Դելիի մետրոպոլիտեն
Դելիի մետրոպոլիտեն, Հնդկաստանի մայրաքաղաքի՝ Դելիի արագ տրանսպորտային համակարգ է և իր մյուս քաղաք-արբանյակների համար՝ Բահադուրգար, Ֆարիդաբադ, Գազիբադ, Գուրգաոն, Նոիդա[4]։ Այն երկրորդ ամենամեծ և ամենածանրաբեռնվածն է Հնդկաստանում, Կալկաթայի մետրոպոլիտենից հետո[5]։ Այն աշխարհի 9-րդ ամենաերկար մետրոպոլիտենն է, իսկ ուղևորահոսքով աշխարհի 16-րդ ամենածանրաբեռնված մետրոպոլիտենը[6]։ Ցանցը բաղկացած է ութ տարբեր գույների, կանոնավոր գծերից, որոնք գործում են 327 կիլոմետր երկարությամբ գծով, իսկ գծի վրա աշխատում են 236 կայարաններ[7][8][9]։ Դելիի մետրոն օրական կատարում է 2700 պտույտ, իր աշխատանքը սկսում է առավոտյան ժամը 5:00-ից և ավարտում ժամը 23:30[10]։ 2017-2018 թ. Դելիի մետրոն ունեցել է միջինում օրական 2,53 մլն ուղևոր, իսկ ամբողջ տարում ուղևորահոսքը կազմել է 0,926 մլրդ մարդ։
Դելիի մետրոպոլիտեն | |
---|---|
Տեսակ | մետրոպոլիտեն և rapid transit in India? |
Կառավարիչ | Delhi Metro Rail Corporation?[1] |
Երկիր | Հնդկաստան[2] |
Քաղաք | Դելի |
Բացման տարեթիվ | 2002[3] |
Գծերի երկարություն | 326,6 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1676 մմ (հնդկական չափ) 1435 մմ (եվրոպական չափ) |
Կայարանների քանակ | 236 |
Գծերի քանակ | 8 |
Գծեր | Violet Line?, Blue Line?, Pink Line?, Red Line?, Airport Express Line?, Green Line?, Yellow Line?, Magenta Line?, Grey Line?, Rapid Metro Gurgaon?, Silver Line?, Subhash Nagar metro station?, Lajpat Nagar metro station?, Phase 3 metro station?, Belvedere Towers metro station?, Phase 2 metro station?, Sikanderpur metro station?, Phase 1 metro station?, Sector 42-43 metro station? և Sector 54 Chowk metro station? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 2.76 մլն |
Ուղևորահոսքը մեկ տարում | 1 մլրդ |
delhimetrorail.com(անգլ.)(հինդի) | |
Delhi Metro Վիքիպահեստում |
Շինարարությունը սկսվել է 1998 թվականին, իսկ առաջին մասը՝ սկզբում միայն Կարմիր գիծը, բացվել է 2002 թվականին[11]։ Ցանցի զարգացումը բաժանվել է փուլերի, I փուլը իր մեջ ներառում էր 3 գծի շինարարությունը, որն ավարտվել է 2006 թ.-ին, իսկ II փուլը` 2011 թվականին։ III փուլը ներկայումս շարունակվում է և նախատեսվում է շինարարությունը ավարտել մինչև 2019 թվականը։ Հաստատում ստացել է նաև IV փուլը, որի շինարարությունը նախատեսվում է սկսել III փուլի ավարտից հետո՝ 2019 թվականին։
Դելիի մետրոն շահագործվում է Դելիի իշխանությունների, Հնդկաստանի կառավարության և «Delhi Metro Rail Corporation»-ի կողմից, որը ստեղծվել և հավասար իրավունքներով կառավարում է մետրոպոլիտենը[6][12]։ DMRC-ն 2011 թ. ՄԱԿ-ի կողմից հաստատվել է որպես առաջին մետրոպոլիտեն և երկաթուղային համակարգը աշխարհում, ստանալով օժանդակություն ածխածնի արտանետումները նվազեցնելու համար։ Օգնության շնորհիվ այն նվազեցրեց ածխածնի արտանետումների մակարդակը քաղաքում, տարեկան 630 հազար տոննա[7]։
Դելիի Մետրոն նաև համագործակցում է առանձին շահագործող Rapid Metro Gurgaon-ի հետ` միասնական տոմսային համակարգով։
Պատմություն
խմբագրելՆախադրյալ
խմբագրելՆոր Դելիի բնակչության համար արագ փոխադրման հայեցակարգը առաջին անգամ հանդես բերվեց 1969 թ. քաղաքում կատարված տրանսպորտի և ճանապարհորդության ուսումնասիրություններից հետո[13]։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ պետական գերատեսչությունների կողմից ստեղծվեցին պաշտոնական հանձնաժողովներ ուսումնասիրելու տեխնոլոգիաների, երթուղիների կանոնակարգումը և կառավարության իրավասությունները[14]։ 1984 թ.-ին «Քաղաքային արվեստի» հանձնաժողովը հանդես եկավ տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրով, որով առաջարկվում էր երեք ստորգետնյա արագ տրանսպորտային միջանցքներ կառուցել, ինչպես նաև ամրապնդել քաղաքի գոյություն ունեցող երկաթուղային և ավտոճանապարհային տրանսպորտային ցանցերը[15]։
Թեև տեղի էին ունեցել լայնածավալ ուսումնասիրություններ և ծրագրի ֆինանսավորումն ընթացքի մեջ էր, քաղաքը այդ ժամանակահատվածում մի քանի անգամ ընդարձակվել էր, բնակչությունը երկակի աճ էր ապրել, իսկ 1981 թ. և 1998 թ. մեքենաների թվաքանակը հինգ անգամ աճ էր գրանցել[15]։ Այդ պատճառով էլ երթևեկությունները քաղաքում աղտոտվածության մակարդակը բարձրացել էր[13]։ 1992 թ. վերգետնյա տրանսպորտի մասնավորումից հետո բազմաթիվ խնդիրներ առաջացան, քանի որ անփորձ օպերատորները իրենց հետ բերել էին էժանագին տրանսպորտ, որը բավականին աղմկոտ էր, աղտոտում էր քաղաքը, իսկ երկար երթուղիների վրա շատ դանդաղ էին գործում, որը առաջացնրեց շատ դժգոհություններ[16]։ Իրավիճակը շտկելու համար Հնդկաստանի կառավարությունը և Դելիի իշխանությունների հետ համատեղ 1995 թ. մայիսի 3-ին ստեղծեցին մի ընկերություն, որը կոչվում էր Delhi Metro Rail Corporation (DMRC), որի գործադիր տնօրեն նշանակվեց Է. Սրեյդհարանը[17]։ Դոկտոր Է. Սրեյդհարանը 2011 թ. դեկտեմբերի 31-ին DMRC-ի գործադիր տնօրենի պաշտոնը հանձնեց Մունգ Սինգհին։
Նախնական շինարարություն
խմբագրելԴելիի մետրոպոլիտենի շինարարությունը սկսվել է 1998 թ. հոկտեմբերի 1-ին[18]։ DMRC-ն յուրահատուկ կազմակերպություն է, որն ուներ մեծ ինքնավարություն և լիազորություններ, իրականացնելու այս հսկայական նախագիծ, որը ներառում էր բազմաթիվ տեխնիկական դժվարություններ՝ բարդ քաղաքային միջավայրում և շատ սահմանափակ ժամկետներում։ DMRC-ին էր վերապահված մարդկանց վարձել, որոշել մրցույթի և վերահսկման միջոցները[19]։ Այնուհետև DMRC-ն վարձեց Hong Kong MTRC- ին` որպես շինարարական տեխնիկայի խորհրդատու[20]։ Արդյունքում, շինարարությունը հարթ էր ընթանում, բացառությամբ 2000 թ.-ի մի գլխավոր տարաձայնության, որտեղ Երկաթուղիների նախարարությունը ստիպեց համակարգին ուղիներն կառուցել ավելի լայնաչափ, չնայած DMRC-ի ստանդարտ չափիչի նախապատվությունը[21]։
Դելիի մետրոպոլիտենի առաջին գիծը՝ կարմիր գիծը բացվեց Հնդկաստանի այդ ժամանակվա վարչապետ Աթալ Բիհարի Վայպայեի կողմից 2002 թ. դեկտեմբերի 24-ին[22]։ Դելիի մետրոն Հնդկատանում երկրորդ ստորգետնյա արագ տրանզիտային համակարգն է Կալկաթայի մետրոպոլիտենից հետո։ 2004 թ.-ի դեկտեմբերի 20-ին բացվեց «Դեղին գիծ»-ը[23]։ Նախագծի առաջին փուլը ի վերջո ավարտվեց 2006 թվականին[24][25]։
Շինարարական վթարներ
խմբագրել2008 թ. հոկտեմբերի 19-ին, Արևելյան Դելիում Լաքսմի Նագարի շինարարության ընթացքում, մահացածները ընկել են տրանսպորտային միջոցների տակ։ Աշխատողները կռունկ էին օգտագործում, որպեսզի բարձրացնեին 400 տոննա և 34 մետր բետոնե կամուրջը, երբ բեռնատարի աշխատանքը ձախողվեց, սպանելով վարորդին և բանվորին[26]։
2018 թ. ապրիլի 23-ին հինգ հոգի վիրավորվել է, երբ Ղազիաբադի Մոհան Նագարի խաչմերուկում մետրո երկաթուղային կառույցի վերին հատվածից երկաթե գագաթ ընկավ։ Վթարի հետևանքով տուժեցին նաև մեքենա, ավտո-ռիկշա և մոտոցիկլետ[27]։
Ցանց
խմբագրելԴելիի մետրոն կառուցվում է փուլերով։ Փուլ I-ը բաղկացած էր 58 կայարանի կառուցումից, իսկ երթևեկության երկարությունը 65.0 կմ (40.4 մղոն) երթուղուց[28], որոնցից 13.0 կմ (8.1 մղոն) ստորգետնյա է, իսկ 52.1 կմ (32.4 մղոն) վերգետնյա[փա՞ստ]: 2006 թվականի հոկտեմբերին բացվեց «Կապույտ գիծ»-ը, որով ավարտվեց Առաջին փուլը[29]։ Ցանցի երկրորդ փուլը բաղկացած էր 124.6 կիլոմետր երկարությունունից (77.4 մղոն) և 85 կայարաններից[28], որը ամբողջությամբ բարեհաջող ավարտվեց։ Երկրորդ փուլի առաջին հատվածը բացվել է 2008 թ. հունիսին և վերջին գիծը 2011 թ. օգոստոսին[30]։ III փուլը ունի 28 ստորգետնյա կայարան, 2 նոր գիծ, որոնք կազմում են 167.27 կմ (103.94 մղոն)։ Նախագծի վրա կծախսվի 4.9 միլիարդ ԱՄՆ դոլար, որը ակնկալվում է ավարտվել 2019 թ. կեսերին։ Փուլ IV (113.2 կմ կամ 70.3 մղոն) նախատեսվում է սկսել 2019 թ.-ին և ավարտել մինչև 2024 թվականը[փա՞ստ]:
Ընթացիկ երթուղիները
խմբագրելԴելիի մետրոպոլիտեն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ներկայիս ցանցը | |||||||
Գիծ | Անվանումը | Սկիզբ[31] | Վերջին ընդլայնում[31] | Կայարաններ[32] | Երկարություն[32] | Շարժակազմ | |
1 | Կարմիր | 2002-12-24 | 2008-06-03 | 21 | 25.09 | 31 | |
2 | Դեղին | 2004-12-20 | 2015-11-10 | 37 | 49.31 | 60 | |
3 | Կապույտ | 2005-12-31 | 2010-10-30 | 44 | 49.84 | 70 | |
4 | 2010-01-07 | 2011-07-14 | 8 | 8.74 | |||
5 | Կանաչ | 2010-04-03 | 2018-06-24 | 21 | 26.32 | 20 | |
2011-08-27 | — | 2 | 3.32 | ||||
6 | Մանուշակագույն | 2010-10-03 | 2018-11-19 | 34 | 46.70 | 44 | |
Օդանավակայան | Նարնջագույն | 2011-02-23 | — | 6 | 22.70 | 10 | |
7 | Վարդագույն | 2018-03-14 | 2018-12-31 | 23 | 39.36 | 23 | |
15 | 17.86 | 13 | |||||
8 | Բաց վարդագույն | 2017-12-25 | 2018-05-29 | 25 | 37.46 | 26 | |
Ընդհանուր | 2002-12-24 | 2018-12-31 | 236[7] | 327 | 297 |
Առաջին փուլ
խմբագրելԱռաջին փուլի ընթացքում ընդհանուր կառուցվել է 65 կիլոմետր երկարությամբ ցանց, ստեղծված 59 կայարաններ և 3 գծերը (Կարմիր գիծ, դեղին գիծ և կապույտ գիծ) կայարանները աստիճանաբար սկսեցին բացվել 2002 թվականի դեկտեմբերի 25-ից սկսած մինչև 2006 թ. նոյեմբերի 11-ը։
Առաջին փուլի ընդհանուր նկարագիրը ստորև.
