Content-Length: 104410 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82_%D5%BE%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84

Մարդու վնասվածք - Վիքիպեդիա Jump to content

Մարդու վնասվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վնասվածք կամ տրավմա (հունարեն՝ τραῦμα – վերք), մարդու հյուսվածքների, օրգանների ամբողջականության խախտում՝ արտաքին միջավայրի գործոնների (հիմնականում մեխանիկական) ազդեցության հետևանքով[1]։ Տրավմաները բաժանում են ըստ դրանք առաջացնող գործոնի՝ մեխանիկական, ջերմային (այրվածք, ցրտահարություն), քիմիական, բարոտրավմա (մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների հետ կապված), էլեկտրատրավմա և այլն, ինչպես նաև համակցված տրավմա՝ մեխանիկական տրավմա և այրվածք, ըստ վնասվածք առաջացնող գործոնի ազդեցության տևողության՝ սուր և քրոնիկական, ըստ իրադրության, որի պայմաններում առաջացել է տրավմա՝ կենցաղային, արտադրական, մարզական, մարտական և այլն[2]։ Մեխանիկական տրավման կարող է լինել բաց և փակ՝ առանց մաշկածածկույթների ամբողջականության խախտման, չբարդացած և բարդության զարգացմամբ, մեկուսացած, բազմակի։ Տրավմայի տեսակներն են՝

Կարող են ուղեկցվել արյունահոսությամբ, այտուցով, բորբոքային ռեակցիաներով, մեռուկացումով։ Ծանր և տարածուն տրավման ուղեկցվում է շոկով և վտանգավոր է կյանքի համար։ Հատուկ ձև է հոգեկան տրավման՝ կապված ծանր ապրումների հետ, որը կարող է հանգեցնել հոգեկան և վեգետատիվ ոլորտների հիվանդագին ռեակցիաների։ Ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը և բուժումը կարող են կանխել ետվնասվածքային ծանր բարդությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wounds and Injuries - MedlinePlus
  2. «Травма». Справочник по болезням. 2012. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82_%D5%BE%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy