Content-Length: 101271 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AC%D5%A1

Գարամ մասալա - Վիքիպեդիա Jump to content

Գարամ մասալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարամ մասալա

Գարամ մասալա (հինդի՝ गरम मसाला, garam («տաք») և մասալա («խառնուրդ») բառերից), հյուսիսային Հնդկաստանի և մի շարք հարավասիական երկրների խոհանոցներում կիրառվող համեմունքների խառնուրդ[1]։ Օգտագործվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ համեմունքների համադրությամբ։ «Գարամ» բառը ունի «տաքացնող մարմին» նշանակություն, քանի որ համեմունքները, որոնք մտնում են խառնուրդի մեջ, այուրվեդայական բժշկության մեջ համարվում են մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրացնող։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարամ մասալայի բաղադրիչները

Գարամ մասալայի բաղադրությունը տարբերվում է ըստ շրջանների։ Այս և այլ համեմունքների տարբեր համադրություններ օգտագործվում են տարբեր բաղադրատոմսերում[1] և այդ բաղադրատոմսերից և ոչ մեկը չի համարվում առավել ստույգ, քան մյուսը[2]։ Խառնուրդի բաղադրիչները բովվում և խառնում են իրար։

Գարամ մասալայի հիմնական տարբերակն իր մեջ ներառում է.

Որոշ բաղադրատոմսերում պահանջվում է համեմունքները խառնել խոտաբույսերի հետ, իսկ մյուսներում որպես հիմք օգտագործվում են ջուր, քացախ, կոկոսի կաթ կամ այլ հեղուկներ, որպեսզի դառնա մածուկ։ Մի քանի այլ բաղադրատոմսերում կարող են ավելացվել ընկույզ, սոխ կամ սխտոր, նաև տապակում են[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Rama Rau, Santha (1969-06). The Cooking of India (Foods of the World). USA: Time Life Education. ISBN 978-0809400690.
  2. Khana Khazana








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AC%D5%A1

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy