Նեոլիբերալիզմ
Նեոլիբերալիզմ[1] (նորազատականություն, անգլ.՝ neoliberalism), քաղաքական տնտեսագիտության և փիլիսոփայության ուղղություն է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին՝ laissez-faire տնտեսական ազատականության գաղափարների հիման վրա[2] և հասել է իր ծաղկմանը 20-րդ դարի 1980-1990-ական թվականներին։ Նեոլիբերալիզմը ներառում է այնպիսի տնտեսական ազատականացման քաղաքականություններ, ինչպիսիք են՝ սեփակնաշնորհումը, խիստ տնտեսման քաղաքականությունը, ապակարգավորումը, ազատ առևտուրը և կառավարական ծախսերի կրճատումը՝ մասնավոր սեկտորի դերը տնտեսության և հասարակության մեջ բարձրացնելու նպատակով[3][4][5][6][7][8] : Շուկայի վրա հիմնված այս գաղափարները և քաղաքականությունները թույլ տվեցին իրականացնել պարադիգմի անցում քեյնասականությունից[9][10]։ «Նեոլիբերալիզմ» եզրույթը ստեղծվել է 1938-ին Փարիզում կայացած մի հանդիպման ժամանակ։ Պատվիրակների մեջ էին երկու անձ՝ Լյուդվիգ ֆոն Միզեսը և Ֆրիդրիխ Հայեկը, որոնք հետագայում սահմանեցին գաղափարախոսությունը։ Լյուդվիգ ֆոն Միզեսը և Ֆրիդրիխ Հայեկը վտարանդի ավստրիացիներ էին, ովքեր սոցիալ-դեմոկրատիան, ինչի օրինակներներ էին Ֆրանկլին Ռուզվելթի Նոր համաձայնությունը և Բրիտանիայում համընդհանուր բարեկեցության պետության աստիճանական զարգացումը, համարում էին նացիզմի և կոմունիզմի հետ միևնույն սպեկտրում գտնվող կոլեկտիվիզմի դրսևորում։
1944 թվին հրապարակված «Ճորտության ուղին» գրքում Հայեկը պնդում էր, որ պետության կողմից պլանավորումը, ճնշելով ինդիվիդուալիզմն, անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջատիրական վերահսկողության։ Երբ 1947-ին Հայեկը հիմնադրեց նորազատականության ուսմունքը տարածող առաջին կազմակերպությունը՝ Մոնթ Փելերին համայնքը, դրան ֆինանսապես աջակցեցին միլիոնատերներն ու իրենց հիմնադրամները[11]։
Հասկացությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոլիբերալիզմը, ի տարբերություն լիբերալիզմի, լիովին չի ժխտում տնտեսության պետական կանոնավորումը, ազատ շուկան, և անսահման մրցակցությունը համարում է որպես առաջընթացի և սոցիալական արդարության ապահովման հիմնական միջոցը, ինչը հնարավոր է առաջին հերթին տնտեսական աճի հիման վրա, որը չափվում է Համախառն Ներքին Արդյունքով. Կապվում է «գլոբալիզացիայի երկրորդ դարաշրջանից» (չշփոթել նոր լիբերալիզմի հետ) սկսվելով։ Նեոլիբերալիզմը կազմավորվել է որպես ընդդիմություն՝ XX դարի կեսերի սոցիալ-լիբերալիզմի գաղափարների զարգացմանը, որը նախատեսում էր սոցիալական համագործակցություն և պաշտպանություն, մրցակցություն՝ պետական կանոնավորմամբ, և սոցիալական ծրագրերի զուգակցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տես օրինակ՝ Vincent, Andrew. Modern Political Ideologies. Hoboken, New Jersey: Wiley-Blackwell. էջ 337. ISBN 978-1405154956.
- ↑ Stephen Haymes, Maria Vidal de Haymes and Reuben Miller (eds), The Routledge Handbook of Poverty in the United States, (London: Routledge, 2015), ISBN 0415673445
- ↑ Taylor C. Boas, Jordan Gans-Morse (June 2009). «Neoliberalism: From New Liberal Philosophy to Anti-Liberal Slogan». Studies in Comparative International Development. 44 (2): 137–161. doi:10.1007/s12116-009-9040-5.
- ↑ Campbell Jones, Martin Parker, Rene Ten Bos (2005). For Business Ethics. Routledge. ISBN 0415311357. p. 100:
- "Neoliberalism represents a set of ideas that caught on from the mid to late 1970s, and are famously associated with the economic policies introduced by Margaret Thatcher in the United Kingdom and Ronald Reagan in the United States following their elections in 1979 and 1981. The 'neo' part of neoliberalism indicates that there is something new about it, suggesting that it is an updated version of older ideas about 'liberal economics' which has long argued that markets should be free from intervention by the state. In its simplest version, it reads: markets good, government bad."
- ↑ Gérard Duménil and Dominique Lévy (2004). Capital Resurgent: Roots of the Neoliberal Revolution. Harvard University Press. ISBN 0674011589 Retrieved 3 November 2014.
- ↑ Jonathan Arac in Peter A. Hall and Michèle Lamont in Social Resilience in the Neoliberal Era (2013) pp xvi–xvii
- The term is generally used by those who oppose it. People do not call themselves neoliberal; instead, they tag their enemies with the term.
- ↑ Collins English Dictionary – Complete and Unabridged © HarperCollins Publishers 1991, 1994, 1998, 2000, 2003
- ↑ "Neo-Liberal Ideas". World Health Organization.
- ↑ Palley, Thomas I (2004 թ․ մայիսի 5). «From Keynesianism to Neoliberalism: Shifting Paradigms in Economics». Foreign Policy in Focus. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ Vincent, Andrew. Modern Political Ideologies. Hoboken, New Jersey: Wiley-Blackwell. էջ 339. ISBN 978-1405154956.
- ↑ «Նեոլիբերալիզմ՝ մեր բոլոր խնդիրների հիմքում ընկած գաղափարախոսությունը». Քաղաքական դիսկուրս - Միտքը փոփոխություն է. 2016 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.