Jump to content

«Մասնակից:Raf2002/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 63. Տող 63.


Հետո թիմին հաջողվեց հասնել եզրափակիչ, որտեղ հանդիպեցին [[Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իտալիայի հավաքականին]]: Հաղթելով բոլոր նախկին խաղերում, Վիերան փոխարինվեց երկրորդ խաղակեսում, ստանալով վնասվածք՝ [[Ֆաբիո Կանավարո|Ֆաբիո Կանավարոյի]] հետ բախումից հետո: Արդյունքում իտալացիները հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ(5:3). հիմանական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին 1:1 հաշվով:
Հետո թիմին հաջողվեց հասնել եզրափակիչ, որտեղ հանդիպեցին [[Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իտալիայի հավաքականին]]: Հաղթելով բոլոր նախկին խաղերում, Վիերան փոխարինվեց երկրորդ խաղակեսում, ստանալով վնասվածք՝ [[Ֆաբիո Կանավարո|Ֆաբիո Կանավարոյի]] հետ բախումից հետո: Արդյունքում իտալացիները հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ(5:3). հիմանական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին 1:1 հաշվով:

== Ձեռքբերումներ ==

'''Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ'''
* '''[[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն|Ֆիֆայի աշխարհի առաջնություն]]'''
** Չեմպիոն՝ 1998
** Փոխչեմպիոն՝ 2006
** Մասնակից՝ 2002
* [[ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն|Եվրոպայի առաջնություն]]
** Չեմպիոն՝ 2000
** Մասնակից՝ 2004






== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

08:20, 20 հունվարի 2016-ի տարբերակ

Պատրիկ Դոնալե Վիերա (ֆր.՝ Patrick Donalé Vieira[1], ծնվել է 1976 թվականի հունիսի 23-ին, Դակար), սենեգալական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ:

1998 թվականի աշխարհի չեմպիոն: 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն: Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2011 թվականին[2]:

ճանաչվել է մարդկության կողմից 1996-ից մինչև 2005 թվականները՝ Արսենալ խաղալու տարիներին: Վիերան նվաճեց Անգլիայի չեմպիոնի 3 և Անգլիայի գավաթի 4 տիտղոս: Այդ ընթացքում նա դարձավ թիմի ավագ: Նա մեկ մրցաշրջան անցկացրեց «Յուվենթուսում», որից հետո տեղափոխվեց «Ինտեր», որը նահանջել էր Սերիա Բ: Այդ ընթացքում նա կասկածվեց պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 107 հանդիպում, այդ ընթացքում նա նվաճել է աշխարհի չեմպիոնի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոս: Այդ ժամանակ նա թիմի ավագն էր:

Պրոֆեսսիոնալ ֆուտբոլային կարիերա

Վիերան ծնվել է 1976 թվականի հունիսի 23-ին՝ Սենեգալում, Կաբո Վերդեյից գաղթածների միջավայրում: Նրա մայրը 17 տարեկան էր, երբ ծնվեց Վիերան: Բայց Վիերան ուներ նաև ավագ եղբայր՝ Իզիցի Նիկորոն: Աֆրիկական պայմաններում նրանց մայրը դժվարությամբ էր պահում իր երկու որդիներին, և նրան տեղափոխվում են Փարիզ: Փոքրիկ Վիերան ընդամենը 8 տարեկան էր: Նա հայրենիք վերադարձավ 2003 թվականին:

Լավ ապագա ունեցող Պատրիկը, չհայտնվեց վատ շրջապատում, չնայած նրան, որ նրանք ապրում էին Դրյոյի ամենաքրեական թաղամասերից մեկում: Նա ֆուտբոլ սիրում էր դեռևս այն ժամանակ, երբ սովորում էր դպրոցում: Այնտեղ նրան նկատում են «Կաննի» գործակալները: Առաջին թիմում նրա դեբյուտտը տեղի ունեցավ 17 տարեկանում, իսկ 19 տարեկանում նա արդեն թիմի ավագն էր: 1995 թվականի ամռանը նրանով հետաքրքրված էր իտալական գրանդ՝ «Միլանը»: Պատրիկը տեղափոխվեց Միլան, ուր հիմնական կազմում խաղաց ընդամենը 2 անգամ. գրեթե եղջ ժամանակ նա պահեստայինների նստարանին էր:

Արսենալ(Լոնդոն)

1996 թվականի ամռանը, լոնդոնյան Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում էր արագորեն ստեղծել տաղանդ Վիերա, քանի դեռ նա չէր տեղափոխվլ Իտալիա: Բարձր հասակը, տոկունությունը և ֆիզիկական ուժը նրան օգնեցին հարմարվել Անգլիային: Ինքնազսպման և հրաշալի փոխանցումների շնորհիվ նա դարձավ Վենգերի ավանդական հարձակման մի մասը:

