներ և հակագլոբալիստներ, որոնք նույնպես կարող են առաջադրել իրենց թեկնածությունն ընտրություններում
- Անարխիստներ, որոնք հրաժարվում են մասնակցել ընտրություններին և ընդհանրապես քաղաքական համակարգին
- Ռեսուրսների (պաշարների) վրա հիմնված տնտեսության կողմնակիցներ։
Գաղափարախոսություններ և հակակապիտալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անարխիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անարխիստները հանդես են գալիս պետեության ամբողջական վերացման օգտին[2]։ Մի շարք անարխիստներ (այդ թվում սոցիալական և կոմմունիստական անարխիզմի կողմնակիցները) դեմ են կապիտալիզմին[2]՝ պատճառաբանելով, թե այն իրենից ենթադրում է սոցիալական գերակայություն (հարստության անհավասար բաշխման միջոցով) մյուսների նկատմամբ։ Անարխիզմի որոշ ձևեր ընդդիմանում են կապիտալիզմին ընդհանրապես, միաժամանակ պահպանելով կապիտալիզմի որոշ սկզբունքներ, ինչպիսիք են շուկայական տնտեսությունը, իսկ ոմանք նույնիսկ մասնավոր սեփականությունը։
Հակագլոբալիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակագլոբալիստները գտնում են, որ գլոբալիզացիայի ներկայիս մոդելը ձևավորվել է համաշխարհային կապիտալի հովանու ներքո և հանգեցնում է․
- Եկամտի, սպառման մակարդակի, առողջության, կրթության խզման աճը «Ոսկե միլիարդ»-ի և «Երրորդ աշխարհ»-ի երկրներում
- Անթույլատրելի պայմաններ անդրազգային կորպորացիաների ցածր որակավորում ունեցող աշխատողների համար
- Մասսայական պոպ-մշակույթների գերակշռումը, ազատ ստեղծագործության ճնշումը, «մտքի ստանդարտավորում»
- Սպառողական և գիշատիչ վերաբերմունքը բնության նկատմամբ, էկոլոգիական խնդիրներից «խուսափելու» փորձը, «երրորդ աշխարհի» երկրներում կեղտոտ արդյունաբերությունը
- Ամբողջ աշխարհում նեոլիբերալիզմի գաղափարախոսության գերակայությունը կապիտալի էքսպանսիան մեծացնելու համար, «Ոսկե միլիարդ»-ի ոչ մասնակից երկրներից այսպես կոչված «Զարգացած երկրների» հումքային հավելումների ձևավորումը և այլն։
Իսլամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամը արգելում է վարկավորումը[3], սակայն վաշխառությունը համարվում է կապիտալիզմի կարևոր ասպեկտներից մեկը։ Այլ անհամաձայնությունը կայանում է հավատի ըմբռնման մեջ, որ Ալլահին է պատկանում ամեն բան, և դա հակասում է կապիտալիստական մասնավոր սեփականության հիմքերին։ Սակայն չնայած դրան իսլամում չի արգելվում ապրանքների արտադրությունը կամ առևտուրը՝ շահույթ ստանալու նպատակով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Лондоне создан Первый Интернационал
- ↑ 2,0 2,1 Пётр Кропоткин «Что такое анархия?»
- ↑ «Исламский банкинг». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակակապիտալիզմ» հոդվածին։ |