Դելիի մետրոպոլիտեն | ||||
---|---|---|---|---|
Առաջին փուլ (ցանց) | ||||
Գիծ | Անվանում | Կայարաններ | Երկարություն (կմ) | Բացում |
1 | Կարմիր | 6 | 8.3 | 25 դեկտեմբեր 2002 |
4 | 4.1 | 3 հոկտեմբեր 2003 | ||
8 | 8.9 | 31 մարտ 2004 | ||
2 | Դեղին | 4 | 4.0 | 20 դեկտեմբեր 2004 |
6 | 6.84 | 3 հուլիս 2005 | ||
3 | Կապույտ | 22 | 22.9 | 31 դեկտեմեբեր 2005 |
6 | 6.5 | 1 ապրիլ 2006 | ||
3 | 2.8 | 11 նոյեմբեր 2006 | ||
Ընդհանուր | 59 | 65.0 |
Երկրորդ փուլ
խմբագրելԸնդհանուր առմամբ երկրորդ փուլի ընթացքում կառուցվել է 124.90 կիլոմետր երկարությամբ ցանց (86.61 մղոն), 86 նոր կայարաններով և 3 նոր գծերով իսկ մնացած գծերը, որոնք ստեղծվել էին դեռևս Առաջին փուլի ընթացքում ավելի են երկարացվել և զարգացվել։ I և II փուլերի վերջում ցանցի ընդհանուր երկարությունը դարձավ 189.90 կմ (118.00 մղոն), 151 կայարանների հետ միասին, որը դրան է հասել 2008 թվականի հունիսի 4-ից մինչև 2011 թ. Օգոստոսի 27-ը[7][33]։
Երկրորդ փուլի ընդհանուր նկարագիրը ստորև.
Դելիի մետրոպոլիտեն | ||||
---|---|---|---|---|
Փուլ 2 (ցանց) | ||||
Գիծ | Անվանում | Կայարաններ | Երկարություն (կմ) | Բացում |
1 | Կարմիր | 3 | 3.09 | 4 հունիս 2008 |
2 | Դեղին | 5 | 6.36 | 4 փետրվար 2009 |
9 | 14.5 | 21 հունիս 2010 | ||
1 | 26 օգոստոս 2010 | |||
9 | 12.53 | 3 սեպտեմբեր 2010 | ||
3 | Կապույտ | 1 | 15.07 | 10 մայիս 2009 |
10 | 12 նոյեմբեր 2009 | |||
2 | 2.76 | 30 հոկտեմբեր 2010 | ||
4 | Կապույտ ուղու մասնաճյուղ | 6 | 6.17 | 27 հունվար 2010 |
2 | 2.57 | 14 հուլիս 2011 | ||
5 | Կանաչ | 14 | 18.46 | 2 ապրիլ 2010 |
2 | 27 օգոստոս 2011 | |||
6 | Մանուշակագույն | 13 | 13.6 | 3 հոկտեմբեր 2010 |
3 | 4.2 | 14 հունվար 2011 | ||
Օդանավակայան | Նարնջագույն | 4 | 22.70 | 23 փետրվար 2011 |
2 | 15 օգոստոս 2011 | |||
Ընդհանուր | 86 | 124.90 |
Երրորդ փուլ
խմբագրելՓուլ երրորդը իր մեջ ներառում է 109 նոր կայարաններ, 167.27 կմ (103.94 մղոն) ուղիների երկարացում, երեք գծի ավելացում (Վարդագույն գիծ, բաց վարդագույն գիծ և մոխրագույն գիծ) և մնացած գծերի (Կարմիր, դեղին, կապույտ, կանաչ, մոխրագույն գծեր) ընդլայնում, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.9 մլրդ ԱՄՆ դոլար[34]։
Երրորդ փուլի աշխատանքները սկսվել են 2011 թ.-ին[35][36] և նախատեսվում էր ավարտել 2016 թ.-ին[37], ավելի քան 20 թունել փորելու մեքենաներ են օգտագործվել աշխատանքները արգացնելու համար[38], սակայն ամենայն հավանակաության կավարտվի մինչ 2019 թ. վերջը[39]։
Երրորդ փուլի ընդհանուր նկարագիրը ստորև.