Առաջին խաղը Արսենալում նա անցկացրեց 1996 թվականի սեպտեմբերի 16-ին: «Զինագործները» «Հայբերիյում» ընդունեցի «Շեֆֆիլդ Ուենսդեյին»: Կազմելով հիանալի կենտրոն՝ Էմանուել Պետիի հետ, նրան ձևակերպեցին «ոսկե դուբլ», հաղթելով առաջնությունն ու գավաթը, արդեն իր երկրորդ անգլիական մրցաշրջանում(1997-1998):

Վիերայի առաջին տարիներն «Արսենալում» նշանավորված էին նրա անհաջող վարքով: Պրեմիեր Լիգա 2000/2001 մրցարջանում նա 2 անգամ հեռացվեց խաղադաշտից: Սակայն, վերադառնալով խաղադաշտ նա չհեռացվեց ավելին քան, 28 խաղ: Այդ մրցաշրջանի խաղերից մեկում, Վեսթ Հեմի հետ խաղի ժամանակ Պատրիկը խաղադաշտից հեռացվեց հակառակորդի ֆուտբոլիստ՝ Նիլ Ռադոկայի դեմքին թքելու համար. իսկ խաղադաշտից դուրս գալու պահին նա հասցրեց կոնֆլիկտի մեջ հայտնվել ոստիկանության հետ: Դրանից հետո, ֆուտբոլիստի գործակալը տուգանվեց «Պրեմիեր Լիգայի» համար ռեկորդային՝ 70 հազար ԱՄՆ դոլարով և որակազրկվեց 7 խաղով: Ողջ կարիերայի ընթացքում նա խաղադաշտից հեռացվել է 12 անգամ(9 անգամ՝ «Արսենալում», 2 անգամ՝ «Յուվենթուսում», 1 անգամ՝ «Ինտերում»): Չնայած նրան, որ կյանքում նա միշտ պարկեշտ անձնավորություն մնաց:

2002 թվականին «Արսենալը» կրկին նվաճեց «ոսկե դուբլ»: Այս մրցաշրջանից հետո Պատրիկը դարձավ թիմի ավագ. իսկ Թոնի Ադամսը, ով թիմի ավագն էր՝ ավարտեց կարիերան: Ավագ դառնալու պատասխանատվությունը ֆուտբոլիստին դարձրեց ավելի զուսպ և կարգապահ: Վիերան բաց թողեց 2003 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը, Սակայն բարձրացրեց նվաճված գավաթը փոխկապիտան` Դևիդ Սիմենի հետ:

2003/2004 առաջնության ժամանակ Արսենալը հասավ պատմական հաջողության. չկրեց ոչ մի պարտություն առաջնությունում: Վիերան վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը, նրան փոխարինեց Ռեյ Պարլորը: Պատրիկը խաղադաշտ վերադարձավ Չեմպիոնների Լիգայի «Լոկոմոտիվի» դեմ հանդիպման ժամանակ: Այդ խաղում Արսենաը հաղթեց 2:0 հաշվով և առաջին տեղով ապահովեց ուզեգիր դեպի 1/8 եզրափակիչ: Մրցաշրջանի ավարտին Վիերան համարվում էր աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը և ստացավ առաջարկներ «Ռեալից» և «Չելսիից», որոնք պատրաստ էին վճարել 30 մլն ֆունտ: Վերջին պաշտոնական խաղում զինագործները հաղթեցին 2005 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «Մանչեսթեր Յունայթեդին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաշիվը չբացվեց, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ վերջին վճռորոշ հարվածը կատարեց լոնդոնցիների ավագը. նրա վերջին հպումը անգլիական կարիերայում դարձավ հաղթական: Վիերան Արսենալում անցկացրեց 407 պաշտոնական խաղ և խփեց 33 գնդակ:

Նա վերադարձավ թիմ 2006 թվականի հուլիսի 22-ին, որպեսզի մասնակցեր առաջնության առաջին խաղին: Այդ խաղը կայացավ «Էմիրեյթսում» և հանդիսացավ վերջինը Դենիս Բերգկամպի համար: Վիերան ճանաչվեց «Արսենալի» պատմության լավագույն կիսապաշտպանը և չնայած նրան, որ նա հիմա «Արսենալում» չէ, միևնույնն է երկրպագուների կարծիքով նա համարվում է լավագույնը: «The Armoury» ակումբի թանգարանում, որը գտնվում է մարզադաշտի հարևանությամբ, կա մի նկար, որտեղ պատկերված են ֆուտբոլի պատմության լավագույն 14 ֆուտբոլիստներ. այնտեղ կա նաև Պատրիկի նկարը:

Յուվենթուս

Դառնալով Արսենալի աստղ, Վիերան գրավեց բոլոր անգլիական հզոր ակումբների ուշադրությունը. նա գրավեց անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը: Նաև տեղեկություն կար այն մասին, որ հասնելով շատ հաջողությունների Անգլիայի ներքին մրցաշարերում, նա կարողացավ գրավել միջազգային գրանդերի ուշադրությունը[3]: 2004 թվականին նա մերժեց «Ռեալի» գայթակղիչ առաջարկը:

Մեկ տարի անց, Վիերան լքեց «Արսենալը»: 2005 թվականի հուլիսի 14-ին Արսենալը ընդունեց իտալական սուպերակումբ «Յուվենթուսի» 13,7 մլն ֆունտ-անոց առաջարկը և հաջորդ օրը Վիերան կնքեց 5 տարվա պայմանագիրը: Այս տեղափոխության գլխավոր պատճառը նա համարել է լոնդոնցիների չեզոք հարաբերությունը թուրինցիների հետ:

Նոր մարզիչը Վիեարային օգտագործեց խաղադաշտի կենտրոնում, որտեղ նրան օգնում էին չեխ Պավել Նեդվեդը և բրազիլացի Էմերսոնը: Նա օգնեց «Ծեր Սինյորային» կատարել ամենալավ մեկնարկը առաջնության ողջ պատմության ընթացքում: Արդյունքում, Յուվենթուսը մնաց առաջին տեղում մինչև առաջնության վերջին տուր:

Ճակատագրի հեգնանքի պատճառով, Յուվենթուսը հանդիպեց Արսենալին՝ Չեմպիոնների Լիգայի 2005/2006 մրցաշրջանում: Այդ 2 խաղերում էլ հաղթեց Յուվենթուսը՝ 2:0 հաշվով: «Հայբերիյում» առաջին խաղի ժամանակ Պատրիկը դեղին քարտ ստացավ, որ նրան չթույլատրեց մասնակցել «Դելե Ալպիյում» տեղի ունեցած հանդիպմանը՝ 2006 թվականի ապրիլի 5-ին: Լոնդոնյան խաղոթւմ Վիերան ուժեղ հարված ստացավ համաթիմակից Ռոբեր Պիրեսի կողմից, ում հետ նա խաղացել է և՛ հավաքականում, և՛ թիմում: Պատրիկի զայրույթը մրցավարը հաշվի չառավ և Սեսկ Ֆաբրեգասը կոմբիանցիայից հետո բացեց հաշիվը, որը սկսել էր Պիրեսը:

Ինտերնացիոնալ

2006 թվականի ամռանը «Յուվենթուսը» զրկվեց չեմպիոնական գավաթներից և նահանջեց «Սերիա Բ»: Շատ ֆուտբոլիստներ փորձում էին արագորեն խզել պայմանագիրը թիմի հետ և սկսեցին փնտրել նոր վայրեր աշխատանքի համար: Վիերան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ սիրով նա կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», կամ կվերադառնա «Արսենալ»: 2006 թվականի օգոստոսի 2-ին Վիերան 4 տարվա պայմանագիր կնքեց միլանյան Ինտերի հետ: Գործարքի արժեքը կազմեց 9,5 մլն եվրո, սակայն «Յուվեն» պահանջում էր երկու անգամ ավելի գումար[4]:

Մանչեսթեր Սիթի

2011 թվականի հուլիսի 14-ին Վիերան հայտարարեց խաղացողի կարիերայի ավարտի մասին և զբաղեցրեց «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրենի պաշտոնը[5][6]: Ռոբերտո Մանչինիի հեռանալուց հետո Վիերան դարձավ երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ[7]:

Արսենալի երկրպագուների բղավոցը

Զինագործները իրենց կուռքի համար մտածել էին «բղավոց», որով օգնում էին խաղադաշտում: Բառերը վերցված էին Դին Մարտինի Volare երգից:

Viiieirra.. O-O-O.. Viiieirra.. O-O-O-O.. He comes from Senegal, He plays for Arsenal.. Viiieirraaa..
Հայերեն թարգմանությունՎիիերրա..Օ-Օ-Օ..Վիիերրա..Օ-Օ-Օ-Օ.. Նա եկել է Սենեգալից, Նա «Արսենալի» խաղացող է..Վիիերրա

Կարիերան Ֆրանսիայի հավաքականում

1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի ժամանակ Վիերան հրավիրված էր Ֆրանսիայի հավաքական, սակայն ոչ մի անգամ դուրս չեկավ խաղադաշտ, իսկի ֆրանսիացիները լքեցին պայքարը 1/4 փուլից:

Վիերայի դեբյուտը Ֆրանսիայի հավաքականում տեղի ունեցավ 1997 թվականին` երբ նոր էր դարձել «Արսենալի» ֆուտբոլիստ: Ֆրանսիան ընկերական հանդիպում էր անցկացնում Նիդերլանդների հետ՝ Փարիզում, որտեղ հաղթեցին տանտերերը՝ 2:1 հաշվով: Հետո Վիերան հրավիրվեց հավաքական մասնակցելու 1998 թվականի Աշխարհի առաջնությանը: Մրցաշարի ժամանակ նա մասնակցեց ընդամենը 2 հանդիպման. առաջինը՝ դանիացիների հետ խմբային փուլի հանդիպմանը, իսկ երկրորդը՝ 76-րդ րոպեյին փոխարինեց Յուրի Ջորկաեֆին՝ Բրազիլիայի հետ եզրափակիչ խաղի ժամանակ: Այդ խաղում Վիերան կատարեց գոլային փոխանցում դեպի Էմանուել Պետին, ով խփեց հանդիպման վերջին գոլը և խաղն ավարտվեց 3:0 հաշվով:

Նիդերլանդներում և Բելգիայում տեղի ունեցող 2000 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Վիերան խաղում էր հավաքականի հիմնական կազմում: Եզրափակչում հաղթելով Իտալիային, Պատրիկը և թիմակիցների հաղթեցին մրցաշարը:

2001 թվականին Վիերան հավաքականի հետ հաղթեց Կոնֆեդերացիայի գավաթը, որն անցկացվում էր Ճապոնիայում և Կորեայում: Եզրափակչում Պատրիկը խփեց խաղի եզակի գնդակը՝ Ճապոնիայի հավաքականի դարպասին: 2002 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ֆրանսիացիները չխփեցին ոչ մի գնդակ և չկարողացան անցնել խմբային փուլը. Վիերան մասնակցեց 3 խաղի:

Եվրո-2004-ից հետո հավաքականից գնաց Զինեդին Զիդանը և ավագի պարտականությունն ընկավ Վիերայի վրա՝ մինչև 2005 թվականի օգոստոսը, երբ Զիզուն վերադարձավ: Առաջնությունից հետո Զիդանը հեռացավ հավաքականից(և ընդհանրապես ֆուտբոլից), որից հետո Վիերան կրկին դարձավ եռագույնների ավագը:

2006 թվականին Վիերան մասնակցեց Գերմանիայում անցկացվող աշխարհի առաջնությանը: Առաջին երկու խաղերում ֆրանսիացիները ոչ-ոքի խաղացին Շվեյցարիայի և Հարավային Կորեայի հետ: Հունիսի 23-ին՝ Պատրիկի ծննդյան օրը՝ նրանք անպայման պետք է հաղթեյին Տոգոյին, որպեսզի անցնեյին 1/8 փուլ: Որակազրկումից մի քանի խաղ առաջ Զիդանը չկարողացավ մասնակցել Տոգոյի հետ խաղին: Վիերան այդ խաղում թիմի ավագն էր: Պատրիկին հաջողությամբ բացեց խաղի հաշիվը, իսկ հետո գոլով աչքի ընկավ Թիերի Անրին: Վերջում հաղթեցին եվրոպացիները՝ 2:0 հաշվով: Հաջորդ խաղում ֆրանսիացիները դուրս մղեցին պայքարից իսպանացիներին(3:1). մեկ գոլով աչքի ընկավ Վիերան:

Հետո թիմին հաջողվեց հասնել եզրափակիչ, որտեղ հանդիպեցին Իտալիայի հավաքականին: Հաղթելով բոլոր նախկին խաղերում, Վիերան փոխարինվեց երկրորդ խաղակեսում, ստանալով վնասվածք՝ Ֆաբիո Կանավարոյի հետ բախումից հետո: Արդյունքում իտալացիները հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ(5:3). հիմանական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին 1:1 հաշվով:

Ձեռքբերումներ

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ



Ծանոթագրություններ

  1. Фамилия Виейра португальская, так как предки Патрика прибыли из португальской колонии Кабо-Верде, однако во французской среде, где он жил ударение со второго сместилось на последний слог.
  2. Виейра завершил карьеру и будет работать в «Манчестер Сити»
  3. [1]
  4. Round-up: Vieira moves to Inter — Telegraph
  5. «Патрик Виейра завершил карьеру». Lenta.ru. 14.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 14 July 2011-ին.
  6. «New role for the legendary Patrick Vieira at Manchester City» (անգլերեն). Manchester City FC Official Website. 14.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 14 July 2011-ին.
  7. «Виейра стал главным тренером молодёжного состава "Манчестер Сити"». Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy