Content-Length: 145147 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%AE_%D5%BD%D5%B2%D5%B8%D6%81%D5%A1%D5%AF%D5%BF%D5%B8%D6%82%D6%81_%D5%A2%D5%A1%D5%A4

Մեծ սղոցակտուց բադ - Վիքիպեդիա Jump to content

Մեծ սղոցակտուց բադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ սղոցակտուց բադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Mergus merganser
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման տարածք      Տարածքներ, որտեղ բնակվում են ողջ տարին      Ձմեռելու վայրեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մեծ սղոցակտուց բադ, (լատին․՝ Mergus merganser), բադերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 58-66 սմ է, թևերի բացվածքը՝ 82-97 սմ, կենդանի զանգվածը՝ 1,1-2 կգ արուի գլուխը մուգ կանաչ է, ծոծրակը՝ երկարավուն փետուրներով, մեջքը՝ սև։ Մարմինը ներքևից բաց վարդագույն է կամ սպիտակ։ Էգի դարչնագույն-շիկակարմիր գլուխը և վզի վերին հատվածը ցայտերանգ են բաց գույնի ստորին հատվածի և մարմնի ներքևի մասի համադրությամբ, մարմինը վերևից մոխրագույն է։ Մեծ սղոցակտուց բադերը սովորաբար հանդիպում են փոքր երամներով։

Բնակվում է ժայռոտ կամ մանրախճոտ ափերով լճերում։ Սնվում է ձկներով, խխունջներով, միջատներով, երկկենցաղներով։ Բույնը կառուցում է գետնին՝ խոտաբույսերից։ Մինչև 1940-ական թվականներին հաստատված էր որպես նստակյաց թռչուն։ Հետագա տարիներին Սևանա լճում, Հրազդանի ձորում և այլուր բնադրատեղիների կորստի ու թվաքանակի խիստ կրճատման հետևանքով Հայաստանում գրանցվել է միայն գարնանային, աշնանային չուի ընթացքում և ձմռանը։ 1920-ական թվականների օգոստոսին հասուն անհատներ (ձագերով) գրանցվել են Սևանա լճում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սղոցակտուց բադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սղոցակտուց բադ» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%AE_%D5%BD%D5%B2%D5%B8%D6%81%D5%A1%D5%AF%D5%BF%D5%B8%D6%82%D6%81_%D5%A2%D5%A1%D5%A4

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy