Ուտկիագվիկ
Ուտկիագվիկ | |
---|---|
Տեսակ | մեծ քաղաք ԱՄՆ-ում |
Երկիր | ԱՄՆ[1] |
Վարչատարածք | Նորթ Սլոփ շրջան |
ԲԾՄ | 3 ± 1 մետր |
Մակերես | 48,61477 կմ² (ապրիլի 1, 2020) |
Ձևավորում | հունիսի 8, 1959 |
Անվանված է | Sir John Barrow, 1st Baronet? |
Ուտկիագվիկ (անգլ.՝ Utqiagvik, մինչև 2016 թվականը՝ Բարոու, անգլ.՝ Barrow), քաղաք Ալյասկայի հեռավոր հյուսիսում։ Աշխարհի ամենահյուսիսային քաղաքներից մեկը և Միացյալ Նահանգների ամենահյուսիսային բնակավայրն ու քաղաքը։ Բնակչությունը 2021 թվականի տվյալներով կազմում է 4443 մարդ։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ բնակչության 61% կազմում էին էսկիմոսներրը[2]։ Հին անվանումը Ջոն Բարոուի պատվին է։ 2016թ հոկտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով 2016 թվականի դեկտեմբերին քաղաքը վերանվանվել Ուտկիագվիկ[3][4]։
Մոտակայքում է Բարոու քաղաքը՝ ԱՄՆ ամենահյուսիսային կետը։ Քաղաքի մոտ կա օդերեւութաբանական կայան, Կատարվում է նավթի արդյունահանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտկիագվիկ քաղաքը գտնվում է Հյուսիսային բևեռից մոտավորապես 2100 կմ հեռավորության վրա։ Երկրի ընդհանուր մակերեսի 2,6%-ը գտնվում է Ուտկիագվիկից հյուսիս[5]։
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքը զբաղեցնում է 54 կմ² տարածք, որից՝ 47 կմ² ցամաքային և 8 կմ² ջրային տարածք է։ Քաղաքի հողային տարածքի մեծ մասին բնորոշ է տունդրան[6],իսկ հողի սառցակալման խորությունը այստեղ հասնում է 400 մետրի։
Քաղաքից ոչ հեռու գտնվում է հինավուրց 8 կիլոմետրանոց Ավակ հրաբխային խառնարանը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Ուտկիագվիկը գտնվում է Բևեռային շրջանից 515 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքի կլիման ցուրտ է և չոր և համարվում է բևեռային։ Քաղաքում ձմեռները կարող են վտանգավոր լինել սաստիկ սառնամանիքների և ուժեղ քամիների պատճառով, և նույնիսկ ամռանը այնտեղ եղանակը շատ զով է։ Ընդհանուր առմամբ, Ուտկիագվիկում ջերմաստիճանը 0-ից ցածր կարող է լինել տարեկան մոտ 324 օր[7][8], իսկ ցրտահարություններ և ձյան տեղումներ հնարավոր են ցանկացած ամսվա ընթացքում[9]
- Տարեկան միջին ջերմաստիճան՝ −11,3 C°
- Քամու միջին արագություն՝ 5,6 մ/վ
- Օդի միջին տարեկան խոնավություն՝ 72 %
Ուտիագվիկը ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում են տեղի ունենում«30 գիշերներ», «Բոլորը սիրում են կետերին», « Սառույցի վր» (2011) ֆիլմերի գործողությունները։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտկիագվիկի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 36 (2) |
36 (2) |
34 (1) |
42 (6) |
47 (8) |
73 (23) |
79 (26) |
76 (24) |
62 (17) |
44 (7) |
39 (4) |
34 (1) |
79 (26) |
Միջին բարձր °F (°C) | −4.1 (−20.1) |
−4.4 (−20.2) |
−2.7 (−19.3) |
11.7 (−11.3) |
28.0 (−2.2) |
42.1 (5.6) |
48.8 (9.3) |
45.6 (7.6) |
38.2 (3.4) |
26.7 (−2.9) |
12.6 (−10.8) |
0.6 (−17.4) |
20.26 (−6.53) |
Միջին օրական °F (°C) | −10.9 (−23.8) |
−11.4 (−24.1) |
−9.9 (−23.3) |
4.6 (−15.2) |
23.2 (−4.9) |
36.6 (2.6) |
42.2 (5.7) |
40.3 (4.6) |
34.2 (1.2) |
21.8 (−5.7) |
6.2 (−14.3) |
−5.8 (−21) |
14.26 (−9.85) |
Միջին ցածր °F (°C) | −17.8 (−27.7) |
−18.3 (−27.9) |
−17.2 (−27.3) |
−2.5 (−19.2) |
18.5 (−7.5) |
31.1 (−0.5) |
35.6 (2) |
35.1 (1.7) |
30.2 (−1) |
16.8 (−8.4) |
−0.1 (−17.8) |
−12.2 (−24.6) |
8.27 (−13.18) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −53 (−47) |
−56 (−49) |
−52 (−47) |
−42 (−41) |
−19 (−28) |
4 (−16) |
22 (−6) |
20 (−7) |
1 (−17) |
−32 (−36) |
−40 (−40) |
−55 (−48) |
−56 (−49) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.14 (3.6) |
0.21 (5.3) |
0.18 (4.6) |
0.18 (4.6) |
0.28 (7.1) |
0.43 (10.9) |
0.98 (24.9) |
1.09 (27.7) |
0.77 (19.6) |
0.54 (13.7) |
0.37 (9.4) |
0.22 (5.6) |
5.39 (137) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 3.6 (9.1) |
3.8 (9.7) |
2.8 (7.1) |
3.6 (9.1) |
3.4 (8.6) |
0.7 (1.8) |
0.2 (0.5) |
0.7 (1.8) |
4.3 (10.9) |
10.2 (25.9) |
8.0 (20.3) |
4.9 (12.4) |
46.2 (117.2) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in (0.25 mm)) | 4.6 | 4.6 | 4.1 | 5.1 | 5.1 | 5.8 | 9.1 | 11.5 | 12.7 | 12.2 | 7.1 | 5.7 | 87.6 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in (0.25 cm)) | 6.4 | 6.4 | 5.7 | 7.7 | 6.4 | 1.7 | 0.6 | 2.3 | 8.9 | 15.6 | 10.6 | 8.2 | 80.5 |
% խոնավություն | 72.7 | 70.0 | 70.9 | 76.8 | 87.0 | 88.5 | 87.9 | 91.1 | 90.6 | 85.6 | 79.4 | 74.0 | 81.2 |
Միջին ամսական արևային ժամ | 0 | 84.75 | 186 | 270 | 310 | 300 | 310 | 186 | 120 | 62 | 30 | 0 | 1858,75 |
Միջին օրական արևային ժամ | 0 | 3 | 6 | 9 | 10 | 10 | 10 | 6 | 4 | 2 | 1 | 0 | 5.1 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 0 | 33 | 51 | 54 | 43 | 42 | 42 | 32 | 30 | 23 | 13 | 0 | 30.3 |
Աղբյուր #1: NOAA (relative humidity and dew point 1961–1990)[10][11][12][13] | |||||||||||||
Աղբյուր #2: Weather Atlas (sun and uv)[14] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Home». Cityofbarrow.org. 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «The northernmost US city is now Utqiagvik». DW. 2016 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ ««Америка. Большое путешествие» – серия 3 – Уткиагвик». Голос Америки. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Площадь сферического сегмента с центром на полюсе: , где — широта сечения сферы, — высота сегмента, — радиус сферы. Отношение этой площади к площади всей сферы: .
- ↑ «TECHNOLOGY STATUS ASSESSMENT» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «State of Alaska Community Database Online». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Coastal Pilot 9, 25th Edition, 2007» (PDF). "NOAA". Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Summary about Barrow NWS Station». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «NOWData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Station Name: AK BARROW POST ROGERS AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «WMO Climate Normals for BARROW/W. POST W. ROGERS, AK 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Comparative Climatic Data For the United States Through 2018» (PDF). NOAA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Monthly weather forecast and climate - Barrow, AK». Weather Atlas. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.