Պորտալ:Արմավիրի մարզ
|
Ներածություն | |
---|---|
Արմավիրը Հայաստանի մարզերից մեկն է։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազ մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։ Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գեռազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։ Մարզն ունի 3 քաղաք՝
|
արխիվ մարզ/Ընտրված_հոդված&action=edit խմբագրելԸնտրված հոդված | |
---|---|
Արմավիրի թեմը կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի՝ 1996 թ. մայիսի 30-ի կոնդակով։ Ընդգրկում է Հայաստանի Արմավիրի մարզը։ Առաջնորդանիստ է համարվում Բամբակաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմի առաջնորդն է Սիոն եպիսկոպոս Ադամյանը (2001-ից)։ Պատմականորեն Արմավիրի թեմի տարածքը, որպես Արարատյան երկրամասի միջուկ, պատկանել է արքունիքին, եկեղեցական վարչատարածքային առումով ընդգրկվել տարբեր եպիսկոպոսությունների (Ամբերդ, Հովհաննավանք, Բջնի) կազմում, իսկ վերջին հարյուրամյակում՝ անմիջականորեն ենթարկվել է Ս. Էջմիածնի Մայր Աթոռին։ Այդպես է եղել նաև վաղ միջնադարում, որի մասին հետաքրքիր վկայություն է պահպանվել Xդ. մատենագիր Ուխտանեսի Պատմության մեջ։ Վերջինս պատմելով Վրաց Կյուրիոն կաթողիկոսի՝ Հայաստանում կրթվելու և պաշտոնավարելու մասին, նշում է, որ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսը նրան տվել է կաթողիկոսանիստ Դվինի Կաթողիկե եկեղեցու վանահայրությունը և Այրարատյան գավառի եպիսկոպոսությունը։ Արմավիրի թեմի տարածքում են գտնվում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե (VII դ.) և Շողակաթ (XVII դ.) վանքերը (ենթարկվում են Մայր աթոռին), ինչպես նաև Այգեշատի Սուրբ Թարգմանչաց (VII դ.) վանքը, Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին, Ամբերդի Սուրբ Թովմաս առաքյալ (XII դ.), Սամաղարի Սուրբ Հարություն (XIII դ.), Սուրբ Պողոս-Պետրոս (XIII դ.), Արագածի Սուրբ Ստեփանոս, Հովտամեջի Սուրբ Աստվածածին, Հայթաղի Սուրբ Աստվածածին (XIX դ.) և այլ եկեղեցիներ, Արշալույսի Սուրբ Կարապետ, Արմավիրի Սուրբ Դավիթ, Արևաշատի Թուխ Մանուկ, Բաղրամյանի Սուրբ Սարգիս մատուռները։ Թեմի տարածքում գործում են մի քանի կիրակնօրյա դպրոցներ։ |
արխիվ մարզ/Ընտրված_անձ&action=edit խմբագրելԸնտրված անձ | |
---|---|
Հովհաննես Հովաննիսյան Մկրտչի, [14 (26).04.1864 թվական, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին)—29.09.1929 թվական, Երևան], հայ բանաստեղծ։ Նախնական կրթությունը ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884 թվականին՝ համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888 թվականին։ 1889 թվականին ճանապարհորդել է Եվրոպայում (Կոստանդնուպոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912 թվականին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918 թվական) եղել է նրա լուսբաժնի վարիչը։ Ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, նվիրվել երկրի վերաշինության ու լուսավորության գործին։ Եղել է Վաղարշապատի գավառի լուս-բաժնի վարիչ։ 1922 թվականին աշխատել է ՀՄՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում։ |
արխիվ մարզ/Ընտրված_քաղաք&action=edit խմբագրելԸնտրված քաղաք | |
---|---|
Վաղարշապատ (ճանաչելի է նաև Էջմիածին անունով), Հայաստանի Արմավիրի մարզում մեծ քաղաքն է։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը՝ Քասախ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում։ Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այդ տարածքներում են գտնվում էնեոլիթյան /պղնձեքարեդարյան/ ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Հրեշ բլուրը, Մոխրբլուրը, Թեղուտը, Մեծամորը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ։ Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը։ Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր։ Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում՝ արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս՝ աշխատավորությունը։ Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը։ |
արխիվ մարզ/Կատեգորիաներ&action=edit խմբագրելԿատեգորիաներ | |
---|---|
արխիվ մարզ/Գիտե՞ք_դուք_արդյոք&action=edit խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք | |
---|---|
|
արխիվ մարզ/Խոսք&action=edit խմբագրելԽոսք | |
---|---|
արխիվ մարզ/Ընտրված_եկեղեցի&action=edit խմբագրելԸնտրված եկեղեցի | |
---|---|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։ Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։ Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։ Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում։ |
արխիվ մարզ/Ընտրված_պատկեր&action=edit խմբագրելԸնտրված պատկեր | |
---|---|
արխիվ մարզ/Նոր_հոդվածներ&action=edit խմբագրելՆոր հոդվածներ | |
---|---|
Դողս, գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 21կմ հեռավորության վրա։ նախկինում կոչվել է նաև Դոխս, Դողք։ Տարածքը՝ 3.8կմ2 (381 հա)։ Բնակչությունը՝ 1515 մարդ (2013 թ): Եղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Այստեղ 894 թ-ին տեղի է ունեցել Դողսի ճակատամարտը Սմբատ Ա Բագրատունու զորքերի և Ատրպատականի էմիր Ափշինի բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Գյուղում կառուցված է ս. Ստեփանոս եկեղեցին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 915մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -20-ից -30։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը՝ 42։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։ |
արխիվ մարզ/Արխիվ&action=edit խմբագրելԱրխիվ | |
---|---|
{{Պորտալի բլոկ3/1 |անվանում = Օգնություն |հղում = Պորտալ:Արմավիրի մարզ/Օգնություն |պատկեր = HSSamarbetecolor.svg |բովանդակություն = Դուք կարող եք օգնել մեզ լրացնելով
|
կաղապարի հոդվածները։
արխիվ մարզ/Քարտեզ&action=edit խմբագրելՔարտեզ | |
---|---|
արխիվ մարզ/Եղբայրական_պորտալներ&action=edit խմբագրելԵղբայրական_պորտալներ | |
---|---|