Դելիի մետրոպոլիտեն | ||||
---|---|---|---|---|
Փուլ 3-րդ (ցանց) | ||||
Գիծ | Անվանում | Կայարաններ | Երկարություն (կմ) | Բացում |
1 | Կարմիր | 8 | 9.41 | Կառուցվում է (նախատեսվում է բացել՝ հունվար 2019) |
2 | Դեղին | 3 | 4.37 | 10 նոյեմբեր 2015 |
1 | 1.057 | Կառուցվում է (նախատեսվում է բացել՝ մարտ 2019)[40] | ||
3 | Կապույտ | 6 | 6.675 | Կառուցվում է (նախատեսվում է բացել՝ հունվար 2019) |
5 | Կանաչ | 7 | 11.182 | 24 հունիս 2018 |
6 | Մանուշակագույն | 7 | 9.37 | 28 մայիս 2017 |
9 | 13.875 | 6 սեպտեմբեր 2015 | ||
2 | 3.205 | 19 նոյեմբեր 2018 | ||
7 | Վարդագույն | 12 | 21.56 | 14 մարտ 2018 |
6 | 8.1 | 6 օգոստոս 2018 | ||
15 | 17.8 | 31 հոկտեմբեր 2018 | ||
5 | 9.7 | 31 դեկտեմբեր 2018 | ||
0 | 1.5 | Կառուցվում է (նախատեսվում է բացել՝ օգոստոս 2019) | ||
8 | Բաց վարդագույն | 9 | 12.64 | 25 դեկտեմեբեր 2017 |
16 | 25.26 | 29 մայիս 2018 | ||
9 | Մոխրագույն | 4 | 4.295 | Կառուցվում է (նախատեսվում է բացել՝ օգոստոս 2019) |
Օդանավակայան | Նարնջագույն | 1 | 1.878 | Կառուցվում է (նախատեսվում է բացել՝ 2020)[41][42] |
Ընդհանուր | 109 | 160.6 |
Չորրորդ փուլ
խմբագրելՉորրորդ փուլում նախատեսվում է բացել և զարգացնել 6 գիծ, որի ընդհանուր երկարությունը կլինի 103.95 կմ (64.59 մղոն), իսկ արժեքը առնվազն 6.3 մլրդ ԱՄՆ դոլար կամ 5.5 մլրդ եվրո։ Այն հաստատվել է Դելիի իշխանությունների 2018 թ. դեկտեմբերին[43]։ Նախատեսվում է սկսել հավանաբար 2019 թ. վերջերին և ավարտել 2024 թ.[39]:
Չորրորդ փուլի ընդհանուր նկարագիրը ստորև.
Դելիի մետրոպոլիտեն | ||||
---|---|---|---|---|
Չորրորդ փուլ (ցանց) | ||||
Գիծ | Անվանում | Կայարաններ | Երկարություն (կմ) | Նախատեսվող ամսաթիվը |
1 | Կարմիր գիծ | 16 | 21.73 | 2024 |
7 | Վարդագույն գիծ | 6 | 12.54 | 2024 |
8 | Բաց վարդագույն գիծ | 25 | 28.92 | 2024 |
11 | Գիծ 11 | 10 | 12.58 | 2024 |
12 | Գիծ 12 | 15 | 20.20 | 2024 |
7 | 7.96 | 2024 | ||
Ընդհանուր | 79 | 103.93 |
Դելիի մետրոպոլիտենի գծերը
խմբագրելԿարմիր գիծ (գիծ 1)
խմբագրելԿարմիր գիծը Դելիի մետրոպոլիտենի առաջին գիծն էր, այն սկսվում է Ռիտհալա մետրոյի կայարնից և ավարտվում Դիլշադ գարդեն մետրոյի կայարանում՝ արևմուտքը միացնելով արևելքին։ Գծի երկարությունը կազմում է 25.09 կիլոմետր (15.59 մղոն)[44], որի վրա գործում է 21 կայարան։ Կարմիր գծի մեծ մասը վերգետնյա է[45]։ Կարմիր գծի առաջին բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 24-ին, որը նաև Դելիի մետրոպոլիտենի առաջին շահագործումն էր։ Կարմիր գծի վերջին ընդլայնումը տեղի է ունեցել 2008 թվականի հունիսի 3-ին։ Գծի վրա աշխատում է 31 շարժակազմ[46]։
Դեղին գիծ (գիծ 2)
խմբագրելԴեղին գիծը երկորդ բացված գիծն էր և առաջին ստորգետնյա գիծը, որը բացվեց Դելիի մետրոպոլիտենի համակարգում[47]։ Դրա երկարությունը կազմում է 49 կմ (30 մղոն), միացնելով հյուսիսը հարավին կապում է Սամայփուր Բադլիին Հուդայի քաղաքային կենտրոնի հետ։ Հյուսիսային և հարավային հատվածները վերգետնյա են, իսկ կենտրոնական հատվածը, որը անցնում է Դելիի ամենախոշոր մասերից մեկով՝ ստորգետնյա է։ Վիշվա Վիդյալայ և Կաշմերե Գեյտ կայարանների միջև ընկած հատվածը բացվեց 2004 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ մյուս հատվածները բացվեցին համապատասխանաբար 2005 թ. հուլիսի 3-ին և 2009 թ. փետրվարի 4-ին[45][48]։
Կապույտ գիծ (գիծ 3 և 4)
խմբագրելԿապույտ գիծը բացված երրորդ գիծն էր Դելիի մետրոպոլիտենի համակարգում[49]։ Գծի մեծ մասը վերգետնյա է, իսկ ավելի փոքր մասը ստորգետնյա[50]։ Գծի առաջին հատվածը բացվել է 2005 թ. դեկտեմբերի 31-ին, մյուս հատվածը 2006 թ. ապրիլի 1-ին և նոյեմբերի 1-ին, հաջորդը 2009 թ. նոյեմեբերի 12-ին և վերջինը 2010 թ. հոկտեմբերի 30-ին։ Գծի վրա գործում է 70 շարժակազմ, երկարությունը 58.58 կմ, իսկ գծի վրա գործում է 52 կայարան[51]։
Կանաչ գիծ (գիծ 5)
խմբագրելԿանաչ գիծը 2010 թվականի ապրիլի 3-ին բացված 5-րդ գիծն էր մետրոպոլիտենի համակարգում և առաջինը, որի ուղիները ստանդարտ չափերի էին, ի տարբերություն մնացած գծերի որտեղ Դելիի կառավարությունը պահանջել էր լայն ուղիներ։ Գիծը իր մեջ ներառում է 23 կայարան, իսկ երկարությունը կազմում է 29.64 կմ (18.42 մղոն)։ Օգտագործվում է 20 շարժակազմ[52]։
Գիծը բացվել է երկու փուլով՝ առաջին փուլը բացվել է 2010 թ. ապրիլի 3-ին, երկարությունը կազմում էր 15.1 կմ (9.4 մղոն), երկրորդ հատվածը բացվել է 2011 թ. օգոստոսի 27-ին երկարությունը կազմում էր 3.5 կմ (2.2 մղոն)։ Ամբողջ ընդլայնման աշխատանքները ավարտվել են 2018 թ. հունիսի 24-ին։
Մանուշակագույն գիծ (գիծ 6)
խմբագրելՄանուշակահույն գիծը 2010 թ. հոկտեմբերի 3-ին բացված Դելիի մետրոպոլիտենի համակարգում 6-րդ գիծն էր և երկրորդ գիծը ուղիների ստանդարտ չափով Կանաչ գծից հետո[53]։ Գծի բացվել է երկու փուլով մեկը՝ 2010 թ. հոկտեմբերի 3-ին, մյուսը 2011 թ. հունվարի 14-ին։ Մանուշակագույն գիծը իրար կապում բազմաթիվ հիվանդանոցներ, տեսարժան վայրեր, մեծ ճանապարահատվածները և այլն։ Գնացքների երթուղիները կրկնվում են 5 րոպե կրկնությամբ[53][54]։
Նարնջագույն գիծ. Էքսպրես Օդանավակայան (Օդանավակայան գիծ)
խմբագրելՕդանավակայանի Էքսպրես գծը, որի ուղությունն է Նոր Դելիի երկաթուղային կայարանից դեպի մեկ այլ կայարան մետրոպոլիտենի 22.7 կմ (14.1 մղոն), որը կապում է Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանը[55]։ Մետրոյի այս գիծը արժեցել է 790 միլիոն ԱՄՆ դոլար[56]։ Գիծն ունի գործող 6 կայարան։ Բացումը տեղի է ունեցել 2011 թ. փետրվարի 24-ին՝ բացվել է առաջին չորս կայարանը, իսկ մյուս երկուսը օգոստոսի 15-ին։ Շահագործվում է 10 շարժակազմ։ Ուղին կրկնվում է 10 րոպե հաճախականությամբ, իսկ շարժակազմի առավելագույն արագությունը 135 կմ/ժ է[57]։
Գիծը նախատեսվում էր բացել 2010 թ., սակայն որոշ խնդիրների պատճառով բացվում է մի քանի ամիս ուշ 2011 թ. փետրվարի 24-ին։ Գործարկումից մի քանի տարի անց 2012 թ. հուլիսի 8-ին փակվում է ուղեկամուրջի վերանորոգման համար[58][59]։ Այն վերաբացվում է 2013 թ. հունվարի 22-ին[60]։
Վարդագույն գիծ (գիծ 7)
խմբագրելՎարդագույն գիծը երրորդ փուլի ընթացքում երկրորդ բացված գիծն է, որը մասնակիորեն բացվելէ 2018 թվականի մարտի 14-ին, հմիեքանի ամիս անց, նույն տարում՝ 2018 թ. օգոստոսի 6-ին բացվում է մի որոշ մաս ևս։ 2018 թ. դեկտեմեբրի 31-ին բացվում է մի փոքր հատված էլ, սակայն 1.5 կմ որոշ խնդիրների պատճառով չի հաջողվում բացել։
Այն իր մեջ ներառում է 38 մետրոյի կայարան։ Գծի երկարությունը կազմում է 58.59 կմ (36.41 մղոն), որը Դելիի մետրոպոլիտենի համակարգում ամենաերկար գիծն է, մինչ այդ մետրոյի ամենաերկար գիծը «Կապույտ գիծն» էր։ Այն հիմնականում վերգետնյա է։ Օգտագործվում է 36 շարժակազմ[61]։
Բաց վարդագույն գիծ (գիծ 8)
խմբագրելԲաց վարդագույնը Դելիի մետրոպոլիտենի 3-րդ փուլի առաջին բացված գիծն է։ Առաջին մասը բացվել է 2017 թ. դեկտեմբերի 25-ին, իսկ մնացած հատվածը մի քանի ամիս անց 2018 թ. մայիսի 28-ին։
Գիծը բաղկաղած է 25 մետրոյի կայարանից։ Երկարությունը կազմում է 37.46 կմ, իսկ ուղու վրա օգտագործվում է 26 շարժակազմ։ Այստեղ մետրոյի կայարաններից մեկը նաև առանձնահատկություն ունի։ Շանկարի Վիհար կայարում բոլոր իջնողները կարող են դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթերով։ Պատճառը մոտակայքում գտնվող բանակն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Օդանավակայանի Էքսպրես գնացքի ինտերիերը
-
Մետրոյի կայարանի ինտերիերը
-
ՀՈՒԴԱ քաղաք կենտրոնի կայարան
-
ՀՈՒԴԱ քաղաք կենտրոն կայարանի վերգետնյա գնացքը
-
Դելիի մետրոպոլիտենի քարտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Delhi Metro Rail Corporation // Delhi Metro Rail Corporation — 1995.
- ↑ Delhi Metro Rail System in India // Railway Technical Research Institute — 1986.
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/south_asia/2602907.stm
- ↑ https://www.businessinsider.in/after-5-years-of-riding-the-new-york-city-subway-i-tried-the-delhi-metro-at-the-busiest-time-of-the-year-and-it-showed-me-exactly-what-im-missing/articleshow/66778934.cms.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://themetrorailguy.com/snapshot-of-how-indian-metro-systems-stack-up-with-one-another/
- ↑ 6,0 6,1 «DMRC to join global club of metro networks having span of over 300 km».
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «About Us – Introduction». Delhi Metro Rail Corporation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ https://timesofindia.indiatimes.com/city/delhi/delhi-metro-makes-another-foray-into-ncr-total-span-reaches-317km/articleshow/66695823.cms.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Livemint. New Delhi: HT Media Ltd. 2017 թ․ հուլիսի 26 http://www.livemint.com/Politics/ylEObaYWxcC7lGO2E2e4wJ/The-rise-of-metro-rail-network-in-India.html. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «First and Last Train Timings» (PDF). delhimetrorail.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Roy, Sidharatha (2017 թ․ դեկտեմբերի 25). «Delhi Metro: It all started 15 Xmas days ago». The Times of India. New Delhi. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «PM Innaugrates metro link to Ballabhgarh». Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին. Վերցված է 2019-01-14-ին.
- ↑ 13,0 13,1 Siemiatycki 2006, էջ. 279
- ↑ Siemiatycki 2006, էջեր. 279–280
- ↑ 15,0 15,1 «History of Delhi Metro». DMRC. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Pucher, John; Nisha Korattyswaroopam,; Neenu Ittyerah (2004). «The Crisis of Public Transport in India» (PDF). Journal of Public Transportation. 7 (4): 1–20. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Structure of Delhi Metro». DMRC. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Delhi metro rail work begins but without fanfare». The Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Delhi Metro showcases public sector success». The Indian Express. 2007 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «二零零一度» (PDF). MTR Corporation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Delhi Metro Rail to adopt BG system». Business Line. New Delhi: The Hindu. 2000 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Indian PM launches Delhi metro». BBC News. 2002 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Yellow Line (Delhi Metro)». Wikipedia (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 25.
- ↑ «The Tribune, Chandigarh, India – Delhi and neighbourhood». tribuneindia.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «The Tribune – Magazine section – Saturday Extra». tribuneindia.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Delhi Metro bridge collapses; 1 dead». IBN Live. CNN-IBN. 2008 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019-12-28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Five injured as iron girder falls off Metro structure in Ghaziabad». Hindustan Times. Delhi. 2018 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 28,0 28,1 «PROJECT UPDATE». Delhi Metro Rail Corporation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Phase 1 complete, Pragati Maidan now on Metro map». Express India. 2006 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ramachandran, Smriti Kak (2007 թ․ սեպտեմբերի 17). «Delhi Metro confident of meeting deadline». The Hindu. New Delhi. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 31,0 31,1 «Present Network». Delhi Metro Rail Corporation Ltd. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 32,0 32,1 «Route Map». Delhi Metro Rail Corporation Ltd. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Metro Station Numbers». Delhi Metro Rail Corporation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Delhi Metro rings in the New Year under new chief». Jagran Post. New Delhi: Dainik Jagran. 2012 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Metro to cover whole of Delhi by 2012». Economic Times. 2011 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Jung wants better access to all Metro stations». The Indian Express. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Phase 3 Corridors» (Press release). DMRC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Tunnelling work starts for Metro's Phase III». Economic Times. 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 39,0 39,1 Will not let funding row derail Phase-IV: Government Արխիվացված 7 Հուլիս 2017 Wayback Machine, The Economic Times, 4 July 2017.
- ↑ «Annual Report 2014-2015» (PDF). Delhi Metrorail. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Excavation Begins for Delhi Metro Airport Line's Extn to Dwarka ECC - The Metro Rail Guy». themetrorailguy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «IGI metro to expand, reach Dwarka Sector 25 - Times of India». The Times of India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Delhi Metro: DMRC to come up with elevated road network below these 3 new lines, FInancial Express, 21 Dec 2018.
- ↑ «Delhi Metro Red Line». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 45,0 45,1 «Metro Station Information». DMRC. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
- ↑ «DMRC to introduce six-coach trains on Dilshad Garden-Rithala line on Sunday». The Times of India. New Delhi. 2013 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «A subterranean journey begins». The Times of India. New Delhi. 2004 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Delhi Metro Museum Celebrates 3rd Anniversary». RailNews Media India Ltd. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Metro enters Noida, set to change travelling habits of people». Daily News and Analysis. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Metro to travel underground and overhead». The Times of India. 2005 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Gaurav Vivek Bhatnagar (2006 թ․ նոյեմբերի 12). «Delhi Metro just got bigger and better». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Metro gets first standard gauge depot». The Hindu. New Delhi. 2010 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 53,0 53,1 «Metro from Central Secretariat to Sarita Vihar too». Yahoo! News. New Delhi. 2010 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Suri, Megha (2010 թ․ հոկտեմբերի 16). «Train services on Delhi Metro's Central Secretariat to Sarita Vihar section will start one hour late (from 7 am) from October 17 to October 24 for integration of the section with the extension to Badarpur». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Singh, Megha Suri (2010 թ․ օգոստոսի 17). «Hawk-eyed vigil on airport metro line». The Times of India. New Delhi. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Delhi Airport Express rail link opens». Railway Gazette International. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Airport Express Link: Metro gives a preview». The Indian Express. New Delhi. 2009 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Airport Metro misses CWG deadline». NDTV. 2010 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Cities / Delhi : Airport to be 20 minutes from Connaught Place from Wednesday». The Hindu. 2011 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Delhi Airport Metro Express back on track». Livemint. New Delhi: HT Media Ltd. 2013 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «New high for Metro with track at 24m». The Indian Express. 2014 թ․ սեպտեմբերի 26.
Նշումներ
խմբագրելSiemiatycki, Matti (2006 թ․ հունիս). «Message in a Metro: Building Urban Rail Infrastructure and Image in Delhi, India» (PDF). International Journal of Urban and Regional Research. 30 (2): 259–277. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
Գրականություն
խմբագրել- Rashmi Sadana (30 May – 2 June 2012). «Metrocity Journal: Up, Up and Away». The Wall Street Journal.
- Rashmi Sadana (2010 թ․ նոյեմբերի 13). «On the Delhi Metro: An Ethnographic View». Economic and Political Weekly. 45 (46): 77–83.
- G. S. Dhillon (2004 թ․ հունվարի 29). «Trenchless tunnelling». The Tribune.
- A dream revisited: an archival journey into the making of the Delhi Metro Rail. DMRC. 2003. OCLC 54073649.
- A journey to remember. DMRC. 2008. էջ 94. OCLC 300027063.
Արտաքին հղումներ
խմբագրել