Մեջքի լայնաձև մկան
Մեջքի լայնաձև մկան | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և chiral muscle organ type? |
Ենթադաս | superficial extrinsic muscle of shoulder?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | hypaxial muscles of back? |
Զարկերակ | thoracodorsal artery? |
Նյարդայնացած | thoracodorsal nerve?[2] |
Foundational Model of Anatomy | 13357 |
Terminologia Anatomica 98 | A04.3.01.006 |
Latissimus dorsi muscles Վիքիպահեստում |
Մեջքի լայնագույն մկան (լատին․՝ musculus latissimus dorsi), մակերեսային մկան։ Զբաղեցնում է մեջքի ամբողջ ստորին հատվածը, վերին խրձերը ծածկված են սեղանարդաձև մկանով (musculus trapezius)։ Այն սկսվում է վերջին կրծքային (4, ավելի հազվադեպ՝ 5-6), բոլոր գոտկային և սրբանային ողերի փուշելուններից, զստային կատարի հետին մասից, գոտկակրծքային փակեղի մակերեսային թերթիկից և ստորին չորս կողոսկրերից (չորս ատամներով)։ Գոտկային շրջանում երկու կողմերի մեջքի լայնագուն մկանները կազմում են ընդարձակ ջլոն, որը միաձուլվում է գոտկակրծքային փակեղի հետ։ Վերին խրձերը անցնում են կողմնայնորեն, ստորին խրձերը թեք գնում են դեպի վեր և կողմնայնորեն, ընթացքում ստանում են լրացուցիչ խրձեր՝ 3-4 ատամների տեսքով, ծածկում են թիակի ստորին անկյունը և մեծ կլոր մկանները (երբեմն՝ ստանում է լրացուցիչ խուրձ մեծ կլոր մկանից)։ Այնուհետև, ձևավորելով անութային խոռոչի հետին պատը, միանում է բազկոսկրի փոքր թմբկության կատարին (լատ.՝ crista tuberculi minoris humeri)[3][4]:
Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժում է ուսը դեպի իրան, և վերին վերջույթը հետ է բերում դեպի միջին գիծ՝ պտտելով այն դեպի ներս (պրոնացիա)։ Եթե վերին վերջույթն անշարժ է, այն ավելի է մոտեցնում իրանը և կարող է լայնացնել կրծքավանդակը՝ ծառայելով որպես օժանդակ շնչառական մկան[5]։
Մկանների հզոր զարգացումը ֆիլոգենետիկորեն կապված է մարդկանց նախնիների՝ ձեռքերի օգնությամբ շարժման եղանակի հետ (բրախիացիա), երբ անհրաժեշտ էր շարժվել մարմինը և ձեռքերը ձգելով ճյուղից ճյուղ ցատկել[6]։
Գոտկային եռանկյունի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերևից սահմանափակվում է մեջքի լայնագույն մկանի վերին և միջային ջլային խրձերով, որովայնի արտաքին թեք մկանի հետին կողմնային եզրով, ներքևից՝ զստային կատարով։ Հատակը կազմում է որովայնի ներքին թեք մկանը։ Որովայնի ճողվածքների դուրս գալու հատվածն է[7][8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Palastanga N., Soames R. Anatomy and Human Movement Structure and Function 6th edition — 6 — 2012. — ISBN 978-0-7020-3553-1
- ↑ «Мышцы спины. Анатомический атлас». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Мышцы спины. Анатомия — анатомический атлас человека. Строение человека, скелет, органы, мышечная система, позвоночник, сердце, лёгкие, половые органы, анатомия человека». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Атлас анатомии — миология — мышцы спины
- ↑ BestMedBook.com: The Leading Best Med Book Site on the Net
- ↑ Abdominal Hernias: eMedicine General Surgery
- ↑ Guillem P., Czarnecki E., Duval G., Bounoua F., Fontaine C. Lumbar hernia: anatomical route assessed by computed tomography(անգլ.) // Surg Radiol Anat : journal. — 2002. — Т. 24. — № 1. — С. 53—6. — PMID 12197011.
- ↑ «Грыжа поясничная (h. lumbalis) — Гастропортал». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.